«Ավետիս Քալանթար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Plaque of Avetis Kalantar.jpg|մինի|ձախից|Ավետիս Քալանթարի հուշատախտակը Երևանում]]
Ավարտել է [[Մոսկվա]]յի Պետրովյան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվան) գյուղատնտեսական ակադեմիան ([[1882]])։ [[1911]]-ին Քալանթարը [[Վոլոգդա]]յում կազմակերսյել է կաթնատնտեսության գծով [[Ռուսաստան]]ում առաջին բարձրագույն գյուղատնտեսական ուսումնական հաստատությունը, իսկ [[1920]]-ին թվականին Պետրովյան ակադեմիայում՝ կաթնատնտեսության ամբիոն և կաթնափորձարարական լաբորատորիա։ [[1930]]-ից թվականից Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնի վարիչն էր։ Գիտական աշխատանքները վերաբերում են կենդանիների կաթի բաղադրության, ցեղերի բարելավման, կաթնատնտեսության կազմակերպման, պանրի պատրաստման (հատկապես ոչխարի կաթից) հարցերին։ Նրա կատարած ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Ռուսական անասնապահության ապագան» ([[1927]]) աշխատության մեջ։ Պետրովյան ակադեմիայի որոշմամբ [[1912]]-ին թվականին Քալանթարը պարգևատրվել է ոսկե մեդալով (10 տարին մեկ շնորհվում էր Ռուսաստանի գյուղա տնտեսությանը մատուցած բացառիկ ծա ռայությունների համար)։ Քալանթարի անվամբ են կոչվել Կալուգայի նահանգի Լիխվինյան գյուղատնտեսական դպրոցը, Չուվաշիայի Վառնատյան գյուղատնտեսական տեխնիկումը, անասնաբույծների Դոնի միությունը, Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնը և Ստեփանավանի անասնաբուծ-անասնաբուժական սովխոզ-տեխնիկումը։ Քալանթարի անվամբ սահմանված են ուսանողական կրթաթոշակներ։
 
== Երկեր ==