«Էլեկտրոնային առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
 
Էլեկտրոնային կոմերցիայի ուղղությունների երրորդ տարատեսակը՝ B to G (Business-to-Government), ((Government-to-Citizens (G2C), Government-to-Government (G2G)), որը ներառում է իր մեջ այն բոլոր բիզնես գործարքները, որոնք կատարվում են ձեռնարկության և պետական ձեռնարկությունների միջև: Օրինակ՝ ԱՄՆ-ում պետության կողմից գնվող ապրանքների ցուցակը հայտարարվում է Ինտերնետում և բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են դրանում, կարող են ուղարկել իրենց առաջարկները՝ էլեկտրոնային տեսքով: Բացի այդպիսի գործարքներից արդեն կարելի է կատարել շահութահարկի վճարումներ Ինտերնետի միջոցով և անգամ կնքել հատուկ պայմանագրեր: Այս ըւղղությունը դեռ գտնվում է զարգացման սկզբնական փուլում, սակայն, ՀՀ-ում ևս հնարավոր է էլէկտրոնային մրցույթներին մասնակցելու միջոցով պայմանագրեր կնքել պետական սեկտորի հետ, իհակե, եթե տվյալ ձեռնարկությունը համապատասխանում է պետության կողմից առաջ քաշված մրցույթի պարամետրերին: ): B2G ուղղության օգնությամբ տեղի է ունենում պետական ծախսերի կրճատում և հարկատուների ֆոնդերի տնտեսում: Միայն ԱՄՆ-ի կառավարությունը տարեկան ծախսում է $225 մլրդ, որն էլ կարելի է կրճատել՝ էլեկտրոնային ցանցերի և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Իսկ G2C ուղղության կիրառումը կօգնի ապահովել քաղաքացիների ազատ մուտքը պետության տեղեկատվական ծառայություններ, ազատականացնել որոշ ոլորտներ և թափանցիկ դարձնել կառավարության աշխատանքը: Մատչելի օրինակ է G2C-ի ուղղության ՀՀ Կենտրոնական բանկի (www.cba.am) կայքը: Մենք կարող ենք այցելել, գրանցվել կայքում որպես օգտվող, նշելով, թե ի՞նչ է հետաքրքրում մեզ: Մեր կողմից նշված տեղեկությունները, կարող են ուղարկվել մեզ էլ. փոստով: Օրինակ ,արող ենք գրանցվել արտարժույթի փոխարժեքի ստացման համար: Այսպիսով, պետությունը ծառայություն է մատուցում օգտվողին, որը կարող է անգամ վճարովի լինել:
 
Ըստ UNCTAD-ի հետազոտության համաշխարհային կազմակերպությունների միջև իրականացվող էլեկտրոնային առևտուրը 2017թ. հասել է 25,3 տրլն $, (B2B)-ին բաժին է ընկնում 22,4 տրլն $, իսկ (B2C)–ին՝ 2,9 տրլն $: Ընդ որում Է բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Հյուսիսային Իռլանդիային, Ճապոնիային և Չինաստանին:
Անկախ ձևից էլ. առևտրի ողջ գործընթացն իրականացվում է ինտերնետի և էլէկտրոնային փոստի միջոցով: Որպես հիմնական գործիք ծառայում է բանկային քարտն ու բանկային հաշիվը:
Աշխարհի բնակչության թիվն անցել է 7.5 մլրդ, որի 58%-ն օգտվում է ինտերնետից: Իսկ օգտվողների 1.4 մլրդ մարդ ինտերնետից գնումներ է կատարում:
Հայաստանում 2017թ դրությամբ օնլայն գնումների կատարողների թիվը կազմում է մոտ 20%: Եթե մինչ այդ Հայաստանը հաքերների համար այնքան էլ հետաքրքրություն չէր ներկայացնում, քանի որ խոշոր մուծումները, հիմնականում, կատարվում էր առձեռն, ապա այսօր անհրաժեշտություն կա վտանգից պաշտպանվելու, հատկապես, ըստ իս, շատ կարևոր է բանկային քարտի պաշտպանվածությունը: Ու, չնայած բանկի ներկայացուցիչների հավաստման, որ ներդրված են անվտանգության համապատասխան մեխանիզմներ, սակայն Հայաստանում այն ընդլայնման փուլում է և կարող է այս փաստը օգտագործվել հաքերների կողմից:
 
== Էլեկտրոնային առևտուրը Հայաստանի Հանրապետությունում ==