«Էլեկտրոնային առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Էլեկտրոնային առևտուր''', համացանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որը իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքների կամ ծառայությունների ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը<ref>{{Cite web|url=http://www.irtek.am/views/act.aspx?aid=150068|title=ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն|website=http://www.irtek.am|language=hy|accessdate=2019-05-31}}</ref>: Ինտերնետը գլոբալ հասկացություն է, և այդ հասկացության մեջ է մտնում նաև էլեկտրոնային առևտուրը, որը էլեկտրոնային բիզնեսի մի ճյուղ է հանդիսանում։ էլեկտրոնային առևտուրը գլոբալ ցանցի միջոցով կատարվող առք ու վաճառքն է, ապրանքների կամ ծառայութնունների փոխանակումը։ Ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հիմքում ընկած են առևտրային գործողությունների իրականացումը և տվյալների փոխանակման էլեկտրոնային եղանակով արտադրողական գործընթացների կառավարման նոր տեղեկատվական տեխնոլոգիաները:
 
Էլեկտրոնային կոմերցիան ունի ինտենսիվ զարգացման մոտ 25 տարվա պատմություն, որը տնտեսության այլ ճյուղերի հետ համեմատած կարելի է համարել, ոչ այդքան երկար ժամանակահատված: Էլեկտրոնային կոմերցիայի առաջին համակարգերը և մեթոդները իրենց ծագման համար պարտական են ավիատոմսերի և պլաստիկ քարտերի վաճառքի ավտոմատացման տեխնոլոգիաների առաջացմանը և կազմակերպության ռեսուրսների կառավարման ավտոմատացման համակարգերի կառուցմանը: