«Իրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 235.
=== Թատրոն ===
[[Պատկեր:Iranian theater new delhi feb 2006.JPG|մինի|աջից|350px|Պարսկական թատրոն Դելի քաղաքում]]
Թատերարվեստի տարրեր են պարունակել Իրանի հին ծիսակատարությունները։ Հիշատակություններ կան բազիգերների հին թատրոնի մասին, որ մոտ է եղել գուսանների արվեստին։ Կենցաղավարել են մնջախաղը, ստվերների և տիկնիկային թատրոնները։ 10-րդ դարից զարգացել են միստերիաները, որոնց գրառումներից 17-18-րդ դարերից սկզբնավորվել է պարսկական ողբերգության թազիյե տեսակը։ Մինչե 1930-ականներին ներկայացումներ են տվել թափառաշրջիկ դերասանները՝ մասխարաբազները։ 1890 թվականին, Թեհրանում, պոլիտեխնիկական դպրոցին կից ստեղծվել է պալատական թատրոն, 1911-191212 թվականներին կազմակերպվել են Ազգային, 1917 թվականին՝ Իրանական կոմեդիայի թատրոնները, 1932 թվականին՝ թատրոն-ստուդիա (ղեկավար բեմա նկարիչ Ս. Քերմանշահի). 1945-194949 թվականներին, [[Թեհրան]]ում գործել է «Ֆիրդուսի» թատրոնը, 1963 թվականին ստեղծվել դրամատիկական ստուդիա։ Մշտական թատերախմբերից են՝ «Թատրոնն այսօր» (ղեկավար Մ. Ջաֆֆարի), «Ազգային» (ղեկավար Մ. Զավանմարդ) և Արվեստի ու մշակույթի մինիստրության խումբը։
 
Իրանի ճանաչված դերասաններից են՝ Մոստաֆա և Մախին Օսկույիները, Մոհամադ Ալի Քեշավարզը, Ռոհմեդին Իասրովին։ 1968-196969 թվականներին «Թալար մուզե» թատրոնում բեմադրվել են Ա. Օստրովսկու, Մ. Գորկու, Ա. Արբուզովի, Բ. Բրեխտի և արևմտաեվրոպական այլ դրամատուրգների պիեսները։ Թեհրանում գործում են նաև «Շահրիվարի 25-ի», «Քասրա», «Նասր», «Ջամեյե Բարբոդ», Մաշհադում՝ Ազգային թատրոն, Սպահանում՝ «Սեպահան», Համադանում՝ «Բուալի» և այլ թատրոններ։ Հայ թատերական կյանքն Իրանում սկզբնավորվել է 1879 թվականին՝ Թեհրանում (Մ. Փափազյանի նախաձեռնությամբ)։ 1880 թվականից ներկայացումներ են տրվել Թավրիզում, 1888 թվականից՝ [[Նոր Ջուղա]]յում։ 1888 թվականին և 1890 թվականին [[Թավրիզ]]ում և [[Թեհրան]]ում պիեսներ են բեմադրել Ս. և Ա. Սաֆրազյանները (այդ թվում «Պեպո»-ն՝ Աստ. Փանվելյանի ադրբեջաներեն թարգմանությամբ)։ 20-րդ դարի սկզբին Իրանի հայաշատ քաղաքներում ներկայացումներ են տվել Թիֆլիսից, Բաքվից ժամանած հայկական թատերախմբերը (այդ թվում Աբելյան-Արմենյան թատերախումբը)։ 1919-192121 թվականներին Իրանում են աշխատել Սիրանուշը, Արմենյան ամուսինները, Ա. Հովհաննիսյանը։ Իրանի և իրանահայ թատրոնին մեծ ծառայություններ է մատուցել Վ. Փափազյանը (1934)։ Իրանում հայկական թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են Մ. Թաշճյանը, Մ. Մարությանը, Ս. Արզումանյանը, Ռ. և Լ. Աթայանները, Մ. Մանուկյանը, Եֆբարը և ուրիշներ։ 1940-195050-ական թվականներին [[Թավրիզ]]ում գործել են «Շիրվանզադե», «Հ. Աբելյան», «Սասունցի Դավիթ», ինչպես և Դրամատիկական, Դրամա-օպերետային թատերախմբեր։ Թատերական կապերն ամրապնդելու գործում նշանակալից դեր են կատարել երգիչ, բանաստեղծ և դերասան Ա. Հովհաննիսյանը, Մ. և Ն. Մարվարյանները, Է. Բալասանյանը։
 
=== Կինո ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրան» էջից