«Ադափազար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 63.
}}
 
'''Ադապազար''' ({{lang-tr|Adapazarı}}), քաղաք է [[Թուրքիա]]յի հյուսիսարևմտյանհյուսիս-արևմտյան մասում, [[Սակարիա (նահանգ)|Սակարիա]] նահանգում, [[Բոսֆոր]]ից մոտ 120 կմ արևելք, Սաքարիա գետի ձախ ափին։ Ըստ [[2008]] թ.-ի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 377 683 մարդ։ Ադապազարում կա [[Տոյոտա]] ավտոապրանքանիշի գործարան։
 
== Պատմություն ==
Տող 71.
[[Մեծ եղեռն]]ի նախօրեին Ադապազարն ուներ 30.000 բնակիչ, կեսից ավելին՝ հայեր, որոնք զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, [[Պտղաբուծություն|պտղաբուծությամբ]] և [[Շերամապահություն|շերամապահությամբ]]։ Ունեին [[Նիկոմեդիայի բարբառ|հատուկ խոսվածք]]։
 
Հայերը կենտրոնացել էին եկեղեցիների պնունանուն կրող չորս թաղամասերում՝ Ս. Հրեշտակապետի, Ս. Կարապետի, Ս. Լուսավորչի և Ս. Ստեփանոսի։ Յուրաքանչյուր եկեղեցի ուներ տղաների և աղջիկների նախակրթարաններ և մանկապարտեզներ՝ Արամյան-Գայանյան, Ներսեսյան-Սանդուխտյան, Ռուբինյան-Հռիփսիմյան և Մեսրոպյան-Նունյան։ 1909 թվականին բացվեց կենտրոնական երկրորդական վարժարանը՝ տղաների համար, իսկ 1912 թվականին՝ աղջիկների լրացուցիչ դասընթացը։ Գործում էր նաև «Մանուշակ» մանկապարտեզ-նախակրթարանը և բողոքականների «Հայուհեաց» իգական գիշերօթիկ վարժարանը։ Յուրաքանչյուր թաղ ուներ թաղական խորհուրդ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ա-ում հայերն ունեին իրենց հասարակական կազմակերպությունները. Կրթասիրաց ընկերությունը, Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան-ընթերցարանով, Ազգային ժողովատեղիի միությունը։
 
Գործում էին նաև թատերախմբեր, երգչախումբ, կանանց բարեսիրական կազմակերպություններ։ 1910 թվականից լույս էր տեսնում «Երկիր» թերթը, որը 1911 թվականից տպագրվում էր Կ. Պոլսում։ Ադապազարի բարբառի «Ատրուշան» տպարանում, 1912 թվականին տպագրվել է «Բութանիա» շաբաթաթերթը։ 1915 թվականին Ադապազարի հայ բնակչությունը տեղահանվեց և կոտորվեց։ 1918 թվականի զինադադարից հետո շուրջ 4000 հայեր վերադարձան, և հայկական կյանքն սկսեց վերակենդանանալ։ Սակայն 1921 թվականի ամռանը՝ հունական բանակի նահանջի ժամանակ, բոլոր հայերը հեռացան [[Զմյուռնիա]], [[Հունաստան]] և այլ երկրներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ադափազար» էջից