«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
(clean up, փոխարինվեց: եւ → և (2) oգտվելով ԱՎԲ)
չ (կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
Բնականաբար, նման կարևորության կետը լավ պաշտպանված էր: Էրզրում-Կարին քաղաքը նախկինում էլ իրենից ներկայացնում էր լավ ամրացված բերդաքաղաք, սակայն գերմանացիների օգնությամբ թուրքերն արդիականացրել էին հին ամրաշինական կառույցները, կառուցել էին նորերը, ավելացրել էին գնդացիրներ և հրետանի, և 1915 թվականի վերջին Էրզրումն իրենից ներկայացնում էր վիթխարի [[ամրացված շրջան]], որը դժվարանցանելի լեռները՝ հզոր ամրաշինական կառույցների համադրմամբ վերածել էին անառիկ ամրոցի: Իր հերթին Էրզրումի նախադուռ՝ [[Բասեն]]ի դաշտ մուտք գործելու համար, պահանջվում էր գրավել ուժեղ Քյոփրի-քյոյի դիրքերը: Նրա հետևից լեռների միջև գտնվող նեղ վայրում ուղին փակում էր Հասան-Ղալա բերդը: Իսկ հյուսիսից Էրզրում-Կարինի հեռավոր մատույցներում ուղին փակում էին ամրացված բնակավայրեր՝ Թորթումը, Վեյչիհասը, Շաքլյարին, Ղըզըլ-Քիլիսան, Կոշը:
 
1914 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը մղված [[Սարիղամիշի ճակատամարտ]]ում պարտություն կրելուց հետո, Օսմանյան կայսրությունը փորձում էր վերակազմակերպել իր ուժերը: [[Հայոց ցեղասպանություն]]ը հսկայական խնդիր էր դարձրել օսմանյան զորքերի մատակարարումը :<ref name="caven"/> Հայերի կողմից վարվող առևտուրը, գյուղատնտեսական և արհեստավորական գործունեությունը որոնք մեծապես նպաստում էին Օսմանյան Թուրքիայի բանակների մատակարարմանը, այժմ խափանված էին:<ref name="caven"/> Հայ զինվորների պլանավորված քշվելը դեպի [[աշխատանքային գումարտակ]]ներ, իսկ ապա նրանց կոտորածները, առավել խորացրեցին թուրքական բանակի թիկունքային ապահովման հիմնախնդիրները:<ref name=caven>Walton, 1984</ref>։ Այնուամենայնիվ, 1915 թվականի ընթացքում ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ռազմաճակատում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում, առանձնապես խոշոր ռազմագործողություններ տեղի չունեցան: Սա Հայոց պատմության՝ պարզաբանում պահանջող հարցերից մեկն է: Հենց 1915-ի ընթացքում էր, որ ապրիլից սկսած Արևմտյան Հայաստանը ենթարկվում էր հայազրկման՝ եղեռնի մեթոդով ([[Հայոց ցեղասպանություն]]):
 
Միևնույն ժամանակ, [[1915]] թվականի վերջին ավարտվեց [[Դարդանելի օպերացիա|Դարդանելյան ռազմագործողությունը]], որից հետո ազատվեց թուրքական զորքերի մի զգալի ռազմական խմբավորում, որը թուրքական հրամանատարությունը պլանավորում էր նետել ռուսական, այսինքն՝ Կովկասյան ռազմաճակատ՝ Արևմտյան Հայաստան, նպատակ ունենալով մարտական գործողությունների ընթացքը փոխել հոօգուտ իրեն:<ref name="caven"/> Մասնավորապես՝ ռուսական Կովկասյան ռազմաճակատի զորքերի դեմ նախատեսվում էր նետել դարդանելյան դիվիզիաներից ութը:<ref name="caven"/>
 
== Մարտական գործողությունների ընթացք ==
Թեպետ ռուսական կողմն ուներ որոշակի քանակական առավելություն, սակայն չէր կարող հենվել միայն դրա վրա: Այդ իսկ պատճառով ռուսական հրամանատարությունը ճիշտ որոշում կայացրեց՝ ճեղքելու թշնամու պաշտպանական գիծը նրա թույլ տեղում:<ref name="Paul Muratoff 1921">W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921. ISBN 0-89839-296-9</ref>։
 
Կովկասյան բանակի շտաբը մշակել էր Էրզրումի ճանապարհը փակող թուրքական Քյոփրյուքյոյի դիրքերի և Հասան-Ղալա բերդի գրավման օպերացիա:
Հյուսիսային կողմից կառուցված էր դաշտային պաշտպանություն, իսկ Գյուրջի-Բողազով անցնող ճանապարհը «կողպված էր» երկու բերդերով: Դեվե-Բոյնու լեռը ընդհանրապես վերածված էր միասնական ամրաշինական դիրքի՝ նրա վրա երկու գծով կառուցված էր 11 ֆորտ: Այդ ֆորտերը քարե բազնայարուս աշտարակներ էին՝ հրանոթների համար նախատեսված հրակնատներով, և հարմարեցված էին շրջանաձև պաշտպանության համար: Հարավային կողմից՝ Փալանդյոքեն լեռնաշղթայի կողմից կառուցված էր ևս երկու ֆորտ: Ֆորտերի մատույցները պաշտպանված էին հողաթմբերով, խանդակների համակարգերով, նրանց միջև հաստատված էին միջանկյալ մարտկոցներ և գնդացրային բներ, որոնք կարող էին խաչաձև կրակով հրետակոծել և գնդակոծել ամբողջ տեղանքը: Պաշտպանական դիրքերի ընդհանուր երկարությունը կազմում էր 40 կմ:
 
[[Բերդաքաղաք]]ը ռուսական զորքերի հրաձակման սպառնալիքի ներքո էր, թե՛ հյուսիսային, թե՛ հարավային կողմից: Իրենց նախորդ հաղթանակներով Կովկասյան բանակի զորքերն արդեն մաքրել էին իրենց ուղին դեպի Էրզրումի մատույցները: Այժմ ռուսները մտադիր էին գրավել Էրզրումը, որը Արևմտյան Հայաստանի ամենաուժեղ բերդաքաղաքն էր, և Օսմանյան կայսրության ու աշխարհի ամենահզոր բերդաքաղաքներից մեկը: Օսմանյան կայսրությունում Էրզրումը համարվում էր երկրորդ հզորագույն պաշտպանված քաղաքը: Էրզրումի պաշտպանության համար բերդաքաղաքում կար միավոր 235 հրետանի: Ամրությունները քաղաքը պաշտպանում էին 180 աստիճան աղեղով՝ երկու օղակ կազմելով: Էրզրումն ուներ 11 ֆորտեր՝ բերդեր և մարտկոցներ, որոնք պաշտպանում էին կենտրոնական տարածքը:<ref name="Allen">Allen & Muratoff</ref>։ Թևերը պաշտպանված էին երկու ֆորտերից բաղկացած խմբով՝ յուրաքանչյուր կողմից: Նախորդ ժամանակաշրջանում մղված մարտերի արդյունքում այժմ III Օսմանյան բանակի զինվորները քանակապես չէին բավարարում, որպեսզի այդ հսկայական բերդաքաղաքը պաշտպանեին իր ամբողջ պարագծով:<ref name="Allen" /> Թուրքական կորուստները կազմում էին 10.000 զինվոր, ևս 5.000 օսմանյան զինվոր գերի էր ընկել, շարքից դուրս էր եկել 16 միավոր հրետանի և 40.000 մարդ ապաստան էր գտել Էրզրումի բերդաքաղաքում:
 
=== Յուդենիչի պլան ===
Փետրվարի 13-ին ռուսական զորքերը հայտնվեցին Էրզրումի ամրացված շրջանի հյուսիսային թևի ամենաուժեղ ու վերջին բնագծի մոտ, որը ֆորտ Թաֆթան էր: Փետրվարի 14-ին Կովկասյան բանակի զորքերը, մասնավորապես՝ կուբանյան պլաստունները և II թուրքեստանյան կորպուսի հրաձիգները վերցրեցին ֆորտ Թաֆեթը ([[:tr:Fort Tafet]]): Դրանով իսկ ռուսական զորքերը ներթափանցեցին Էրզրումի երկու պաշտպանական օղակների ներսը:
 
Փաստորեն թուրքական ամրությունների համակարգի ամբողջ հյուսիսային թևի քարուքանդ լինելու հետևանքով Կովկասյան բանակի զորքերը մտան Էրզրումի պաշտպանության թիկունքը: Այնժամ Յուդենիչը հրամայեց գեներալ Պրժևալսկու բանակային կորպուսին՝ փոխել հարված ուղղությունը և շարժվել ոչ թե դեպի Էրզրում, այլ, թեքվելով դեպի արևմուտք՝ դեպի Հաշ-Կալա, գրավել III օսմանյան բանակի հաղորդակցության ուղիները: Ճեղքման մեջ մտցվեց հեծելազորը: Մասնավորապես Սիբիրյան բրիգադը և V կազակական դիվիզիայի [[զորագունդ|զորագնդերը]]: Միաժամանակ՝ գեներալ Կալիտինի [[Կովկասյան I բանակային կորպուս]]ը վերսկսեց գրոհները ճակատից, և թուրքերը սասանվեցին՝ Կովկասյան բանակը մտնում էր նրանց խորը թիկունքը, սպառնալով կտրել նահանջի ուղիները: Դեռ պաշտպանվող ֆորտերը վերացվեցին ծուղակների: Թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել այդ ֆորտերը՝ Ուզուն-Ահմեդ, Կաբուրգա, Օրթայունով, Սիվշիկ:<ref name="Керсновский А.А. История Русской армии. Борьба на Кавказе.">[http://militera.lib.ru/h/kersnovsky1/16.html Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.]</ref>։
 
Երեք օրվա ընթացքում ռուսական զորքերը կարողացան հասնել Էրզրումի դաշտի վրա գերիշխող բարձունքներին: III Օսմանյան բանակի հրամանատարության համար ակնհայտ էր դառնում, որ քաղաքը կորսված է: Թուրքական զորամասերն ու ստորաբաժանումները սկսեցին նահանջել ռազմաճակատի ամրացված գոտիներից դեպի քաղաք, իսկ ապա սկսեցին տարհանվել նաև բուն քաղաքից: