«Գալեն Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 8.
[[Պատկեր:Galeni De curandi ratione V00212 00000008.tif|250px|մինի|Գալենի De curandi ratione աշխատության 1529 թ. հրատարակության տիտղոսաթերթը]]
[[Պատկեր:Galenosgruppe (Wiener Dioskurides).jpg|250px|մինի|Բժիշկների պատկերով էջ Wiener Dioskurides հնատիպ գրքից. Գալենը պատկերված է վերևում,կենտրոնում]]
'''Գալեն Կլավդիոս''' ({{lang-el|Γαληνός}}, [[131]] թ. [[Պերգամոն]], [[Փոքր Ասիա]], -[[201]] թ. [[Հռոմ]]), անտիկ բժշկագիտության դասականներից, հունական ծագում ունեցող հինհռոմեական բժիշկ, վիրաբույժ, փիլիսոփա<ref>«''[https://books.google.am/books?id=HPjqJWakX7IC&pg=PA63&dq&hl=en#v=onepage&q=&f=false Life, death, and entertainment in the Roman Empire]''». David Stone Potter, D. J. Mattingly (1999). [[University of Michigan Press]]. p.63. ISBN 0-472-08568-9</ref>. Գալենը ծանրակշիռ ավանդ է ներդրել գիտական բազմաթիվ դիսցիպլինների զարգացման բնագավառում, ներառյալ [[անատոմիա|անատոմիա]]ն<ref>[https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1081972/ Galen on the affected parts]</ref>(կազմախոսությունը), [[ֆիզիոլոգիա|ֆիզիոլոգիա]]ն (բնախոսությունը), [[պաթոլոգիա|պաթոլոգիա]]ն<ref name="brock">Arthur John Brock (translator), ''Introduction. Galen. On the Natural Faculties''. Edinburgh 1916</ref>, [[ֆարմակոլոգիա|ֆարմակոլոգիա]]ն<ref>[https://books.google.am/books?id=al9FH5tynlAC&printsec=frontcover&dq=galen+on+pharmacology&source=bl&ots=q9JZ5JRP2D&sig=bBRFNdLCu4aeyJVj0EKpStKbcRU&hl=en&ei=ytfVS9b6A4LO8wSSoO20Dw&sa=X&oi=book_result&ct=result&resnum=2&ved=0CB8Q6AEwAQ#v=onepage&q&f=false Galen on pharmacology]</ref>(դեղագիտությունը) և [[նյարդաբանություն|նյարդաբանություն]]ը, ինչպես նաև փիլիսոփայությունը<ref name="Galen on the brain">[https://www.amazon.com/Galen-Brain-Physiological-Speculation-Multilingual/dp/9004125124 Galen on the brain]</ref> և [[տրամաբանություն|տրամաբանություն]]ը.
 
Նրա՝ լայնորեն տարածված «Կլավդիոս Գալեն» ({{lang-la|Claudius Galenus}}) անվանաձևը ի հայտ է եկել միայն Վերածննդի դարաշրջանում և որևէ ձեռագրում արձանագրված չէ. որոշ ուսումնասիրողներ համարում են, որ դա '''Cl.''' ([[Vir clarissimus|Clarissimus]])<ref>Античная философия: Энциклопедический словарь. М., 2008. С. 250</ref> համառոտագրության թյուրըմբռնված ընդարձակումն է:.
Տող 33.
|url=http://www.rarebookroom.org/Control/hvyexc/index.html
|accessdate=7 August 2010
|isbn=0-398-00793-4}}</ref>, որտեղ նկարագրել է սրտի դերը արյան շրջանառության մեջ:<ref name="Furley1984">Furley, D, and J. Wilkie, 1984, ''Galen On Respiration and the Arteries'', Princeton University Press, and Bylebyl, J (ed), 1979, ''William Harvey and His Age'', Baltimore: Johns Hopkins University Press</ref>։ Բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողները Գալենի աշխատություններն ուսումնասիրել են մինչև տասնիններորդ դարը ներառյալ: Նրա ստեղծած տեսությունն այն մասին, որ ուղեղը նյարդային համակարգի միջոցով հսկում է մարմնամասերի շարժումները, մինչև օրս էլ կիրառելի է համարվում:
 
Գալենի ուսումնասիրություններից շատերը պահպանվել ու մեզ են հասել արաբերեն, հրեերեն, լատիներեն, հինհայերեն (գրաբար) թարգմանությունների շնորհիվ:<ref>{{книга |автор=Greg Woolf. |часть= |ссылка часть= |заглавие=The Cambridge Illustrated History of the Roman World |оригинал= |ссылка=https://books.google.am/books?id=qO54sAEvDL4C&printsec=frontcover&hl=ru&source=gbs_ge_summary_r&cad=0#v=onepage&q&f=false |викитека= |ответственный= |издание= |место= |издательство=[[Cambridge University Press]] |год=2003 |volume= |pages= 248|columns= |allpages= |серия= |isbn= |тираж= |ref=Rebecca Flemming }}{{oq|en|So much of Galen's oeuvre has survived, in a range of languages from its original Greek through Syriac, Arabic, Hebrew, Latin and Armenian, because of the dominant position Galen attained in the classical medical tradition.}}</ref>.
 
Գալենն առաջինն է նկարագրել օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգիական ամբողջությունը։ ։ Տվել է ուղեղի քառաբլուրների, թափառող նյարդի ու գանգուղեղային նյարդերից 7 զույգի նկարագիրը և ապացուցել, որ գլխուղեղն ու ողնուղեղն են շարժումների, զգացողության և հոգեկան գործունեության կառավարողները։ Նա գտնում էր, որ արյան շրջանառության կենտրոնը լյարդն է, որտեղ արյունը մշակվում է, ապա անցնում աջ սիրտը, տարածվում ամբողջ մարմնով և կլանվում հյուսվածքների կողմից։
 
Գալենը զբաղվել է նաև դեղագիտությամբ, ուսումնասիրել է բազմաթիվ դեղաբույսեր։ Նա [[158]]&nbsp;-&nbsp;[[164]] թթ. [[Պերգամոն]]ում եղել է գլադիատորների դպրոցի, 164-ին Հռոմ տեղափոխվելուց հետո՝ [[Մարկոս Ավրելիոս]] կայսեր բժիշկը։
 
Պահպանվել է Գալենի միայն 100 աշխատություն (հիմնականում՝ բժշկական)։ [[Ամիրդովլաթ Ամասիացի|Ամիրդովլաթ Ամասիացու]] «Օգուտ բժշկութեան» գրքում բազմաթիվ մեջբերումներ կան Գալենից։
 
Հին Հռոմում Գալենի պատկերով մետաղադրամ է հատվել։
Տող 51.
Գալենն իր երիտասարդությունը նկարագրել է «Մտքի կապվածությունների մասին» աշխատության մեջ:
 
Նա ծնվել է 129 թվականի սեպտեմբերին: Նրա հայրը՝ Նիկոնը, եղել է անվանի ու հարուստ ճարտարապետ, շինարար, հետաքրքրվել է փիլիսոփայությամբ, մաթեմատիկայով, տրամաբանությամբ, աստղագիտությամբ, գյուղատնտեսությամբ, գրականությամբ: Գալանն իր հորը պատկերում-ներկայացնում է իբրև մի մարդու, ով չափազանց սիրալիր էր, պարզ, հասարակ, բարյացակամ: Այն ժամանակներում նրանց բնօրրան Պերգամոնը եղել է մշակութային, մտավոր նշանակալի կենտրոն, հռչակված իր գրադարանով, որը զիջում էր միայն Ալեքսանդրիայի գրադարանին և դեպի իրեն էր ձգում ինչպես ստոիկներին, այնպես էլ պլատոնականներին: Գալենը պերգամոնցի փիլիսոփաներին ներկայացվել է 14 տարեկան հասակում: Փիլիսոփայության նրա պարապմունքները ներառում էին այդ ժամանակներում գոյություն ունեցած փիլիսոփայական բոլոր համակարգերը՝ ներառյալ Արիստոտելի ուսմունքը և էպիկուրականությունը: Հայրն ուզում էր, որ տղան դառնա փիլիսոփա կամ քաղաքագետ և ձգտում էր օգնել նրան խորամուխ լինելու փիլիսոփայության ու գրականության հարցերի մեջ: Գալենը վերոնշյալ աշխատության մեջ պնդում է, որ մոտավորապես 145 թվականին հայրը տեսել է մի երազ, որտեղ բժշկության աստված Ասկլեպիոսը (Էսկուլապը) Նիկոնին հանձնարարել է տղային ուղարկել բժշկություն ուսանելու: Հայրը գումար չի խնայել, և Գալենը 16 տարեկանից սկսել է բժշկություն ուսումնասիրել Պերգամոնի ասկլեպիոնում, որտեղ սովորել է չորս տարի:.Ասկլեպիոնը միաժամանակ և՛ տաճար էր, և՛ հիվանդանոց, որտեղ կարող էր այցելել ցանկացած հիվանդ և քուրմերի խնամքն ու օգնությունը հայցել ու ստանալ: Այստեղ բուժվելու էին գալիս մինչև անգամ Հռոմից: Տաճարը նաև ապաստան էր դարձել այնպիսի նշանավոր մարդկանց, ինչպես պատմիչ Աուլուս Կլավդիոս Քարաքսը, հռետոր Էլիաս Արիստիդեսը, սոֆիստ (սոփեստ) Անտոնիոս Պոլեմոնը, կոնսուլ Ռուֆին Կուսպիուսը:<ref name="nutton73">{{cite journal|author=Nutton, V.|year=1973|title=The Chronology of Galen's Early Career|journal=Classical Quarterly| volume=23|issue=1|pages=158—171|doi=10.1017/S0009838800036600|pmid=11624046}}</ref>։
 
148 թվականին, երբ Գալենը 19 տարեկան էր, հայրը մահացել է՝ որդուն թողնելով իր ողջ կարողությունը: Գալենը, հետևելով Հիպեկրատի<ref>[http://daedalus.umkc.edu/hippocrates/HippocratesLoeb1/page.66.php?size=240x320 Hippocrates. Airs, Waters, and Places]. / Jones (ed.). — 70—2.</ref> խորհրդին, մեկնել է ուսումը շարունակելու, այցելել է Զմյուռնիա, Կորնթոս, Կրետե, Կիլիկիա, Կիպրոս, ինչպես նաև Ալեքսանդրիայի բժշկական մեծ դպրոցը, ուսումնասիրել է բուժական բազում ու բազմազան ավանդույթներ: 157 թվականին՝ 28 տարեկան հասակում Գալենը վերադարձել է Պերգամոն, դարձել Ասիայի գլխավոր հոգևորականի՝ Ասիա պրովինցիայի ամենահարուստ ու ամենաազդեցիկ մարդկանցից մեկի գլադիատորների բժիշկը: Նա պնդում է, որ բարձրաստիճան այդ պաշտոնյան իրեն աշխատանքի է ընդունել այն բանից հետո, երբ մի կապիկ է հերձել, հանել ներքին օրգանները և առաջարկել է մյուս բժիշկներին, որ այդ կապկին բնականոն վիճակի բերեն: Այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվել են, Գալենն ինքն է այդ խնդիրն իրագործել և շահել է պաշտոնյայի վստահությունը: Չորս տարի պաշտոնավարելով՝ նա համոզվել է, որ առողջության տեսակետից անչափ կարևոր է պահպանել ճիշտ սննդակարգ (դիետա) ու հիգիենա, զբաղվել մարմինը մարզելով: Այդ ընթացքում նա ավելի է խորամուխ եղել անատոմիայի (կազմախոսության) ուսումնասիրման, կոտրվածքների, ծանր վնասվածքների բուժման հարցերի մեջ: Ընդսմին՝ վնասվածքները անվանում էր «մարմնի պատուհաններ»: Թե որքան մեծ ուշադրություն էր նա նվիրում վնասվածքների ապաքինմանը, վկայում է այն փաստը, որ նրա աշխատելու ժամանակամիջոցում մահացել է հինգ գլադիատոր, մինչդեռ իր նախորդի օրոք վաթսունն էին մահացել:
Տող 57.
Հիշարժան է և այն փաստը, որ այդ ընթացքում Գալենը շարունակել է տեսական բժշկագիտություն ու փիլիսոփայություն ուսումնասիրել:<ref name="ustun">''Ustun, C.'' Galen and his anatomic eponym: Vein of Galen. / Clinical Anatomy, 2004 — Vol. 17. — Issue 6. — P. 454—457.</ref><ref name="grant">[https://books.google.ca/books?id=tyip3Kf68TYC&pg=PP9 Galen On Food and Diet]. / Grant, M (trans.) — Routledge, 2000.</ref><ref>''Gleason, M.'' Making Men: Sophists and Self-Presentation in Ancient Rome. — Princeton, 1995.</ref>.
=== Հասուն շրջան ===
162 թվականին Գալենը եկել է Հռոմ և բժշկական գործունեություն ծավալել: Լինելով նյարդային, շուտ բորբոքվող բնավորության տեր անձնավորություն՝ նա բախումներ է ունեցել ուրիշ բժիշկների հետ, և վրա է հասել մի պահ, երբ զգացել է, որ իր գլխին սպառնալիք է կախված: Տեղացի նվազ բանիմաց բժիշկները դավ էին նյութել նրա դեմ, և Գալենը, վախենալով, որ կարող են իրեն արտաքսել կամ նույնիսկ թունավորել, ինքն է թողել ու հեռացել Հռոմից: <ref name="D.E. Eichholz 1951, p. 60–71">D.E. Eichholz, 1951, Galen and His Environment, Greece & Rome 20 no. 59, Cambridge University Press, p. 60-71</ref>.
 
161 թվականից Հռոմը ներգրավված էր պատերազմական գործողությունների մեջ. հյուսիսում Մարկոս Ավրելիոսն ու Լուցիուս Վարուսը կռվում էին մարկոմանների դեմ:<ref>Elizabeth C. Evans, 1956, Galen the Physician as Physiognomist, American Philological Association</ref>. 169 թվականի աշնանը, երբ հռոմեական զորքերը վերադարձել են Ակվիլեա, ահավոր համաճարակ է բռնկվել, և Գալենին կանչել են Հռոմ, հանձնարարել, որ դառնա Մարկոս Ավրելիոսի ու Լուցիուս Վերուսի ուղեկիցը Գերմանիայում: Հաջորդ գարնանը, այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ Ասկլեպիոսը դեմ է այդ ձեռնարկին, Մարկոս Ավրելիոսն արձակել է նրան:<ref name="M.L. Littman p. 243–255">R.J. Littman and M.L. Littman, 1973 Galen and the Antonine Plague, The American Journal of Philology 94 no. 3, p. 243—255</ref>. Գալենը նշանակվել է գահաժառանգ Կոմոդոսի բժիշկ: Այստեղ՝ պալատում գտնվելու տարիներին է նա գրել բժշկական թեմայով իր աշխատություններից շատերը: Ճակատագրի հեգնանքով՝ Լուցիուս Վարուսը մահացել է 169, Մարկոս Ավրելիոսը՝ 180 թվականին. երկուսն էլ համաճարակի զոհ են դարձել:
 
Գալենը Կոմոդոսի անձնական բժիշկն է եղել կայսեր գրեթե ողջ կյանքի ընթացքում: Դիոն Կասիոսի վկայությամբ՝ մոտավորապես 189 թվականին բռնկվել է իրեն հայտնի համաճարակներից ամենաահավորը. դրանից Հռոմում ամեն օր 2000 մարդ էր մահանում: Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ համաճարակին է զոհ գնացել նաև Մարկոս Ավրելիոսը:<ref name="M.L. Littman p. 243–255"/>.
Տող 97.
* ''[[Семеновкер, Борис Арьевич|Семеновкер Б. А.]]'' Памятники древнегреческой библиографии // [[Советская библиография]]. — 1983. — № 4. — С. 60.
* ''Хорькова И. В.'' Гален против Аристотеля: к вопросу о формировании медицинской терминологии // Индоевропейское языкознание и классическая филология. Институт лингвистических исследований РАН (Санкт-Петербург) № 21. 2017. С.832-837
 
* {{книга
| автор = [[Балалыкин, Дмитрий Алексеевич|Балалыкин Д. А.]], [[Щеглов? Андрей Петрович|Щеглов А. П.]], Шок Н. П.