«Իզոմերիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ (կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
[[Օրգանական քիմիա]]յին բնորոշ է միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների գոյությունը։ Այս երևույթը իր բացատարությունը գտավ Բուտլերովի օրգանական միացությունների կառուցվածքային տեսության մեջ և պայմանավորված է ածխածնի յուրահատուկ կառուցվածքով և կապեր հաստատելու ունակությամբ։ Հաստատվեց միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի հաջորդականությամբ կամ տարածական դասավորվածությամբ տարբերվող միացությունների գոյության հնարավորությունը։ Այդպիսի միացությունները կոչվեցին իզոմերներ։ Համաձայն IUPAC-ի կանոնների, տարբերում են երկու տեսակի իզոմերներ՝
* 1.կառուցվածքային և 2.տարածական (ստերեոիզոմերներ)։<ref>Petrucci R.H., Harwood R.S. and Herring F.G. "General Chemistry" (8th ed., Prentice-Hall 2002), p.91</ref>։
 
== Կառուցվածքային իզոմերիա ==
Մոլեկուլի կառուցվածքը որոշվում է ատոմների միջև եղած կապերի բնույթով և հաջորդականությամբ։ Մոլեկուլները, որոնք ունեն նույն մոլեկուլային բանաձևը, բայց տարբեր կառուցվածքային բանաձևեր, կոչվում են կառուցվածքային իզոմերներ։իզոմերներ<ref>Smith, Janice Gorzynski. ''General, Organic and Biological Chemistry.'' The McGraw-Hill Companies. 1st ed 2010. pg. 450</ref>։
 
Կառուցվածքային իզոմերիայի տեսակներից են.
 
== Ստերեոիզոմերիա,կոնֆիգուրացիա,կոնֆորմացիա ==
Ստերեիզոմերներ են կոչվում այն միացությունները, որոնք ունեն նույն մոլեկուլային կառուցվածքը (կապերի և ատոմների հաջորդականությունը) և տարբերվում են միայն միմյանց հետ կապ չունեցող ատոմների տարածական դասավորվածությամբ։դասավորվածությամբ<ref>[http://goldbook.iupac.org/C01092.html IUPAC definition of cis and trans]</ref>։
 
Ստերեոիզոմերները իրենց հերթին կարող են լինել կոնֆիգուրացիոն և կոնֆորմացիոն տիպի։«Կոնֆիգուրացիա» տերմինը նշանակում է, որ հայտնի կառուցվածք ունեցող մոլեկուլում գոյություն ունի ատոմների և կապերի որոշակի հաջորդականություն, որը պայմանավորված չէ մոլեկուլի հատվածների պտույտով պարզ C-C կապերի շուրջը։ Կոնֆիգուրացիան տվյալ մոլեկուլում ատոմների որոշակի տարածական դասավորությունն է, օրինակ՝ sp<sup>3</sup></tt>-քառանիստ կոնֆիգուրացիա,sp <sup>2</sup></tt>-հարթ կոնֆիգուրացիա։