«Բնազդ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
չ (կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Konrad Lorenz.JPG|thumb|[[Կոնրադ Լորենց]]]]
[[Պատկեր:Nikolaas Tinbergen 1978.jpg|thumb|Նիկոլաաս Թինբերգեն 1978]]
'''Բնազդ''' ({{lang-lat|instinktus}}` շարժառիթ), ժառանգական ոչ պայմանական ռեակցիաների ամբողջություն, [[վարք]]ի բնածին հարմարվողական ձև, որը հատուկ է տվյալ կենդանատեսակին։ Դրսևորվում է այն ժամանակ, երբ կենդանին կամ մարդը հայտնվում է համապատասխան իրադրության մեջ։մեջ<ref>Mandal, F. B. (2010). Textbook of Animal Behaviour. PHI Learning. p. 47. ISBN 978-81-203-4035-0.</ref><ref>McCullough, Michael. 2010. Beyond revenge: the evolution of the forgiveness instinct. The Journal of Positive Psychology.</ref>։
Ներկայումս բնազդի նշանակման համար ընդունված են հետևյալ հասկացությունները՝ ''տեսակային վարք, ստերեոտիպային վարք, բնածին վարք, ժառանգականությամբ ծրագրավորված վարք, ֆիքսված գործողությունների համալիր։''
* ''Դիտարկման և գրանցման մեթոդ''
Ամենատարածված եղանակներից է, սական այն հնարավորություն չի տալիս պարզել բնազդի ծագումը, դրա ֆիզիոլոգիական մեխանիզմները և այլ ցուցանիշներ։ Այս մեթոդը ենթադրում է ինչպես կենդանիների ուղղակի դիտարկում, այնպես էլ փորձի ընթացքում հետազոտվող կենդանիների առջև զանազան խնդիրների առաջադրում։ Բացի դիտարկումից, կարևոր է նաև [[վարք]]ի գրանցումը, որը կատարվում է տեսա- և ֆոտոխցիկներով, ֆիզիկաքիմիական եղանակներով։
Վարքի դիտարկման հարցում մեծ դեր է խաղում որոշակի իրավիճակում կենդանու շարժողական ակտիվության հաջորդական հետազոտումն ու գրանցումը ([[էթոգիր]])։<ref>Хайнд Р. Поведение животных. Синтез этологии и сравнительной психологии / под. ред. к.б.н. З.А. Зорина и к.б.н. И.И. Полетаевой. — Москва: "Мир", 1975.</ref>։
 
* ''Ժամանակաչափման (քրոնոմետրաժի) մեթոդ''
Շարժառիթի (օրինակ՝ կենդանուն սննդից զրկելու դեպքում) ուժեղացման դեպքում կուտակվում է «գործունեության յուրահատուկ էներգիա»։ Մոդելում այն ներկայացված է որպես ջրամանում ջրի աստիճանաբար կուտակում։ Ջրամանից ջրի դուրս գալն իրենից ներկայացնում է կենդանու ակտիվությունը։ Ջրամանի ելքը փակված է զսպանակով հարմարված փականով։
 
Փականը կարող է բացվել մի քանի եղանակներով։ Առաջինը՝ կշեռքի թասի վրա տարբեր ծանրությունների տեղադրումն է, որը համապատասխանում է տարբեր արտաքին գրգռիչների ազդեցությանը։ Երկրորդը՝ ջրամանում ջրի բավականաչափ կուտակումն է։ Փականի բացումը հնարավոր է նաև այն դեպքում, եթե ջրի և ծանրության գումարային ճնշումը գերազանցում է զսպանակով փականի փակման ուժին։ Իսկ կենդանու ակտիվության դրսևորման տարբեր աստիճանները մոդելում ներկայացված են սկուտեղի թեք հարթակի տարբեր աստիճանների վրա տեղադրված անցքերով։ Մոդելն ակնառու ձևով ցույց է տալիս բնազդային գործողության թողարկման գործում արտաքին գրգռիչների և ներքին «գործողության պոտենցիալի» փոխհարաբերությունը։փոխհարաբերությունը<ref>Lorenz, Konrad (1977). Behind the Mirror: A Search for a Natural History of Human Knowledge. New York: Harcourt Brace Jovanovich. ISBN 0-15-111699-7.</ref>։
Չնայած իր առավելություններին՝ հիդրավլիկ մոդելն ունի որոշ թերություններ, որոնք նույնիսկ Լորենցն է ընդունել։ Այսպես՝ այն չի բացատրում վարքի փոփոխականությունը, ինչպես նաև կան այն մերժող տեսություններ։տեսություններ<ref>Ламарк. Философия зоологии. — Москва, Ленинград, 1937. — Т. 2. — P. 325. цит. по Фабри К.Э. Основы зоопсихологии: Учебник для студентов высших учебных заведений, . — 3-е. — Москва: Российское психологическое общество, 1999. — 464 с.</ref>։
 
== Թինբերգենի հիերարխիկ տեսություն ==
Կատարելով բազմաթիվ հետազոտություններ և զարգացնելով [[Կոնրադ Լորենց]]ի տեսակետները՝ հոլանդացի գիտնական [[Նիկոլաաս Թինբերգեն]]ն առաջ քաշեց առանձին վարքագծային ռեակցիաները կառավարող կենտրոնների հիերարխիայի սկզբունքը, որն անվանեց «վարքի հիերարխիկ մոդել»։ Համաձայն այդ տեսության՝ բնազդն իրենից ներկայացնում է վարքագծային գործողությունների ավարտուն հիերարխիկ համակարգ, որը որոշակի գրգիռներին պատասխանում է խիստ համակարգված գործողությունների համալիրով։ Այսպես՝ հիերարխիկ շարքում բարձր ակտիվության, օրինակ՝ բազմացման համար պատասխանատու «էներգիան» առաջ կբերի այնպիսի մի շարք «ենթակա» ակտիվությունների դրսևորում, ինչպիսիք են՝ բնի կառուցումը, ամուսնական, իսկ հետագայում՝ ծնողական վարքը և այլն։այլն<ref>Фабри К.Э. Основы зоопсихологии: Учебник для студентов высших учебных заведений,. — 3-е. — Москва: Российское психологическое общество, 1999. — 464 с. — ISBN 5-89573-051-5.</ref><ref>Сотская М.Н. Зоопсихология и сравнительная психология. (рус.) Глава 1. — Электронный учебник. Проверено 6 сентября 2010. Архивировано из первоисточника 22 августа 2011</ref>։
 
=== Լորենց-Թինբերգենի հիմնական դրույթները բնազդային վարքի վերաբերյալ ===