«Առյուծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 284.
Առյուծն ի՞նչ է. իմա՞լ առյուծ։</br>
Ասաց.— Գազաններու ջո՛ջն է առյուծ, մարդիկ կ’ուտի:|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=210px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#eeeeee|Առանց ընդհատումների=}}
Առյուծը [[Հայաստանի մշակույթ|հայ հնագույն մշակույթի]], [[Քաղաքակրթություն|քաղաքակրթության]], [[Միապետություն|պետականության]] և [[Ազգայնականություն|ազգային ինքնագիտակցության]] խորհրդանիշներից է։ Այս հանգամանքի մասին վկայում է այն փաստը, որ [[Մ.թ.ա. 7-րդ դար|մ․թ․ա․ 7-րդ դարում]] իշխած [[Երվանդունիների թագավորություն|Հայոց Երվանդական թագավորության]] արքա [[Պարույր Սկայորդի|Պարույր I-ին]] տրվել է «Սկայորդի» պատվանունը, որը նշանակում է «առյուծորդի»։ Հայտնի է, որ [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության արքա]] [[Տիգրան Մեծ|Տիգրան II-ի]] օրոք առյուծները եղել են Հայաստանի լեռնային ֆաունայի ամենանշանավոր տեսակներից մեկը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի մետաղագործական հոյակերտ կերտվածք է [[Վանաձոր|Վանաձորի]] դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե թասը՝ դրվագված վեց առյուծների խորհրդանշաններով։ Առյուծները կարևոր նշանակություն են ունեցել հատկապես [[Հելլենիստական Հայաստան|հայ հեթանոսական-հելլենիստական մշակույթում]]։ [[Նեմրութ (լեռ)|Նեմրութ լեռան]] ստորոտին հայտնաբերվել է [[Նեմրութ (լեռ)|հայկական հեթանոսական սրբավայր]], որտեղ պահպանվել են առյուծի դիմաքանդակներ և ամբողջական արձաններ։ [[Միջնադարյան Հայաստան|Միջնադարյան ժամանակահատվածում]] առյուծը դարձելվերածվել է [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունյաց հայոց պետականության]] խորհրդանիշը՝ դառնալով երկրի դրոշի գլխավոր տարրը։
 
[[Բագրատունիների դրոշ|Բագրատունիների դրոշի]] վրա պատկերված է [[ասիական առյուծ]] և [[հայկական խաչ]]։ Այդ շրջանից մեզ են հասել առյուծների բազմաթիվ քանդակներ [[Անի|Անի քաղաքի դարպասներից]], ինչպես նաև [[Հայ առաքելական եկեղեցի|հայ առաքելական եկեղեցիներից]] (նշանավոր է [[Նորավանք|Նորավանքի]] առյուծը): Առյուծի կերպարը հիշատակվում է նաև [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքների շրջանում]] գրված [[Սասնա ծռեր|«Սասնա ծռեր» դյուզազնավեպում]], որտեղ էպոսի երկրորդ սերնդի ներկայացուցիչներից [[Մեծ Մհեր|Մեծ Մհերը]] մենամարտում է ահարկու մարդակեր առյուծի հետ և պատռում նրա երախը։ Հետագայում հայ քաջազունին տրվում է «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ» պատվանունները։ Որպես ազգային պետականության խորհրդանիշ՝ առյուծի կերպարը հաջորդիվ կիրառվում է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան Հայաստանի թագավորությունում]]։ Առյուծի համարվում էր այս երկրի գլխավոր խորհրդանիշը և այդ իսկ պատճառով պատկերված էր և՛ դրոշի, և՛ զինանշանի վրա։
 
Կիլիկյան Հայաստանի հիմնադիր [[Լևոն Մեծագործ]] արքայի արքայական հագուստի, թագի և գայիսոնի վրա ևս եղել են առյուծի զարդանախշեր։ Առյուծները հայկական իրականության մեջ եղել են խիզախության, վեհության, արիության, համարձակության և անձնազոհության մարմնավորում և պատահական չէ, որ հայ ազգային-ազատագրական, ֆիդայական շարժման ակնառու գործիչ [[Աղբյուր Սերոբ|Աղբյուր Սերոբին]] տրվել է «Նեմրութի ասլան» պատվանունը։ 1918 թվականին [[Հայաստանի անկախության հռչակագիր|հայկական անկախ պետականության հռչակումից]] հետո առյուծը արծվի հետ դառնում է [[Հայաստանի զինանշան|ՀՀ զինանշանի]] գլխավոր բաղկացուցիչ տարրը։ Վահանի երկու կողմից պատկերված [[Առյուծներ|առյուծն]] ու [[Արծիվ|արծիվը]] խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Հետագայում [[Հայաստանի առաջին հանրապետություն|Առաջին հանրապետության]] զինանշանի հիման վրա ստեղծվել է նաև ժամանակակից Հայաստանի զինանշանը՝ միևնույն խորհրդանիշներով։ Առյուծների կերպարը մեծ տարածում ունի ժամանակակից հայկական հերալդիկայում։ Առյուծներ են պատկերված նաև [[Երևանի զինանշան|Երևանի]] և [[Գյումրու զինանշան|Գյումրու]] զինանշանների վրա։ Հայաստանի մայրաքաղաքի զինանշանի և դրոշի վրա նշմարվող առյուծը խորհրդանշում է իշխանության ամրությունը, իսկ կրծքին՝ [[Հավերժության հայկական նշան|հավերժության հայկական նշանի]] վրա, [[Արարատ]] լեռան պատկերն է։ Գյումրու զինանշանի առյուծը վերցված է Բագրատունիների թագավորության զինանշանից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Առյուծ» էջից