«Դաջալ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Իսլամական աստվածաբանները կարծում եմ, որ Դաջալի հետևորդների մեծամասնությունը կազմելու են [[հուդայականություն|հուդայականները]], [[պարսիկներ]]ը և [[թուրքեր]]ը, ինչպես նաև այլ խմբերին պատկանող մարդիկ, մասնավորպես կանայք և [[բեդվիններ]]ը։ Նաև Դաջալին կմիանան անհավատները և երկերսանի մարդիկ։
Անասին վերագրվող հադիսին համաձայն՝ [[Սպահան|Իսֆահանում]]ում Դաջալին կուղորդեն յոթանասուն հազար հրեաներ, որոնց հագին կլինեն կանաչ պարսկական խալաթներ <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/5 Գիրք 19, հադիս 5, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>։ Անասի մեկ այլ հադիսում ասվում է, որ Դաջալի հետ կլինեն յոթանասուն հազար հրեաներ, որոնք թագեր կկրեն։ Աբու Բաքրի հադիսի համաձայն՝ Դաջալին կշրջապատեն մարդիկ, ում դեմքերը նման կլինեն կռած վահաններին<ref>[https://sunnah.com/ibnmajah/36/147 Իբն Մաջահ 4072]</ref>:
 
Կրոնական մեկնաբանները կարծում են, որ բեդվինները կհետևեն Դաջալին, քանի որ նրանցից շատերը տգետ են։ Կանանց պարագայում համարվում է, որ նրանք կմոլորվեն, քանի որ ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի ներշնչանքների։ Իբն Ումարի հադիսում ասվում է, որ Դաջալը կհասնի [[Մեդինա]]յի շրջակայքում գտնվող Մարիկանատ լճակի մոտ և նրա մոտ եկող մարդկանց մեծամասնությունը կկազմեն կանայք։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չեն գնա իրենց մայրերի, քույրերի և աղջիկների մոտ, որպեսզի ամուր կապեն նրանց։