«Յակոբ Բյոմե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: az:Yakob Böhm
Տող 38.
Յակոբ Բյոմեի բուն «ուսուցիչը» «ողջ բնությունն է»: Նրա ներսում է «ծնունդը», որը մարդուն վերածնում է աստվածային գիտելիքի մեջ: Մարդը աշխարհը ուսումնասիրում է, որպեսզի ինքը դառնա աշխարհը: Թեև գերբնական գիտելիքը աշխարհ է գալիս աստվածային պատկերացումից, բայց այն կարող է աշխարհ գալ միայն մարդու հետ, մարդու մեջ, ելնելով մարդուց և մարդու միջոցով:
 
Բնության և Աստծո փոխներթափանցում («Եթե ուզում ես խոսել Աստծո մասին` պետք է առանց հոգնելու խորհրդածես բնության ուժերի մասին»), կանացի սկզբունքի (Սոփիա) նշանակությունը իրական ճանաչողության համար (ըստ մի ավանդության` երբ նա իր փիլիսոփա ընկերներից մեկից առաջին անգամ լսում է Idea բառը, բացականչում է` "Ich sehe eine reine und himmlische Jungfrau" - «Ես տեսնում եմ մաքուր և երկնային Կույսինմի կույս»), մարդու` ազատության կարողությունը իբրև ներքին առնչություն Նախահիմքի հետ – ահա բյոմեական մտքի առաջնությունները:
 
Ազատության գաղափարը, որը գերմանական դասական փիլիսոփայության համար անկյունաքարային է, սկսվում է հենց Յակոբ Բյոմեից: Քանի որ մարդը իբրև ոգեղեն, հոգևոր և մարմնական արարած մասնակից է Հավիտենականին, Աստվածայինին և Նախահիմքին, նա դրանց հետ առնչությունը ինքը իր մեջ պետք է հայտնաբերի: Եվ քանի որ Նախահիմքը կամ Աստվածայինը անպայմանականորեն բոլոր իրերի ազատ կամքը և նախասկիզբն է, ուրեմն նաև մարդն է ազատ, այնքանով, որքանով դա հայտնաբերում է իր մեջ: Մարդու ազատության աստիճանը նրա մեջ Աստվածայինի ներհոսքի աստիճանն է: