«Նոբելյան մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն

== Մրցանակների հանձնում ==
[[Պատկեր:Horbjorn Jagland presents President Barack Obama with the Nobel Prize medal and diploma.jpg|ձախից|մինի|[[Բարաք Օբամա|Բարաք Օբաման]] Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ [[Տուրբյորն Յագլանդ|Տուրբյորն Յագլանդի]] ձեռքից Խաղաղության Նոբելյան մրցանակն ստանալուց հետո]]
Բացառությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Նոբելյան մրցանակները հանձնվում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող մրցանակաբաշխության ամենամյա արարողության ժամանակ, որ տեղի է ունենում [[դեկտեմբերի 10]]-ին՝ Նոբելի մահվան օրը։ Դափնեկրի դասախոսությունը սովորաբար անցկացվում է մրցանակի հանձնումից մի քանի օր առաջ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն ու նրա դասախոսությունը ներկայացվում են Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվող ամենամյա միջոցառման ժամանակ, որ սովորաբար անցկացվում է դեկտեմբերի 10-ին։ Մրցանակների հանձնման արարողություններն ու դրանց հետ կապված բանկետները, որպես կանոն, լինում են միջազգային խոշոր միջոցառումներ<ref name="autogenerated5">{{cite web |url=http://news.icm.ac.uk/technology/2009-nobel-prize-award-ceremony-live-online/4893/ |title=2009 Nobel Prize award ceremony live online &#124; IT &#124; ICM Commercial & Business News |publisher=Institute of Commercial Management |date=10 December 2009 |accessdate=16 January 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20100209005839/http://news.icm.ac.uk/technology/2009-nobel-prize-award-ceremony-live-online/4893/ |archivedate=9 February 2010 |df=dmy-all }}</ref><ref name="thelocal2">{{cite web|url=http://www.thelocal.se/23784/20091210/ |title=Pomp aplenty as winners gather for Nobel gala |work=The Local |date=10 December 2009 |accessdate=16 January 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20091215055502/http://www.thelocal.se/23784/20091210/ |archivedate=15 December 2009 }}</ref>։ Շվեդիայում մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են [[Ստոկհոլմի համերգասրահ]]ում, իսկ բանկետը տեղի է ունենում Ստոկհոլմի քաղաքապետարանում։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում (1905-1946), [[Օսլոյի համալսարան]]ի դահլիճում (1947-1989), ապա Օսլոյի քաղաքապետարանում (1990–ներկա1990 թվականից մինչ օրս)<ref name="Levinovitz21-23">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 21–23</ref>։
 
Ստոկհոլմում Նոբելյան մրցանակների հանձնման արարողության գլխավոր իրադարձությունը Շվեդիայի թագավորի ձեռքից մրցանակների ստացումն է։ Օսլոյում Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահը հանձնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրին Նորվեգիայի թագավորի ներկայությամբ<ref name="thelocal2"/><ref name="sweden2">{{cite web |last=Froman |first=Ingmarie |url=http://www.sweden.se/eng/Home/Education/Research/Reading/The-Nobel-Week--a-celebration-of-science/ |title=The Nobel Week — a celebration of science |publisher=Swedish Institute |date=4 December 2007 |accessdate=16 January 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20091014205607/http://www.sweden.se/eng/Home/Education/Research/Reading/The-Nobel-Week--a-celebration-of-science/ |archivedate=14 October 2009 |df=dmy-all }}</ref>։ Սկզբում Օսկար II թագավորը դեմ է եղել մրցանակը նաև օտարերկրացիներին շնորհելուն։ Ասվում է, թե նա իր կարծիքը փոխել է, երբ նրա ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ մրցանակները դրական են անդրադառնում Շվեդիայի միջազգային հեղինակության վրա<ref>{{cite web|url=http://www.thelocal.se/14776/20091005/ |title=Alfred Nobel's last will and testament |work=The Local |date=5 December 2009 |accessdate=16 January 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20091009110708/http://www.thelocal.se/14776/20091005/ |archivedate=9 October 2009 }}</ref>։