«Էլեկտրոնային առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Էլեկտրոնային կոմերցիայի ուղղությունների երրորդ տարատեսակը՝ B to G (Business-to-Government), ((Government-to-Citizens (G2C), Government-to-Government (G2G)), որը ներառում է իր մեջ այն բոլոր բիզնես գործարքները, որոնք կատարվում են ձեռնարկության և պետական ձեռնարկությունների միջև: Օրինակ՝ ԱՄՆ-ում պետության կողմից գնվող ապրանքների ցուցակը հայտարարվում է Ինտերնետում և բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են դրանում, կարող են ուղարկել իրենց առաջարկները՝ էլեկտրոնային տեսքով: Բացի այդպիսի գործարքներից արդեն կարելի է կատարել շահութահարկի վճարումներ Ինտերնետի միջոցով և անգամ կնքել հատուկ պայմանագրեր: Այս ըւղղությունը դեռ գտնվում է զարգացման սկզբնական փուլում, սակայն, ՀՀ-ում ևս հնարավոր է էլէկտրոնային մրցույթներին մասնակցելու միջոցով պայմանագրեր կնքել պետական սեկտորի հետ, իհակե, եթե տվյալ ձեռնարկությունը համապատասխանում է պետության կողմից առաջ քաշված մրցույթի պարամետրերին: ): B2G ուղղության օգնությամբ տեղի է ունենում պետական ծախսերի կրճատում և հարկատուների ֆոնդերի տնտեսում: Միայն ԱՄՆ-ի կառավարությունը տարեկան ծախսում է $225 մլրդ, որն էլ կարելի է կրճատել՝ էլեկտրոնային ցանցերի և տեխնոլոգիաների օգտագործմամբ: Իսկ G2C ուղղության կիրառումը կօգնի ապահովել քաղաքացիների ազատ մուտքը պետության տեղեկատվական ծառայություններ, ազատականացնել որոշ ոլորտներ և թափանցիկ դարձնել կառավարության աշխատանքը: Մատչելի օրինակ է G2C-ի ուղղության ՀՀ Կենտրոնական բանկի (www.cba.am) կայքը: Մենք կարող ենք այցելել, գրանցվել կայքում որպես օգտվող, նշելով, թե ի՞նչ է հետաքրքրում մեզ: Մեր կողմից նշված տեղեկությունները, կարող են ուղարկվել մեզ էլ. փոստով: Օրինակ ,արող ենք գրանցվել արտարժույթի փոխարժեքի ստացման համար: Այսպիսով, պետությունը ծառայություն է մատուցում օգտվողին, որը կարող է անգամ վճարովի լինել:
 
== Էլեկտրոնային առևտուրը Հայաստանի Հանրապետությունում ==
ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը, համեմատաբար, նոր ուղղություն է: Հայկական էլեկտրոնային խանութները սկսել են ակտիվորեն գործել 2008 թվականից, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից հնարավոր էր գնումներ կատարել դեռ 2000-ականների սկզբից: Ելելով 2015 թ. հունիսին իրականացված մարքեթինգային հետազոտության արդյունքներից՝ 2014թ-ի ընթացքում հայաստանյան էլեկտրոնային խանութներից գնումներ է կատարել Երևան քաղաքի բնակչության 4,2 %-ը, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից ՝ 14,2 %-ը  , որոնք շատ ցածր ցուցանիշներ են: Մինչդեռ էլեկտրոնային առևտրի համաշխարհային ծավալները 2015 թ. հասել են 1.548 տրիլիոն դոլարի, և կանխատեսվում է, որ այն ավելի քան կկրկնապատկվի 2019 թ. : Վերջինս կարևոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի նման փոքր, զարգացող երկրի տնտեսության վրա: Համաշխարհային տնտեսության մեջ բարեհաջող ինտեգրացիայի համար Հայաստանը պարտավոր է հետևել  առևտրի զարգացման ընդհանուր տենդենցներին, այդ թվում էլեկտրոնային առևտրի ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպը ամբողջովին կախված է տնտեսության դրությունից: Էլեկտրոնային առևտրի միջազգային համակարգին Հայաստանի Հանրապետության ինտեգրումը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթություններից մեկը,  որը կխթանի մի շարք սպառողական ապրանքների և ծառայությունների, առևտրային կազմակերպությունների և բանկերի զարգացմանը, որոնք նախատեսված են բավարարել սպառողների պահանջները առևտրային հիմունքներով: Այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման տենդենցը դրական է: Գործարքների քանակը, որն իրականացվում է էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով, օրեցօր աճում է: Սակայն, էլեկտրոնային առևտրի զարգացումը, որն ամենաուղղակի կերպով կախված է  ինտերնետ հասանելիությունից, չենք կարող համեմատել ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպի հետ:
 
Էլէկտրոնային առևտրի  վերաբերյալ ՀՀ-ում իրականացված հետազոտությունները սակավաթիվ են և զարգացման դինամիկան, հիմնախնդիրները, դրանց կարգավորման ուղիներն ու էլեկտրոնային առևտրի դերը ՀՀ-ում  ներկայացնել ըստ տարիների բավականին բարդ է և թերի, այնուամենայնիվ ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ ինֆորմացիան կներկայացնեմ հաջորդիվ: