«Դավիթ IV Շինարար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{reflist}} +{{ծանցանկ}})
չ →‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Այլ|Դավիթ (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Դավիթ Դ Շինարարը''', նաև ճանաչված որպես '''Դավիթ II'''<ref>[http://www.britannica.com/eb/topic-152619/David-II-Aghmashenebeli Britannica online]</ref>, ({{lang-ka|დავით IV აღმაშენებელი}}, {{ԱԾ}}), վրաց [[Բագրատունիներ]]ի դինաստիայից [[Վրաստան]]ի թագավոր էր 1089–ից մինչև իր մահը 1125 թվականին։թվականին<ref>[http://www.parliament.ge/pages/archive_en/history/his4.html Georgia in the Developed Feudal Period (XI-the first quarter of the XIII c.)] www.parliament.ge Ստացվել է օգոստոսի 13, 2006.</ref>։
 
Օգտագործելով [[սելջուկ]]յան պետության քայքայումն ու [[խաչակրաց արշավանքներ]]ը՝ պայքարել է հարևան մուսուլմանական ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104–ին իր տիրույթներն է միացրել [[Կախեթի թագավորություն|Կախեթն]] ու [[Հերեթի թագավորություն|Հերեթը]]։ 1121–ին [[Դիդգորի ճակատամարտ]]ում պարտության է մատնել սելջուկ–թուրքական միրայությունների միացյալ զորքին։ 1122–ին ազատագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123–ին ստեղծել է [[ամիրսպասալար]]ի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123–ին [[Անի]]ի ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես [[Զաքարյաններ]]ը, [[Մամիկոնյաններ]]ը, [[Արծրունիներ]]ը իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական [[Հովհաննես Սարկավագ]]ը։