«Ջրասամույր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
'''Ջրասամույր''' ({{lang-lat|Lutra lutra}}), կզաքիսազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն կենդանի։ Մարմինը ճկուն է, մկանոտ, երկարությունը մինչև 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, կենդանի զանգվածը՝ 6—10 կգ։ Թաթերը կարճ են, մատները լողաթաղանթով միացած։ Լավ լողում ու սուզվում է։ Մազածածկը մեջքի մասում մուգ գորշ գույնի է, փորի կողմից՝ բաց արծաթավուն։ Սնվում է հիմնականում [[ձկներ]]ով, գորտերով, երբեմն՝ բադերով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2—3-րդ տարում։ Հղիությունը 8—10 ամիս է, էգն ունենում է 2, հազվադեպ՝ 4 ձագ։ Տարածված է [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում, [[Աֆրիկա]]յում։ Ջրասամույր հանդիպում է [[Հայաստան]]ի շրջանների մեծ գետերում ու լճերում։ Ջրասամույրի մորթին շատ արժեքավոր է, անխնա ոչնչացման հետևանքով որսը շատ երկրներում արգելված է։
 
== Տարածվածություն ==
Տեսակը տարածված է [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում և [[Աֆրիկա]]յում։ [[Հայաստան]]ում հանդիպում է բոլոր շրջաններում<ref name=":1" />։
 
== Էկոլոգիա ==
Ապրում են մաքուր ջրով և ձկնապաշարներով հարուստ լճերում, գետերում և գետակներում, բազմացումը սկսում է ձմռանը-գարնանը, երկու տարին մեկ անգամ ունենում են 1-5, ավելի հաճախ՝ 2-3 ձագ<ref name=":1" />։
 
== Պահպանություն ==
Գրանցված է նախկին [[ԽՍՀՄ]]-ի Կարմիր գրքում։ [[ԲՊՄՄ]] Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
 
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։ Թվաքանակը կրճատվում է բիոտոպերի՝ գետերի աղտոտման, և հիդրոտեխնիկական կառույցների ստեղծման հետևանքով։
 
Վտանգման հիմնական գործոններն են բրիտոպերի ոչնչացումը, ջրերի աղտոտումը և ձկների գերորսը։
 
Պահպանվում է [[Սևան ազգային պարկ|«Սևան»]], [[Արևիկ ազգային պարկ|«Արևիկ»]] և [[Արփի լճի ազգային պարկ|«Արփի լիճ» ազգային պարկում]]<ref name=":1">{{Գիրք:Կարմիր գիրք}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կզաքիսազգիներ]]
[[Կատեգորիա:Քորդավորներ]]
[[Կատեգորիա։Ողնաշարավորներ]]
[[Կատեգորիա:Կաթնասուն]]
[[Կատեգորիա:Գիշատիչներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գիրք]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ]]
 
{{ՀՍՀ}}
 
{{Անավարտ}}