Էլեկտրոնային առեւտուրի առաջինն օգտագործվել է բանկային համակարգում եւ ստացել է, հեռագրային փոխանցումներ անվանումը: Այս տարբերակում գնորդը լիազորում է բանկին հեռագիր փոխանցել մեկ այլ բանկի հաշվին:Այսինքն, գործընթացը ներառում էր միջոցների շարժը երկրից երկիր կամ աշխարհի մյուս ծայրը: Սովորաբար այս հնարավորությունն օգտագործվում էր պետական համակարգի, խոշոր ձեռնարկությունների եւ այլ անկախ խոշոր առեւտրային կազմակերպությունների կողմից: Ժամանակին զուգընթաց հեռագրային փոխանցումները փոխարինվեցին ֆինանսական տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային եղանակներով `գործընթաց, որի ընթացքում մեկ բանկը հեռագրերի, հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային փոստի միյոցով ինֆորմացիա է ուղարկում մյուսին` հրահանգելով փոխանցել միջոցներ:
Էլեկտրոնային առևտուրը ինտերնետի եւ մասնավոր կապի ցանցերի միջոցով, շահույթ ստանալու նպատակով, իրականացվող ֆինանսական գործարքի, ապրանքի, ծառայության, տեղեկատվության առք ու վաճառքի գործընթաց է, որը բիզնեսի կազմակերպման ժամանակակից և զարգացած, ինչպես նաև ժամանակախնայող ձև է ինչպես պետական մարմինների, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար: