«Դեր Զոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 66.
 
== Անվանում ==
Անվանումը կազմված է [[արաբերեն]] ''դեյր'' «վանք» և ''զոր'' «անտառ» բառերից, քանի որ քաղաքի դիմաց գետի մեջ գտնվող կղզին հնում անտառապատ է եղել, իսկ քաղաքը՝ [[իսլամ|մինչմահմեդական]] շրջանում եղել է [[Նեստորականություն|նեստորական]] եկեղեցու թեմ։թեմ<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
 
== Հայոց ցեղասպանություն ==
[[Պատկեր:Armenian Genocide Museum in Der Zor Syria.jpg|մինի|աջից|240px|[[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] թանգարանը [[Սիրիա]]յի Դեյր-էլ-Զոր քաղաքում]]
Դերզորը և նրա շրջակա անապատը երիտթուրքական կառավարության ընտրությամբ դարձան [[Արևմտյան Հայաստան]]ի և Թուրքիայի հայաբնակ շրջաններից տեղահանված հայ գաղթականների համակենտրոնացման վայր։ 1915 թվականի հունիսին [[Հալեպ]]ում ստեղծվեց կառավարական մարմին՝ «Հայերի տեղահանման գործերի կոմիտե», որի խնդիրն էր իրագործել անապատներում հայերի ոչնչացման ծրագիրը։ Ամռանը և աշնանը Հալեպում [[Ալ-Բաբի շրջան|Բաբում]], [[Մեսքենե]]ում, [[Ռաս ուլ-Այնի կայանատեղի|Ռաս ուլ Այնում]], [[ալ-Ռակկա]]յում, Հալեպի նահանգի մյուս բնակավայրերում և դրանց շրջակայքում կուտակվեցին հայ գաղթականների հոծ զանգվածներ՝ քշված [[Կոստանդնուպոլիս]]ից և շրջաններից, [[Հռոդոս]]ից, [[Նիկոմեդիա]]յից, Պարտիզակից, [[Ադաբազար]]ից, [[Անկարա]]յից, [[Սեբաստիա]]յից, [[Մալաթիա]]յից, [[Մուշի գավառ|Մուշ]]ից, [[Սասուն]]ից, [[Կիլիկիա]]յից և այլ վայրերից։ [[1915]] թվականի [[սեպտեմբերի 9]]-ին Հալեպի նահանգապետին հրաման տրվեց Դերզորից անապատները քշել բոլոր հայերին՝ տղամարդկանց ու կանանց, ծերերին ու երեխաներին։ Հետագա 5-6 ամիսներին նման հրամանները կրկնվեցին՝ ամեն անգամ դառնալով հազարավոր հայերի մահվան պատճառ։ Կարգադրված էր անապատ տարվող գաղթականներից բռնագրավել սննդամթերքը՝ ստեղծելով արհեստական սով, որի պատճառով մարդիկ ստիպված կերել են այն, ինչ պատահել է։ Թուրք պաշտոնյաները փորձել են հայերի դեմ տրամադրել արաբներին։ Սակայն Հալեպից մինչև Դերզոր արաբներն օգնել են, պատսպարել հայերին, հատկապես փրկել են երեխաներին անխուսափելի մահից։
Դերզորում և շրջակա անապատներում 1915 թվականի ընթացքում զոհվեց շուրջ 200.000 հայ գաղթական։ Փոքրաթիվ փրկվածները հետագայում ի լուր աշխարհի ծանուցեցին թուրք, վայրագությունների իրական չափերի ու կիրառման, ապրած ու տեսած սարսափների մասին։մասին<ref>Հայկական հարց հանրագիտարան, 2003 թվական</ref>։
 
== Միջազգային հարաբերություներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դեր_Զոր» էջից