«Միապետի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
'''Միապետի պալատ'''(արքունիք),պալատականների այն խումբը, որը հոգում է [[Միապետ|միապետի]] և նրա ընտանիքի անդամների անձնական կարիքները<ref>{{ВТ-ЭСБЕ|Двор|[[Рудаков, Василий Егорович|Рудаков В. Е.]]}}</ref>։
 
== Կառուցվածքը ==
 
Սկզբում, պալատականներն առանձնանում էին իրենց կատարած գործառույթներով, որոնցով նրանք տարբերվում էին մնացած պալատականներներից։ Օրինակ՝ յուրաքանչյուր պալատ ուներ միապետի ձիաբուծարանի կառավարիչ։ Ռուսաստանում նրան անվանում էին ախոռապահ(конюший), Ֆրանսիայում՝ ոստիկան(agent de police), Անգլիայում ՝ գունդստաբլ(constable), Ավստրիայում՝ ախոռապետ ( գերմ․Stallmeister) և այլն։ Գրեթե բոլոր պալատներում կար սենեկապետ, ում միապետը վստահում էր նույնիսկ իր հանգստասենյակի բանալին։
Տող 17.
Պալատի տնտեսական կյանքով զբաղվում էին պալատի համապատասխան բաժինը կամ պալատական մինիստրությունը(օր՝․ Կայսերական պալատի մինիստրությունը՝ Ռուսական կայսրությունում)։ Որպես կանոն, եվրոպական միապետերի կանայք ունեին իրենց սեփական պալատը, կազմված բացառապես իգական սեռի ներկայացուցիչներից(պալատական ազնվական օրիորդներ և պալատական այլ կանայք)։ Արևելյան միապետություններում պալատական կանայք կազմում էին Կանանոցը(հարեմ) և գտնվում էին Ներքինիների հսկողության տակ։
 
Կատերինե II-ի պալատ
 
XVII դարից սկսած, Ֆրանսիական թագավորական պալատը, որը գտնվում էր Վերսալում՝ օրինակելի էր մնացած պալատների համար։ Ռուսական կայսերական պալատը, որը XVIII դարի սկզբին փոխարինեց ռուսական թագավորական պալատին, հիմնական ժամանակն անցկացնում էր Սանկտ Պետերգուրգում և նրա մոտակա շրջաններում։