«Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎Արտասանություն: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 9.
Հայերենում դ բաղաձայնի արտասանական, ձայնաբանական բնութագիրը էական տարբերություններ չի տալիս։ Արտաբերման ժամանակ լեզվի առաջամասը մեջքային կողմով հպվում և փակվածք է ստեղծում վերին ատամնաշարի մակերեսի հետ՝ ետևի (ներսի) կողմից և մասամբ՝ լնդերքի (ալվեոլների) հետ. բերանի ետատամնային խոռոչի կուտակված օդի ճնշմամբ այդ փակվածքը վայրկյանապես բացվում է, և արտաբերությունը ավարտվում է պայթյունով. [[ձայնալար]]երը թրթռում են։ Շնչեղացած տարբերակի դեպքում պայթյունին ուղեկցում է նկատելի շունչ (հագագ)։ Արտաբերական դրվածքով հարում է տ, թ պայթականներին։ Նվազագույն հնչույթաբանական հակադրություն է կազմում (մերձավոր լծորդական հարաբերության մեջ է) մի կողմից՝ տ-ի հետ (ձայնեղություն-խլություն. դեր-տեր, դատ-տատ), մյուս կողմից՝ գ-ի հետ (առաջնալեզվայնություն-ետնալեզվայնություն. դող-գող, դեր-գեր), բ-ի հետ (առաջնալեզվայնություն-շրթնայնություն՝ դուռ-բուռ)։
 
Հին գրական հայերենում և արևելահայ գրական լեզվում գրությունը հիմնականում համապատասխանում է արտասանությանը (դու, գունդ, անդունդ, դեղ)։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվում ավանդական գրությամբ դ տառը առանձին դիրքերում (օրինակ ր-ից հետո մի շարք դեպքերում) արտահայտում է հարաբերակից շնչեղ խուլ պայթականը՝ թ (բերդ, մարդ, վարդ, անդամ)։ Կիլիկյան հայերենում և արևմտահայ գրական լեզվում թեև հիմնականում պահպանում է ավանդական՝ մեսրոպյան ուղղագրությունը, բայց առաջինում արտասանվում է տ, երկրորդում՝ թ։թ<ref name="Պետրոսյան">Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 170-171</ref>։
 
== Ձևակազմական բնութագիրը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դ» էջից