«Գիգանտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 5.
'''Գիգանտներ''' ([[հին հունարեն|հուն.]]՝ Γίγαντες, հուն հսկաներ), աստվածներին ու [[կիկլոպներ]]ին ցեղակից հսկաների վայրագ ժողովուրդ, որը բնակվում էր ծայր արևմուտքում։
 
[[Գեա]] ([[Երկիր|Երկրի]]) և [[Ուրանոս]] ([[Երկինք|Երկնքի]]) որդիները։ Հետագա առասպելները գիգանտներին շփոթեցնում են [[տիտաններ]]ի հետ, որով և աստվածների ու տիտանների միջև տեղի ունեցած պատերազմի մասին զրույցի կողքին առաջանում է Գիգանտների և օլիմպոսյան աստվածների միջև մղված պատերազմի ([[գիգանտոմաքիա]]յի) մասին առասպելը։ Գիգանտներին հաճախ պատկերում էին վիշապի պոչ ունեցող վիթխարի արարածների տեսքով։ Գիգանտները ապստամբում են օլիմպոսյան աստվածների իշխանության դեմ։ Նրանք [[Օլիմպոս]]ի վրա շպրտում են ժայռաբեկորներ և բոցավառվող ծառեր։ Աստվածները օգնության են կանչում [[Զևս]]ի կայծակը կռած կիկլոպներին հարյուր ձեռնանի հսկաներին՝[[հեկատոնքեյրներ]]ին, Հերակլեսին և կատաղի մարտից հետո հաղթում և ոչնչացնում են [[Ալկիոնևս]]ին, [[Պորփիրիոն]]ին, [[Ադրիոս]]ին և մյուս գիգանտներին։ Հնում կարծում էին թե պարտված գիգանտները թաղված են հրաբուխների տակ (երկրի հրաբխային գործունեությունը բացատրելու փորձ)։ Գիգանտների և աստվածների պայքարի մասին առասպելը, ըստ երևույթին, կոչված էր բացատրելու օլիմպոսյան կրոնի հաղթանակը նախահունական շրջանի պաշտամունքների նկատմամբ։ Հելլենիստական ժամանակաշրջանում առասպելն ստանում է փիլիսոփայական ընդհանրացում և ընկալվում է որպես լույսի ու բարու ուժերի հաղթանակը ընդդեմ խավարի և բարբարոսության։բարբարոսության<ref>Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 50–51</ref>։
 
== Աղբյուրներ ==