«Հայաստանի Ազգային ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որի պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին: Կազմվեց կառավարություն, որի անդամները հիմնականում կազմված էին դաշնակցականներից: Վարչապետ նշանակվեց Հ.Քաջազնունին: Պատմաքաղաքական այդ բարդ ժամանակաշրջանում երկուսուկես տարի գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկիր էր: Խորհրդարանը միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ և ավագների խորհուրդ: Հանրապետության կառավարությունը հաշվետու էր օրենսդիր մարմնին` խորհրդարանին: Վերջինս իր գոյության ընթացքում հաստատել էր կառավարության չորս կազմ` վարչապետներ Հովհաննես Քաջազնունու, Ալեքսանդր Խատիսյանի, Համո Օհանջանյանի և Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Պառլամենտը ղեկավարել են Ա.Սահակյանը (01.08.1918-01.08.1919թթ.), Ա.Ահարոնյանը (01.08.1919-04.11.1920թթ.) և Հ. Քաջազնունին (04.11.1920-02.12.1920թթ.): Ժողովրդական սկզբունքներով կազմավորված խորհրդարանում գործում էր չորս քաղաքական կուսակցություն` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալ-հեղափոխականները և Հայ ժողովրդական կուսակցությունը, որոնք կազմում էին խորհրդարանական խմբակցություններ: Կառավարող կուսակցությունը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր, որն ուներ խորհրդարանական մեծամասնություն, մյուսները ընդդիմադիր էին: Հայաստանի խորհրդարանն իր գոյության ընթացքում հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունեց 1000-ից ավելի օրենքներ և օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր։ Հատկանշական էր հայերենը պետական լեզու հռչակելը, գաղթականության, բանվորների աշխատավարձերը, թոշակներն ավելացնելը,  դպրոցներ, պետական համալսարան, գրադարաններ, թանգարաններ հիմնելը, ազատագրական կռիվներում զոհվածների երեխաների ուսուցումը կազմակերպելու, հայ գրողներին, գիտնականներին նյութական օգնություն, արտասահմանում սովորող երիտասարդությանը նպաստներ հատկացնելու և բազմաթիվ մեծ ու փոքր, սակայն էական խնդիրների վերաբերյալ կատարված օրենսդրական քայլերը: 1920թ. նոյեմբերի 24-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի կառավարությունը: Նույն օրը կազմվեց դաշնակցական նոր կառավարություն` Ս.Վրացյանի ղեկավարությամբ: Հայաստանում ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանը նոյեմբերի 30-ին դաշնակցական կառավարությանն առաջարկեց իշխանությունը խաղաղ հանձնել Հեղկոմին: Կառավարությունն ընդունեց այդ առաջարկը, և 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ՌՍՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի` Հայաստանը հայտարարվեց սոցիալիստական հանրապետություն։<ref>{{Cite web|url=http://www.parliament.am/parliament.php?id=parliament&lang=arm&enc=utf8|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2019-05-30}}</ref>
 
==== '''ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ''' ====
1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, և պետական իշխանության բարձրագույն մարմինը դարձավ ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը (վերջինիս իրավասությունները սահմանվում էին Հայկական ՍՍՀ սահմանադրությամբ)։ Այդ կարգերի օրոք ընդունվել է երեք սահմանադրություն` 1924թ., 1937թ. և 1978թ.: ՀՍՍՀ Գերագույն խորհուրդի իրավասության ներքո էր գտնվում ՍՍՀՄ սահմանադրությամբ և ՀՍՍՀ սահմանադրությամբ ՀՍՍՀ տնօրինությանը վերապահված բոլոր հարցերի լուծումը: Ընտրվելու ժամկետը 5 տարի էր։ Վերջինս միապալատ էր և կազմված էր 340 պատգամավորներից : ՀՍՍՀ Գերագույն խորհրդի և նրա մարմինների գործունեության կարգը սահմանված էր ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կանոնակարգով և ՀՍՍՀ մյուս օրենքներով:
 
1990թ. փետրվարի 13-ին ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում` ՀՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների լիազորությունների (դրանք լրանում էին 1990թ. փետրվարի 24-ին) երկարաձգման մասին (մինչեւ 1990թ. մայիսի 20-ը)։<ref>{{Cite web|url=http://www.parliament.am/parliament.php?id=parliament&lang=arm&enc=utf8|title=National Assembly of the Republic of Armenia {{!}} Official Web Site {{!}} parliament.am|website=www.parliament.am|accessdate=2019-05-30}}</ref>
 
===== '''ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ''' =====
Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը 1990թ. կազմավորվեց մեծամասնական ընտրակարգով (260 պատգամավոր), երկու փուլով` մայիսի 20-ին և հունիսի 3-ին: Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր: Նոր խորհրդարանում, որը սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը: Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները: Գերագույն խորհրդում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր) պատգամավորական խմբերը: ՀՅԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգամավոր):