«Բրոնքսյան պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
չ
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ` ոստիկաններին օգնելու` ճանաչելու մարդասպանին: Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած մարդկանց դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը: Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը: Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն` '''Սի''', որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ: Այդ գաղափարը դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ նա խնդիրներ էր ունենում թե որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թե Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և ավագ եղբոր նման:
 
Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս և վառել նրանց խանութները և որոշում են Սիին տանել իրենց հետ: ճանապարհին, սակայն, նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում մեքենայի միջիցմեքենայից: Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին անմիջապես գնում է այդ թաղամաս. տեսնելով մանկության ընկերների` հրդեհից մոխրացած դիակները, ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից` փրկել է կյանքը: Այդ մտքից ոգևորված Սին վազում է դեպի Սանիի բարը` Նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու: Սակայն երբ մտնում է բարի մեջ, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով կրակում է Սանիի վրա և սպանում նրան: Հետագայում պարզվում է որ դա այն մարդու որդին է, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ:
 
== Արտաքին հղումներ ==
23 371

edits