«Առյուծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 239.
 
== Կերպարը մշակույթում ==
Առյուծների կերպարը [[Մշակույթ|մարդկային մշակույթում]] տեղ գտած ամենանշանավոր կենդանական խորհրդանիշներից է։ Վերջինս պատկերվել է [[Ժայռապատկեր|քարանձավային ժայռապատկերներում]], [[Քանդակագործություն|քանդակներում]], [[Որմնանկարչություն|որմնանկարներում]] և [[Գեղանկարչություն|գեղանկարներում]], դարձել մի շարք պետությունների ազգային խորհրդանիշների (դրոշ և զինանշան) կարևորագույն տարր։ Առյուծների կերպարի շուրջ հյուսվել են [[Ստեղծագործական գործունեություն|գրական ստեղծագործություններ]] և [[Բանահյուսություն|ժողովրդական երկեր]], իսկ ժամանակակից իրականության պայմաններում այս կենդանին դարձել է բազմաթիվ մուլտֆիլմերի գլխավոր հերոս, մասնավորապես դրանցից են` «[[ՖիլմԱռյուծ արքան]]», «[[Մադագասկար (մուլտֆիլմ)|ֆիլմերիՄադագասկար]]» գլխավորմուլտաշարը, «[[Ռոբին Հուդ (մուլտֆիլմ, 1973)|Ռոբին Հուդ]]», «[[Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին]]», առյուծները որպես կերպար նկարահանվել են մի շարք գեղարվեստական ֆիլմերում, որպես առավել հայտնի ֆիլմերից են` «[[Ուրվականը և Խավարը]]», «[[Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում]]» և հերոս։այլն։
 
[[Մետրո-Գոլդուին-Մայեր]] կինոընկերության խորհրդանիշը առյուծն է, [[Վենետիկի կինոփառատոն]]ի գլխավոր մրցանակները առյուծի տեսքով է:
 
Առյուծների կերպարով ժայռապատկերներ մեզ են հասել դեռևս [[Հին քարի դար|վերին պալեոլիթի ժամանակաշրջանից․]] [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] [[Լասկո քարանձավ|Լասկոյի]] և [[Շովե քարանձավ|Շովեի քարանձավերից]] հայտնաբերված հնագիտական գտածոներն ունեն մինչև 17 հազար տարվա վաղեմություն։ [[Գերմանիա|Գերմանիայի]] հարավ-արևմուտքում՝ [[Բադեն-Վյուրթեմբերգ|Բադեն-Վյուրթեմբերգում]] գտնվող Ֆոգելհերդի քարանձավի տարածքից հայտնաբերվել է 32-40-հազարամյա առյուծ-մարդու քանդակ։
Տող 265 ⟶ 267՝
[[Ենթասահարա|Ենթասահարային Աֆրիկայում]] («Սև Աֆրիկա») առյուծների մշակութային ըմբռնումները կախված են տարածաշրջանային արժեհամակարգերից։ Մասնավորապես՝ որոշ մշակույթներում առյուծը խորհրդանշում է ուժ և իշխանություն, իսկ որոշ միապետներ էլ իրենց հորջորջում են «Առյուծ» մականվամբ։ Օրինակ՝ [[Մալիի կայսրություն|Մալիի կայսրության]] գահակալ Սունդիատա Կեյտան առավել հայտնի էր «Մալիի առյուծ» անվանումով, իսկ արևմտյան Աֆրիկայում գտնվող Վաալոյի թագավորության հիմնադիրը մեծացել էր առյուծների միջավայրում։ Նույն [[Արևմտյան Աֆրիկա|արևմտյան Աֆրիկայում]] առյուծների հետ բաղդատումը մարդկանց համար համարվում է մեծ հաճոյախոսություն․ բացի այդ, այս շրջաններում առյուծներն ինքնին սոցիալական հիերարխիայում կանգնած են ամենաբարձր աստիճանահարթակին։ Աֆրիկայի անտառապատ շրջաններում, որտեղ այս կենդանատեսակները հազվադեպ են, վերջիններս իրենց տեղը զիջում են իրենց կատվազգի տոհմակիցներին՝ [[Ընձառյուծ|ընձառյուծներին]]։ Սվահիլի լեզվով ([[Թանզանիա|Տանզանիայի]], [[Քենիա|Քենիայի]] և [[Ուգանդա|Ուգանդայի]] պետական լեզուն է և Աֆրիկայի ամենատարածված լեզուներից մեկը) առյուծներին անվանում են «Սիմբա», որ նշանակում է «ագրեսիվ», «արքա» և «ուժեղ»։
 
[[Արևմտյան Աֆրիկա|Արևմտյան]] և [[Արևելյան Աֆրիկա|Արևելյան Աֆրիկայում]] առյուծներն ասոցացվում էին ոչ ֆորմալ բուժման մեթոդիկայի հետ և դիտարկվում էին որպես գերբնական ուժերի և պայծառատեսների միջև ընդհանրական օղակ։ Այնուամենայնիվ, արևելաաֆրիկյան իրականությունում առյուծները խորհրդանշում են նաև ծուլությունը<ref name="Hogarth">{{cite book|title=Shamanism: An Encyclopedia of World Beliefs, Practices, and Culture, Volume 1|last=Hogarth|first=C.|last2=Butler|first2=N.|year=2004|isbn=978-1-57607-645-3|editor=Walter, M. N.|pages=3–6|contribution=Animal Symbolism (Africa)}}</ref>։ Տեղական հեքիաթներում, առակներում և այլ տեսակի ստեղծագործություններում առյուծները դիտարկվում են որպես ցածր ինտելեկտ ունեցող կերպարներ, որոնք հետշտությամբ խաբվում են այլ տեսակների կողմից<ref name="Lynch">{{cite book|title=African Mythology A to Z|last=Lynch|first=P. A.|publisher=Infobase Publishing|year=2004|isbn=978-0-8160-4892-2|page=63}}</ref>։
 
== Կերպարը հայկական իրականությունում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Առյուծ» էջից