«Ազուրիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 36.
}}
 
'''Ազուրիտ''', [[Պղինձ|պղնձի]] փխրուն, վառ կապույտ գույնի հանքաքար, [[Կարբոնատներ|կարբոնատ]], քիմիական բանաձևը Cu<sub>3</sub>(CO<sub>3</sub>)<sub>2</sub>(OH)<sub>2</sub>, հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից: 19-րդ դարի սկզբին հայտնի էր նաև «չեսիլիտ» անվամբ Չեսի Լե Մայն ([[Ֆրանսիա]], [[Լիոն|Լիոնի]]ի մոտակայքում) տեղանքի պատվին, որտեղ արտահանում էին ազուրիտը:<ref name=Mindat/> Այն հիշատակվում է [[Պլինիոս Ավագ|Պլինիոս Ավագի]]ի «Բնագիտական պատմություն» աշխատությունում հունարեն «''kuanos»'' (κυανός, «վառ կապույտ») և լատիներեն «caeruleum» անվանումներով:<ref>[http://www.ancientlibrary.com/smith-dgra/0328.html The Ancient Library: Smith, Dictionary of Greek and Roman Antiquities, p.321, right col., under ''BLUE''] {{webarchive |url=https://web.archive.org/web/20051220155850/http://www.ancientlibrary.com/smith-dgra/0328.html |date=December 20, 2005 }}</ref>։ Ազուրիտի գույնը բացարձակապես վառ և մաքուր կապույտ է, այդ իսկ պատճառով այս հանքաքարը հնագույն ժամանակներից միտում ունի ասոցացվելու ցածր խոնավության անապատների վառ կապույտի և ձմեռային երկնքի գույների հետ: Ժամանակակից անվանումը արտացոլում է այդ ասոցիացիան, քանի որ «ազուրիտը» և «լազուրիտը» ստացվել են պարսկերեն «''lazhward »'' (لاژورد, «լաջվարդ») բառից, որը մի այլ վառ կապույտ գույնի քարի ([[լաջվարդ]], ազուրի քար) հանքավայրերով հայտնի շրջան էր:
 
==Հանքաբանություն==
Ազուրիտը պղնձի (II) երկու [[Պղնձի հիմնային կարբոնատ|հիմնային կարբոնատներից]] մեկն է, իսկ մյուսը վառ կանաչ գույնի [[Մալաքիտ|մալաքիտնմալաքիտ]]ն է: Պղնձի սովորական կարբոնատ (CuCO<sub>3</sub>) բնության մեջ գոյություն չունի: Ազուրիտի քիմիական կազմն արտահայտվում է հետևյալ բանաձևով Cu<sub>3</sub>(CO<sub>3</sub>)<sub>2</sub>(OH)<sub>2</sub>, ընդ որում պղնձի (II) կատիոնները կապված են երկու տարբեր անիոնների հետ՝ կարբոնատ և հիդրօքսիլ: Ազուրիտի մանր բյուրեղներ կարող են ստացվել նատրիումի կարբոնատի Na<sub>2</sub>CO<sub>3</sub> հագեցած լուծույթին մի քանի կաթիլ պղնձի սուլֆատի [[Պղնձի սուլֆատ|CuSO<sub>4</sub>]] լուծույթ ավելացնելիս, սկզբում ինտենսիվ խառնում են, հետո մեկ գիշեր թողնում հանգստանալու:
[[File:Azurite crystal structure.jpg|thumb|left|Ազուրիտի քիմիական կառուցվածքի գնդաձողային մոդելը (կարմիր= [[Թթվածին|O]], կանաչ= [[Պղինձ|Cu]], մոխրագույն = [[Ածխածին|C]], սպիտակ = [[Ջրածին|H]])<ref>{{cite journal|title=Verfeinerung der Struktur von Azurit, Cu<sub>3</sub>(OH)<sub>2</sub>(CO<sub>3</sub>)<sub>2</sub>, durch Neutronenbeugung|author1=Zigan, F.|author2=Schuster, H.D.|journal=Zeitschrift fuer Kristallographie, Kristallgeometrie, Kristallphysik, Kristallchemie|year=1972|volume=135|pages=416-436}}</ref>]]
Ազուրիտի բյուրեղավանդակը մոնոկլինային է: Մեծ բյուրեղները վառ կապույտ են , հաճախ պրիզմատիկ:<ref name=Mindat/><ref name=Webmin/><ref>Hurlbut, Cornelius S.; Klein, Cornelis, 1985, ''Manual of Mineralogy'', 20th ed., Wiley, {{ISBN|978-0-471-00042-6}}</ref>։ Ազուրիտի նմուշները կարող են լինել հոծ ագրեգատներից սկսած մինչև հանգուցավորներ: Նրանք հաճախ ունենում են [[Ստալակտիտներ|ստալակտիների]] ձև: Նմուշների գույնը ժամանակի ընթացքում խամրելու միտում ունի, քանի որ նմուշի արտաքին մակերևույթը հողմահարվում է վերածվելով մալաքիտի: Ազուրիտը փխրուն է, ամրությունը ըստ [[Մոոսի սանդղակ|Մոոսի սանդղակի]]ի 3,5-ից մինչև 4, տեսակարար կշիռը 3,77-ից մինչև 3,89: Ջերմության ազդեցության տակ ազուրիտը քայքայվում է, կորցնելով [[ածխաթթու գազ]] և [[ջուր]] առաջացնում է [[Պղնձի օքսիդներ|պղնձի (II) օքսիդի]] CuO սև փոշի: Կարբոնատների բնորոշ հատկությունը [[Աղաթթու|աղաթթվով]] մշակելիս փրփրելու ընդունակությունն է:
 
===Գույն===
Ազուրիտի ու մալաքիտի օպտիկական հատկությունները (գույնը, ինտենսիվությունը) բնութագրական են պղնձի (II) իոնին, որի կոորդինացիոն [[Կոմպլեքսկոմպլեքս միացություններ|կոմպլեքս միացություններից]]ից շատերը նույնպես ցուցաբերում են նման գույներ: Ըստ լիգանդների դաշտերի տեսության գույնը ցածր էներգիայով էլեկտրոնների d-d անցման հետևանք է:
<br />
===Հողմահարում===
Ազուրիտը մալաքիտի համեմատ բաց օդում կայուն չէ և հաճախ հողմահարման արդյունքում ձևափոխվում է մալաքիտի: Հողմահարման այդ գործընթացը իրենից ներկայացնում է [[Ածխաթթուածխաթթու գազ|ածխաթթու գազի]]ի (CO<sub>2</sub>) մի քանի միավորների փոխարինում ջրով (H<sub>2</sub>O), որի արդյունքում փոխվում է կարբոնատ հիդրօքսիդ հարաբերակցությունը՝ ազուրիտից 1:1 մինչև մալաքիտ՝ 1: 2 :
 
: 2 Cu<sub>3</sub>(CO<sub>3</sub>)<sub>2</sub>(OH)<sub>2</sub> + H<sub>2</sub>O → 3 Cu<sub>2</sub>(CO<sub>3</sub>)(OH)<sub>2</sub> + CO<sub>2</sub>
:Համաձայն վերոհիշյալ հավասարման ազուրիտից մալաքիտ ձևափոխման երևույթը կապված է օդում ածխաթթու գազի ցածր [[Պարցիալ ճնշում|պարցիալ ճնշման]] հետ: Ազուրիտը անհամատեղելի է ջրային միջավայրների հետ, այնպիսիք, ինչպիսիք են ծովի ջրով ակվարիումները:
 
<br />
 
==Կիրառում==
[[Պատկեր:Madonna and Child Enthroned with Saints.jpg|350px|մինի|ձախից|Տիրամոր կանաչավուն թիկնոցի գույնը [[Ռաֆայել Սանտի|Ռաֆայելի]] «Տիրամայրը երեխայի և սրբերի հետ գահի վրա» նկարում պայմանավորված է ազուրիտի հողմահարումով, որի արդյունքում այն վեր է ածվել [[Մալաքիտ|մալաքիտիմալաքիտ]]ի]]
[[File:Azuritepigment.jpg|thumb|Աղացած ազուրիտ որպես գունանյութ օգտագործելու համար]]
 
===Գունանյութ===
[[File:Lady with a Squirrel.jpg|thumb|upright|«Սկյուռով աղջիկը» [[Հանս Հոլբայն Կրտսեր]], ֆոնը ներկված է ազուրիտով]]
Ազուրիտը չի հանդիսանում օգտակար [[պիգմենտ]], որովհետև օդում կայուն չի: Բայց և այնպես հնագույն ժամանակներում այն օգտագործվել է որպես կապույտ գունանյութ:<ref>Gettens, R.J. and Fitzhugh, E.W., Azurite and Blue Verditer, in Artists’ Pigments. A Handbook of Their History and Characteristics, Vol. 2: A. Roy (Ed.) Oxford University Press 1993, p. 23–24</ref>։ Բնական ազուրիտի օգտագործման դեպքեր հայտնի են [[Սինայի թերակղզի|Սինայում]] և [[Եգիպտոս|Եգիպտոսի]]ի արևելյան անապատներում: Այդ մասին հայտնել է Ֆ. Կ. Ջ. Սփերելը (1895) հետևյալ օրինակներում՝ Չորրորդ դինաստիայի (Ք.ա. 2613-2494), Հինգերորդ դինաստիայի (Ք.ա. 2494-2345) ինչպես նաև Տասնութերերդ դինաստիայի (1543–1292 թվականներ ) ժամանակահատվածներում ազուրիտն օգտագործվել է մումիաների պատյանները, բուրգերի պատերը նկարազարդելու համար:<ref>{{Cite book|title=Ancient Egyptian Materials and Technology|last=Nicholson|first=Paul|last2=Shaw|first2=Ian|publisher=Cambridge University Press|year=2000|isbn=978-0521452571|location=|pages=|quote=|via=}}</ref>։ Կախված ազուրիտի մանրացման աստիճանից ու նրանում [[Պղնձիպղնձի հիմնային կարբոնատ|պղնձի հիմնային կարբոնատի]]ի պարունակությունից, այն տալիս է կապույտի տարբեր երանգների լայն [[սպեկտր]]: Ազուրիտը հայտնի է եղել նաև «լեռնային կապույտ» կամ «հայկական քար» անուններով: Յուղերի հետ խառնելիս այն թեթևակի կանաչում է, իսկ ձվի դեղնուցով պատրաստած ազուրիտը կանաչամոխրագույն է: Ինչքան հին է ազուրիտի պիգմենտը, այնքան ավելի կանաչավուն երանգ է այն դրսևորում, պատճառը ազուրիտի հողմահարումն է, որի արդյունքում այն վերածվում է մալաքիտի: Ազուրիտի մեծ մասը ստացել է անվան ոչ ճիշտ պիտակավորում, այն է «<nowiki/>[[լաջվարդ]]<nowiki/>», որն օգտագործվում է մի շարք կապույտ գունանյութերի համար: Միջնադարյան նկարների քիմիական անալիզի արդյունքում պարզվել է, որ ազուրիտը նկարիչների կողմից օգտագործվել է որպես կապույտի տարբեր երանգներ ստանալու հիմնական աղբյուր:
 
Լաջվարդը (ուլտրամարին գունանյութ) [[Միջնադար|միջնադարումմիջնադար]]ում հիմնականում արդյունահանվում էր [[Աֆղանստան|Ավղանստանում]], իսկ ազուրիտը այդ ժամանակ տարածված հանքաքար էր [[Եվրոպա|Եվրոպայում]]յում: Մեծ հանքավայրեր կային Ֆրանսիայում, Լիոնի մոտակայքում: 12-րդ դարում ազուրիտը արդյունահանվել է [[Սաքսոնիա|Սաքսոնիայում]]յում գտնվող [[Արծաթ|արծաթիարծաթ]]ի հանքերում: <ref>Andersen, Frank J. ''Riches of the Earth''. W.H. Smith Publishers, New York, 1981, {{ISBN|0-8317-7739-7}}</ref>։
 
Տաքացման ճանապարհով կարելի է ազուրիտը տարբերել մաքուր բնական կապույտ ուլտրամարինից: Ավելի թանկարժեք, բայց ավելի քիչ կայուն գունանյութ, այսպես է բնութագրում ազուրիտը իտալական նկարիչ Չենինո դ՚Անդրեա Չենինին: Ուլտրամարինը դիմանում է ջերմությանը, իսկ ազուրիտը վեր է ածվում սև գույնի պղնձի օքսիդի CuO: Բայց ազուրիտը մեղմորեն տաքացնելիս այն վեր է ածվում մուգ կապույտ գույնի պիգմենտի, որն օգտագործվում է ճապոնական ներկերի տեխնիկայում:
Տող 75 ⟶ 73՝
===Հետախուզական աշխատանքներ===
Չնայած ազուրիտը չի համարվում [[Պղինձ|պղնձի]] ստացման համար հիմնական հանքաքար, բայց այն հանդիսանում է մակերևութային լավ [[ինդիկատոր]] պղնձի սուլֆիդի [[Հողմահարում|հողմահարված]] հանքերը հայտնաբերելու համար: Ազուրիտը սովորաբար հանդիպում է քիմիական բաղադրությամբ իրեն շատ մոտ մալաքիտի համադրությամբ, որի արդյունքում ստացվում է վառ կապույտի ու վառ կանաչի ապշեցուցիչ համադրություն, ինչն էլ ակնհայտորեն վկայում է պղնձի հանքաքարի առկայության մասին:
<br />
 
==Պատմություն==
Ազուրիտի ու մալաքիտի օգտագործումը որպես ինդիկատոր պղնձի հանքերի համար անուղղակիորեն բերեց անգլերեն լեզվում «<nowiki/>[[նիկել]]<nowiki/>» տարրի անվանմանը: Նիկելինը՝ նիկելի հիմնական հանքաքարը հայտնի նաև որպես նիկոլիտ, մակերևույթում հողմահարվում է առաջացնելով կանաչ միներալ (անաբերգիտ), որը հիշեցնում է [[մալաքիտ]]: Այդ նմանությունը հանգեցնում էր այն բանին, որ մարդիկ փորձում էին հալեցնել նիկելինը համոզված լինելով, որ դա պղնձի հանքաքար է, բայց այդ փորձերը միշտ ավարտվում էին անհաջողությամբ նիկելի վերականգնման համար անհրաժեշտ բարձր հալման ջերմաստիճանի պատճառով: Գերմանիայում այդ խաբուսիկ հանքաքարը դարձավ հայտնի որպես «կուպֆերնիկել» թարգմանաբար «պղնձե սատանա»: Շվեդացի [[Ալքիմիկոսներ|ալքիմիկ]] բարոն Ակսել Ֆրեդերիկ Կրոնշտեդտը, որի ուսուցիչը եղել է Գեորգ Բրանդտը՝ նիկելանման մետաղական [[Կոբալտ|կոբալտիկոբալտ]]ի հայտնաբերողը, հասկացավ, որ հնարավոր է կուպֆերնիկելում թաքնված է նոր մետաղ, և 1751 թվականին նրան հաջողվեց հալեցնել կուպֆերնիկելը նախկինում անհայտ արծաթասպիտակ, երկաթանման մետաղի արտադրության համար: Տրամաբանական էր, որ Կրոնշտեդտը իր նոր մետաղը անվանեց «կուպֆերնիկելի» «նիկել» մասի պատվին:
 
 
==Ազուրիտ միներալի նմուշների պատկերասրահ==
Տող 89 ⟶ 85՝
File:Azurite in siltstone, Malbunka mine NT.jpg|Ազուրիտը նստվածքային ապարի վրա, Մալբունկա հանքավայր, [[Ավստրալիա]]
File:Azurite-den07-03b.jpg|Ազուրիտ, Ցումեբ, [[Նամիբիա]]
File:Azurite Bisbee ROM.jpg|Ազուրիտի [[ստալակտիտ|ստալակտիտի]]ի լայնակի կտրվածքը, Բիսբի, [[Արիզոնա]]
File:Sparkly Azurite Crystal 01.jpg|Ազուրիտի բյուրեղ, Բնության Պատմության թանգարան,[[Լոնդոն]]
File:Azurite spheroids.jpg|Ազուրիտի գնդաձև նմուշներ, [[Յուտա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ազուրիտ» էջից