«Արսեն Այտընյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 13.
Արսեն Այտընյանը մեծ հարգանքի և բարձր գնահատականի է արժանացել իր ժամանակի և հետագա նշանավոր հայ և եվրոպացի ականավոր հայագետների կողմից։ Նրա «Քննական քերականության» հրատարակումից ընդամենը մեկ տարի էլ չանցած, գերմանացի հայտնի լեզվաբան, հայագետ [[Պետերման Հայնրիխ|Պետերմանը]] Արսեն Այտընյանի աշխատության մասին մի ընդարձակ դրվատական զեկուցում է ներկայացրել [[Բեռլին]]ի ակադեմիային։ Ֆրանսիացի ականավոր լեզվաբան, հայագետ [[Անտուան Մեյե]]ն հայերենի համեմատական քերականությանը նվիրված իր արժեքավոր աշխատությունը («Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ») նվիրել է Արսեն Այտընյանի հիշատակին։ Հայտնի լեզվաբան և հայագետ [[Նիկողայոս Մառ]]ը Այտընյանի գրական գործունեության 50-ամյակի կապակցությամբ Այտընյանին հղած իր հեռագրում նրան անվանել է նոր հայերենի քերականության հայր։ Արսեն Այտընյանի լեզվաբանական ժառանգությունը ըստ արժանվույն է գնահատվել նաև սովետահայ լեզվաբանների կողմից։
 
1887 թվականին, երբ Վիեննայի Մխիթարյանները հրատարակել են «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականը, դարձել է նրա մշտական աշխատակիցը, տպագրելով գերազանցապես լեզվաբանական հոդվածներ։ Դրանցից ուշագրավ է տառադարձության մասին հոդվածը (1888)։ Գիտական կյանքին զուգընթաց վարել է վարչական պաշտոններ։ 1886 թվականին ընտրվել է Վիեննայի Մխիթարյան միաբանության [[աբբա]]։ Այս պաշտոնը սահմանափակել է նրա գիտական գործունեությունը։ Այնուհետև հազվադեպ է տպագրել բանասիրական հետազոտություններ։հետազոտություններ<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 90-91}}</ref>։
== Գիտական գործունեություն ==
Տող 33.
 
{{DEFAULTSORT:Այտընյան, Արսեն}}
 
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]
[[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]]