«Էլեկտրոնային առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Էլեկտրոնային առևտուր''', համացանցի միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն կամ ցանկացած գործարք, որը իրականացվում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակմամբ և հանգեցնում է ապրանքների կամ ծառայությունների ամբողջական կամ մասնակի սեփականության իրավունքի փոխանցմանը: Ինտերնետը գլոբալ հասկացություն է, և այդ հասկացության մեջ է մտնում նաև էլեկտրոնային առևտուրը, որը էլեկտրոնային բիզնեսի մի ճյուղ է հանդիսանում։ էլեկտրոնային առևտուրը գլոբալ ցանցի միջոցով կատարվող առք ու վաճառքն է, ապրանքների կամ ծառայութնունների փոխանակումը։ Ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հիմքում ընկած են առևտրային գործողությունների իրականացումը և տվյալների փոխանակման էլեկտրոնային եղանակով արտադրողական գործընթացների կառավարման նոր տեղեկատվական տեխնոլոգիաները:
 
Էլեկտրոնային կոմերցիան ունի ինտենսիվ զարգացման մոտ 25 տարվա պատմություն, որը տնտեսության այլ ճյուղերի հետ համեմատած կարելի է համարել, ոչ այդքան երկար ժամանակահատված: Էլեկտրոնային կոմերցիայի առաջին համակարգերը և մեթոդները իրենց ծագման համար պարտական են ավիատոմսերի և պլաստիկ քարտերի վաճառքի ավտոմատացման տեխնոլոգիաների առաջացմանը և կազմակերպության ռեսուրսների կառավարման ավտոմատացման համակարգերի կառուցմանը:
Ինտերնետը գլոբալ հասկացություն է, և այդ հասկացության մեջ է մտնում նաև էլեկտրոնային առևտուրը, որը էլեկտրոնային բիզնեսի մի ճյուղ է հանդիսանում։ էլեկտրոնային առևտուրը գլոբալ ցանցի միջոցով կատարվող առք ու վաճառքն է, ապրանքների կամ ծառայութնունների փոխանակումը։ Ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հիմքում ընկած են առևտրային գործողությունների իրականացումը և տվյալների փոխանակման էլեկտրոնային եղանակով արտադրողական գործընթացների կառավարման նոր տեղեկատվական տեխնոլոգիաները: Էլեկտրոնային առևտուրը ունի մի շարք առանձնահատկությունները։
 
== Էլեկտրոնային առևտուրը Հայաստանի Հանրապետությունում ==
ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը, համեմատաբար, նոր ուղղություն է: Հայկական էլեկտրոնային խանութները սկսել են ակտիվորեն գործել 2008 թվականից, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից հնարավոր էր գնումներ կատարել դեռ 2000-ականների սկզբից: Ելելով 2015 թ. հունիսին իրականացված մարքեթինգային հետազոտության արդյունքներից՝ 2014թ-ի ընթացքում հայաստանյան էլեկտրոնային խանութներից գնումներ է կատարել Երևան քաղաքի բնակչության 4,2 %-ը, իսկ արտասահմանյան էլեկտրոնային խանութներից ՝ 14,2 %-ը  , որոնք շատ ցածր ցուցանիշներ են: Մինչդեռ էլեկտրոնային առևտրի համաշխարհային ծավալները 2015 թ. հասել են 1.548 տրիլիոն դոլարի, և կանխատեսվում է, որ այն ավելի քան կկրկնապատկվի 2019 թ. : Վերջինս կարևոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի նման փոքր, զարգացող երկրի տնտեսության վրա: Համաշխարհային տնտեսության մեջ բարեհաջող ինտեգրացիայի համար Հայաստանը պարտավոր է հետևել  առևտրի զարգացման ընդհանուր տենդենցներին, այդ թվում էլեկտրոնային առևտրի ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպը ամբողջովին կախված է տնտեսության դրությունից: Էլեկտրոնային առևտրի միջազգային համակարգին Հայաստանի Հանրապետության ինտեգրումը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթություններից մեկը,  որը կխթանի մի շարք սպառողական ապրանքների և ծառայությունների, առևտրային կազմակերպությունների և բանկերի զարգացմանը, որոնք նախատեսված են բավարարել սպառողների պահանջները առևտրային հիմունքներով: Այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման տենդենցը դրական է: Գործարքների քանակը, որն իրականացվում է էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով, օրեցօր աճում է: Սակայն, էլեկտրոնային առևտրի զարգացումը, որն ամենաուղղակի կերպով կախված է  ինտերնետ հասանելիությունից, չենք կարող համեմատել ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպի հետ:
 
Էլէկտրոնային առևտրի  վերաբերյալ ՀՀ-ում իրականացված հետազոտությունները սակավաթիվ են և զարգացման դինամիկան, հիմնախնդիրները, դրանց կարգավորման ուղիներն ու էլեկտրոնային առևտրի դերը ՀՀ-ում  ներկայացնել ըստ տարիների բավականին բարդ է և թերի, այնուամենայնիվ ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ ինֆորմացիան կներկայացնեմ հաջորդիվ :
 
 
 
 
 
 
Էլեկտրոնային առևտուրը ունի մի շարք առանձնահատկությունները։
 
* Այն տեղեկատվության փոխանակում է թվային կողմերի միջև