«Էլեկտրոնային առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
 
== Էլեկտրոնային առևտուրը Հայաստանի Հանրապետությունում ==
ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը, համեմատաբար, նոր ուղղություն է: Հայկական էլեկտրոնային խանութները սկսել են ակտիվորեն գործել 2008 թվականից, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից հնարավոր էր գնումներ կատարել դեռ 2000-ականների սկզբից: Ելելով 2015 թ. հունիսին իրականացված մարքեթինգային հետազոտության արդյունքներից՝ 2014թ-ի ընթացքում հայաստանյան էլեկտրոնային խանութներից գնումներ է կատարել Երևան քաղաքի բնակչության 4,2 %-ը, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից ՝ 14,2 %-ը <ref>{{Cite journal|last=Աբգարյան|first=Դավիթ|date=2017|title=ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ վիճակագրական աղբյուրների վերլուծություն|url=http://ysu.am/files/05D_Abgaryan.pdf|journal=Բանբեր Երևանի համալսարանի|doi=|pmid=|access-date=2019}}</ref>, որոնք շատ ցածր ցուցանիշներ են: Մինչդեռ էլեկտրոնային առևտրի համաշխարհային ծավալները 2015 թ. հասել են 1.548 տրիլիոն դոլարի, և կանխատեսվում է, որ այն ավելի քան կկրկնապատկվի 2019 թ. : Վերջինս կարևոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի նման փոքր, զարգացող երկրի տնտեսության վրա: Համաշխարհային տնտեսության մեջ բարեհաջող ինտեգրացիայի համար Հայաստանը պարտավոր է հետևել  առևտրի զարգացման ընդհանուր տենդենցներին, այդ թվում էլեկտրոնային առևտրի ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպը ամբողջովին կախված է տնտեսության դրությունից: Էլեկտրոնային առևտրի միջազգային համակարգին Հայաստանի Հանրապետության ինտեգրումը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթություններից մեկը,  որը կխթանի մի շարք սպառողական ապրանքների և ծառայությունների, առևտրային կազմակերպությունների և բանկերի զարգացմանը, որոնք նախատեսված են բավարարել սպառողների պահանջները առևտրային հիմունքներով: Այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման տենդենցը դրական է: Գործարքների քանակը, որն իրականացվում է էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով, օրեցօր աճում է: Սակայն, էլեկտրոնային առևտրի զարգացումը, որն ամենաուղղակի կերպով կախված է  ինտերնետ հասանելիությունից, չենք կարող համեմատել ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպի հետ:
 
Էլեկտրոնային առևտրի  վերաբերյալ ՀՀ-ում իրականացված հետազոտությունները սակավաթիվ են և զարգացման դինամիկան, հիմնախնդիրները, դրանց կարգավորման ուղիներն ու էլեկտրոնային առևտրի դերը ՀՀ-ում  ներկայացնել ըստ տարիների բավականին բարդ է և թերի, այնուամենայնիվ ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ ինֆորմացիան կներկայացնեմ հաջորդիվ: