«Արմեն Զարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
}}
 
'''Արմեն Զարյան''' ([[1914]], [[սեպտեմբերի 13]] - [[1994]], [[մայիսի 30]]{{ԱԾ}}), հայ ճարտարապետ, [[Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ|ՀՀ վաստակավոր ճարտարապետ]] ([[1976]])։
 
Գրող [[Կոստան Զարյան]]ի որդին է, ճարտարապետ [[Արա Զարյան]]ի հայրը։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]: Միջնակարգ կրթությունն ստացել է [[Մուրադ-Ռափայելյան վարժարան|Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում]], որն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը [[Հռոմ]]ում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ 1937-1939 թվականներին սովորել է [[Փարիզ]]ի Էկոլ դե Բոզարում, վերադարձել Հռոմ։ 1947-1949 թվականներին որպես ճարտարապետ աշխատել է Վիեննայում։ 1950 թվականին մեկնել է [[Մարոկկո]] իտալական ճարտարապետների մի նախագիծը կենսագործելու համար։ Այնտեղ բաց է արել մի ստուդիա, նախագծել բնակելի տներ, վիլլաների մի ամբողջ թաղամաս։ Մասնակցել է Զոհայո պառլամենտի կահավորման համար հայտարարված մրցանակաբաշխությանը, արժանացել մրցանակի։ 1955 թվականին վերադարձել է Հռոմ, որտեղ մասնակցել է հանրային մի շարք շենքերի նախագծմանը։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, շարունակել սիրած զբաղմունքը։ Նախագծել է բնակելի և հանրային օգտագործման մի շարք շենքեր, այդ թվում՝ քսանհարկանի եռաթև բնակելի շենքը Էջմիածնի խճուղու վրա, բնակելի շենք Մաշտոցի պողոտայի վրա։ Կազմել է Ավանի ձորի ամբողջական նախագիծը<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 322-323}}</ref>:
 
== Մասնագիտական գործունեությունը արտասահմանում (1950 - 1963 թթ.թվականներ) ==
 
* 1950 թ. հաղթում է Թանժերում կառուցվելիք՝ 251 մենատներից բաղկացած «Մարոկկինո» բնակելի թաղամասի նախագծման միջազգային մրցանակը և աշխատանքները իրականացնելու նպատակով 4 տարով տեղափոխվում է Թանժեր, ուր աշխատում է ճարտարապետ Մ.Մեսսինայի աշխատանոցում որպես արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարում է թաղամասի շինարարությունը և միևնույն ժամանակ հաղթում Տանժերի Պարլամենտի պալատի ներքին հարդարման ու կահավորման նախագծման մրցանակը։
* 1956-1959 թթ. ճարտարապետ Լ.Մայնարդիի հետ նախագծում և իրականացնում է Հռոմի «Ավտոմոբիլ Կլաբ» շենքի նախագիծը։