«Ալեքսանդր Դյումա (հայր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 15.
Դյուման, ով հոգ էր տանում մորը, ինչպես նաև ապօրինի որդուն՝ Ալեքսանդրին, գրեց պիես նոր թեմայով. «[[Հենրի III]]-ն ու իր արքունիքը» դրաման ստեղծվեց 2 ամսում։ «Ֆրանսիական թատրոնի» դերասանները պիեսի ընթերցումից հետո Մելանի Վալդորի սալոնում խնդրեցին նրան ընդգրկել այն առանց հերթի։ Պրեմիերան կայացավ [[1829]] թվականի [[փետրվարի 10]]-ին, և դա եղավ [[ռոմանտիզմ]]ի հաղթանակը թատրոնում։
 
Դյուման դարձավ Արսենալում գտնվող Նոդյե սալոնի մշտական հաճախորդը։ Այնտեղ նոր դպրոցի՝ [[ռոմանտիզմ]]ի ներկայացուցիչներն էին հավաքվում։ Դյուման առաջանիններից էր, որ անդրադարձավ ժամանակակիկց կյանքի դրամային և խիզախություն արեց անդրադառնալ ժամանակակից հասարակությանը։ Նոր էր նաև այն, որ հեղինակը իր ժամանակակից մարդուն այնպիսի զգացումներ է տվել, որը հատկանշական է Վերածննդի դարաշրջանին։ «[[Անտոնի (պիես)|Անտոնի»]] պիեսում նա ներկայացրել է իր կյանքի դրվագներից մեկը։ Այդ ժամանակ Դյուման տառապում էր բանաստեղծուհի Մելանի Վալդոր նկատմամբ ունեցած կրքոտ սիրով, որը և իր պիսում հանդես է գալիս [[Ադել դ’Էրվե]]ի կերպարով։ Դրամայի շնորհանդեսը կայացել է [[1831]] թվականի [[մայիսի 3]]-ին [[Պորտ Սեն Մարտեն]]ի թատրոնում։ Գլխավոր դերակատարներն էին [[Մարի Դորվիլ]]ը և [[Պիեռ Բոկաժ]]ը: Պիեսի բեմադրությունը «[[Էրնարի (պիես)|Էրնարի»]] պիեսի շնորհանդեսից պակաս աղմուկ չբարձրացրեց։չբարձրացրեց<ref name="М114">А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 114</ref>։
 
Դյումայի պիեսները չեն առանձնանում գեղարվեստական կատարելությամբ։<ref name="М114"/> [[Վիկտոր Հյուգո]]յի «[[Մարիոն Դելորմ (պիես)|Մարիոն Դելորմ»]] պիեսի բեմադրությունից հետո Դյուման ասել է. «Ախ, եթե ես էլ կարողանայի պիես գրելուն զուգահեռ բանաստեղծություններ գրել»:<ref name="М114"/> Բայց Դյուման կարունակ էր այնպիսի պիեսներ ստեղծել վարագույրի հետևում, որն այն գրավում էր հանդիսատեսի ուշադրությունը առաջին ակտից մինչև վերջինը։ Նրա անունը թատրոնի պաստառների վրա թատրոնի տնօրենների համար մեծ եկամուտների ակնկալիք էր նշանակում, իսկ այլ դրամատուրգերի համար Դյուման դարձավ համահեղինակ, որն ի վիճակի էր հաջողության արժանացնել ամենաանհաջող պիեսներն անգամ։
Տող 35.
 
Երկու տարի ([[1858]]-[[1859]]) եղել է [[Ռուսաստան]]ում, որտեղ այցելել է [[Սանկտ Պետերբուրգ]], Կարելիայի տեսարժան վայրեր, [[Վալաամ]], Ուգլիչ, [[Մոսկվա]], [[Վոլգոգրադ|Ցարիցին]]<ref>{{cite web | url = http://www.volgograd.ru/theme/info/vov/314175.pub | title = Քաղաքի հյուրերը Վոլգայում | author = Աննա Կրամարովա | date = 2011-02-07 | work = | publisher = volgograd.ru | accessdate = 2012-08-27 | lang = ru | archiveurl = http://www.webcitation.org/6BSk4Zoq5
| archivedate = 2012-10-16 }}{{ref-ru}}</ref><ref>[http://www.mojgorod.ru/volgorad_obl/volgograd/index.html «Իմ քաղաքը»]{{ref-ru}}</ref>, Աստրախան, Անդրկովկաս։ Ռուսաստան կատարված իր ճանապարհորդությունների վերաբերյալ նա գրել է «Ճանապարհորդական տպավորություններ. Ռուսաստանում» գիրքը։գիրքը<ref>{{cite book | last = Дюма | first = Александр | title = Путевые впечатления. В России | publisher = Ладомир | year = 1993 | pages = 1340 | url = | isbn = 5-86218-038-9}}</ref>։
 
Դյուման երեք տարի մասնակցել է միացյալ [[Իտալիա]]յի պայքարին։ [[Ֆրանկո-պրուսական պատերազմ]]ում ֆրանսիացիների առաջին պարտությունների լուրն իմանալով՝ Դյուման անձնական վշտով ընդունեց։ Շուտով Դյուման [[ինսուլտ|կաթվածի]] առաջին հարվածը ստացավ։ Կիսակաթվածահար վիճակում Դյուման հազիվ կարողացավ որդու տուն հասնել, որտեղ և մի քանի ամիս անց մահացավ։
Տող 44.
[[Պատկեր:Dumas pere print.jpg|thumb|left|180px|Դյուման իր կարիերայի ընթացքում]]
 
Մահացել է 1870 թվականի դեկտեմբերին և ի սկզբանե թաղվել իր ծննդավայրում՝ [[Վիլլ-Կոտրես]]ի [[Էնա]] շրջանում։ Նրա մահը ստվերվեց [[Ֆրանկո-պրուսական պատերազմ]]ով, իսկ ավելի ուշ փոփոխվող նորաձևությունը նվազեցրեց նրա ճանաչումը։ Ավելի ուշ՝ քսաներորդ դարում, այնպիսի գիտնականներ, ինչպիսիք էին Ռեջինալդ Համելը և Քլոդ Շոփը, առաջ բերեցին նրա արվեստի քննադատական վերակագնում և նորովի մեծարում, ինչպես նաև ձեռնամուխ եղան կորած գործերը գտնելուն։գտնելուն<ref name="Hamel">[http://www.iforum.umontreal.ca/ForumExpress/Archives/vol4no1en/article02_ang.html French Studies: "Quebecer discovers an unpublished manuscript by Alexandre Dumas"], ''iForum'', University of Montreal, 30 September 2004, accessed 11 August 2012</ref>։ Սա նպաստեց, որպեսզի [[2002 թվական]]ին Դյուման վերաթաղվի [[Փարիզի Պանթեոնում]]. պատիվ, որ վերապահվում է ֆրանսիական արվեստի մեծություններին։մեծություններին<ref>[http://web.archive.org/web/20080820091722/http://www.guardian.co.uk/education/2008/may/06/highereducationprofile.academicexperts John Crace // Claude Schopp: The man who gave Dumas 40 mistresses]</ref>։
1970 թվականին [[Փարիզի մետրոպոլիտեն]]ի կայարաններից մեկը անվանակոչվեց նրա պատվին։ Փարիզից դուրս գտնվող նրա հիմնական բնակատեղին՝ [[Մոնտե-Քրիստո ամրոց]]ը, վերակառուցվեց և բացվեց որպես հանրային թանգարան։
[[Պատկեր:Maison Dumas Château de Monte-Cristo 01.jpg|thumb|180px|[[Մոնտե-Քրիստո ամրոցը]]:]]
Տող 50.
Որոնողները շարունակեցին գտնել Դյումայի գործերը պահոցներում, ներառյալ հինգ գործողությամբ [[«Ոսկե գողեր» պիես]]ը, որը գտնվեց 2002 թվականին գիտնական Ռեջինալդ Համելի կողմից [[Ֆրանսիայի Ազգային գրադարան]]ում: Հրատարակվեց 2004 թվականին [[Honoré-Champion]]-ում։<ref name="Hamel"/>
 
2002 թվականին Դյումայի երկուհարյուրամյակի կապակցությամբ [[Ֆրանսիայի Հանրապետություն|Ֆրանսիայի Հանրապետության նախագահ]] [[Ժակ Շիրակ]]ը հարգանքի տուրք է մատուցույմ մեծ գրողին՝ նրա աճյունն ամփոփելով [[Փարիզի Պանթեոն]]ում, որտեղ թաղված են բազմաթիվ ֆրանսիացի լուսավորականներ։լուսավորականներ<ref name="Hamel"/> Արարողությունը եթեր հեռարձակվեց. նոր դագաղի վրա գցված էր կապույտ թավշե կտոր և պահպանվում էր չորս հեծյալների կողմից, որոնք հագնված էին [[Ֆրանսիայի Հանրապետական պահակախումբ|Հանրապետական պահակախմբի]] չորս [[հրացանակիր]]ների պես։ Դագաղը ամբողջ Փարիզով տանելով հասցրին Պանթեոն։<ref name="Webster">{{cite web | url=http://www.guardian.co.uk/world/2002/nov/30/paulwebster?INTCMP=ILCNETTXT3487 | title=Lavish reburial for Three Musketeers author |work=The Guardian |location=UK | date=նոյեմբերի 29, 2002 | accessdate=2012 թ․ հունվարի 31 | author=Webster, Paul}}</ref>։ Իր խոսքում նախագահ Ժակ Շիրակն ասաց.
 
{{քաղվածք|«Ձեզ հետ՝ Դ՛Արտանյանի, Մոնտե-Քրիստոյի կամ Բալզամոյի հետ մենք ձիավարեցինք Ֆրանսիայի երկար ճանապարհներով, եղանք ճակատամարտերում, այցելեցինք պալատներ և ամրոցներ. Ձեզ հետ է, որ մենք երազում ենք»:<ref name="Շիրակ">{{cite web |url=http://fr.wikisource.org/wiki/Discours_prononc%C3%A9_lors_du_transfert_des_cendres_d%E2%80%99Alexandre_Dumas_au_Panth%C3%A9on |title=Discours prononcé lors du transfert des cendres d'Alexandre Dumas au Panthéon |last=Շիրակ |first=Ժակ |authorlink=Ժակ Շիրակ |date=30 նոյեմբերի 2002 |accessdate=19 օգոստոսի 2008 |language=French}}</ref>}}
 
Շիրակը խոստովանեց, որ Ֆրանսիայում եղել է ռասիզմ, և ասաց, որ Պանթեոնում վերահուղարկավորումը այն ճանապարհն է, որով շտկում են սխալները, քանի որ Ալեքսանդր Դյուման կանգնած է այնպիսի մեծ հեղինակների կողքին, ինչպիսիք են [[Վիկտոր Հյուգո]]ն և [[Էմիլ Զոլա]]ն:<ref name="Շիրակ"/><ref>{{cite web | url=http://www.parisphotogallery.com/Paris/photos/monuments/Pantheon/Interior_crypt_Victor_Hugo_Alexandre_Dumas_Emile_Zola_10526.htm | title=Paris Monuments Panthéon-Close up picture of the interior of the crypt of Victor Hugo (left) Alexandre Dumas (middle) Émile Zola (right) | publisher=ParisPhotoGallery | accessdate=30 հունվարի 2012}}</ref>։ Շիրակը նշեց, որ Ֆրանսիան տվել է [[Ֆրանսիացի գրողների ցանկ|բազմաթիվ մեծ գրողներ]], բայց նրանցից ոչ մեկի գործերն այնքան չի ընթերցվում, որքան Դյումայինը։ Նրա վեպեը թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուներով։ Ի լրումն այս ամենի, այդ վեպերի հիման վրա նկարահանվել են ավելի քան 200 կինոնկարներ։
[[Պատկեր:Tomb of Dumas and Hugo and Zola in Panthéon, 16 April 2010.jpg|thumb|right|180px|Ալեքսանդր Դյումայի գերեզմանը Փարիզի [[Պանթեոն]]ում:]]
 
2005 թվականի հունիսին Ֆրանսիայում լույս տեսավ Դյումայի վերջին վեպը՝ [[«Սուրբ Հերմինեի ասպետը»]]: Ներկայացնելով [[Տրաֆալգարյան ճակատամարտ]]ը՝ Դյուման գեղարվեստական նկարագրությամբ ներկայացրել է [[Հորացիո Նելսոն|լորդ Նելսոնի]] սպանությունը (նա սպանվել է անհայտ դիպուկահարի կողմից)։ Վեպը գրվել և մասերով հրատարակվել է 1869 թվականին, բայց վերջնականապես ավարտեց մահվանից քիչ առաջ։ Սա Սուրբ Հերմինեի եռագրություն երրորդ մասն էր։ Դումայագետ Քլոդ Շոփը 1990 թվականին պահոցում նկատեց մի նամակ, որը թույլ տվեց նրան բացահայտել անավարտ աշխատանքը։ Շոփը վերջապես գրեց վերջին երկուս ու կես մասերը՝ հիմնաված հեղինակի հուշագրությունների վրա։վրա<ref name="Քրեյս">{{cite web |url=http://www.guardian.co.uk/education/2008/may/06/highereducationprofile.academicexperts |title=Քլոդ Շոփ: The man who gave Dumas 40 mistresses |accessdate=19 օգոստոսի 2008 |last=Քրեյս |first=Ջոն |authorlink=Ջոն Քրեյս (գրող)|date=6 մայիսի 2008 |work=The Guardian |location=UK | archiveurl= http://web.archive.org/web/20080820091722/http://www.guardian.co.uk/education/2008/may/06/highereducationprofile.academicexperts| archivedate= 20 օգոստոսի 2008 <!--DASHBot-->| deadurl= no}}</ref>։ Հրատարակվել է Ֆեբուս հրատակչության (Editions Phébus) կողմից 60, 000 օրինակով և դարձել է լավագույն վաճառվող գիրքը։ 2006 թվականի թարգմանվել է անգլերեն [[«Վերջին ասպետը»]] վերնագրով և այնուհետև թարգմանվեց այլ լեզուներով<ref name="Քրեյս"/> Շոփն արդեն գտել է Սուրբ Հերմինեի սագայի հետ առնչվող լրացուցիչ նյութեր և դրանք 2008 թվականին միասնականորեն հրապարակել է «Le Salut de l'Empire»-ում։<ref name="Քրեյս"/>
 
== Ստեղծագործությունը ==
Տող 85.
Դյուման մասնակցեց նաև այս վերափոխմանը, և վերջնական տարբերակում վեպը ստացավ «Շևալյե դ՛Արմանտալ» անվանումը։ Վեպն ընդունվեց տպագրության «Լյա Պրեսս» թերթի կողմից, որը գնեց Դյումայի ապագա բոլոր ստեղծագործությունները։ Ընդդեմ «Շևալյե …»-ի երկու հեղինակների կողմից ստորագրման հանդես եկավ [[Էմիլ դը Ժերարդե]]ն. նրա աչքում Մակեի անունը նվազեցնում էր գրքի արժեքը. ընթերցողն ուզում էր տեսնել միայն Դյումայի վեպերը։ «Շևալյե …»-ն լույս տեսավ միայն Դյումայի ստորագրությամբ, Մակեն ստացավ մեծ փոխհատուցում ՝ ութ հազար ֆրանկ, և արդյունքում շարունակեց համագործակցությունը։ Դյումայի հետ Մակեն աշխատել է «Երեք հրացանակիրներ», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Մարգո թագուհին», «Կանացի պատերազմ» վեպերի վրա։ Դյումայի և Մակեի նամակագրությունը վկայում է, որ վերջինիս ավանդը նշանակալից է եղել։ Գրականության պատմաբան [[Ալբեր Թիբոդե]]ն առաջարկում էր նրանց կոչել Դյումա-Մակե՝ գտնելով, որ Էրկման-Շատրիանի օրինակով վեպերի հեղինակները պետք է նշվեն երկակի անունով։
 
Դյումայի գրչի բեղունությունը զարմացնում էր, իսկ նրա գրքերի շռնդալից հաջողությունը ծնում էր նախանձ և բազմաթիվ թշնամիներ։ [[1845 թվական]]ին լույս տեսավ Էժեն դը Մերիկուրի «Վեպերի գործարան «Ալեքսանդր Դյումա և ընկերներ առևտրի տուն» պամֆլետը, որտեղ հեղինակը ոչ միայն մեղադրում էր Դյումային նրանում, որ նա անխնա շահագործում էր [[Գրպանային գրող|գրականության նեգրերին]], այլև մտավ նրա անձնական կյանք։կյանք<ref name="М197">Մերիկուրն ինքն է առաջարկել Դյումային համագործակցություն՝ մերժում ստանալով՝ բողոք ներկայացրեց «Գրականագետների միություն», պահանջեց Էմիլ դը Ժերարդենից, որ «Լյա Պրեսսը» հրաժարվի Դյումայի գործերը հրատարակելուց: Ավելի ուշ հենց դը Մերիկուրին մեղադրեցին համահեղինակների անունները թաքցնելու մեջ. «գրականության նեգրերից» մեկի՝ Ռոշֆորի «Էժեն դը Մերիկուր և ընկերներ առևտրի տուն» պամֆլետը լույս տեսավ 1857 թվականին: Տե՛ս նաև А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 196-197</ref>։ Դյուման Մերիկուրին դատի տվեց և շահեց գործը, բայց նրան չհաջողվեց կանխել իրեն վարկաբեկող շշուկների տարածումը։ Պամֆլետի լույս տեսնելու հետ կապված՝ նա խնդրեց Մակեին նամակ գրել, որտեղ նա հրաժարվում էր Դյումայի հետ ստեղծած գրքերի վերահրատարակման իր իրավունքներից։ Մակեն մասնավորապես գրում էր.
<blockquote>
{{քաղվածք|Մեր բարի ընկերությունն ու ազնիվ խոսքը մեզ միշտ բավարարել են. այնպես որ մենք, գրելով համարյա կես միլիոն տող ուրիշ մարդկանց գործերի մասին, երբեք չմտածեցինք այն մասին, որ գոնե մի տող գրենք մեր գործերի մասին: Բայց մի անգամ Դուք խախտեցիք լռությունը: Դուք այդպես վարվեցիք, որպեսզի մեզ պաշտպանեք ցածր ու անհեթեթ հերյուրանքներից… Դուք այդպես վարվեցիք, որպեսզի հրապարակայնորեն հայտարարեք, որ ես, Ձեզ հետ համագործակցելով, գրել եմ մի շարք ստեղծագործություններ: Դուք նույնիսկ չափազանց մեծահոգի էիք, թանկագի՛ն բարեկամ, Դուք կարող էիք երեք անգամ ուրանալ ինձ, բայց Դուք դա չարեցիք և հռչակեցիք իմ անունը: Մի՞թե Դուք դեռ չեք փոխհատուցել այն գրքերի համար, որ մենք գրել ենք միասին:<ref name="М198">Մեջբերում ըստ А. Моруа. Три Дюма. - М.: Пресса, 1992, с. 198</ref>}}