«Միլոնիա Ցեզոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
Միլոիայի հոր անունը անհայտ է: Նրա մայրն էր [[Վիստիլիա]]ն, որը ծագում էր սենատորական տոհմից: Միլոնիայի հայրն ու եղբայրը հաջորդաբար եղել են պրետորներ [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոսի]] և [[Տիբերիոս]]ի կառավարման տարիներին: Եղբայրը մտերիմ էր [[Դրուզ Ավագ]]ի հետ, իսկ [[32]] թ. կայսեր աչքից ընկավ և ստիօված եղավ ինքնասպան լինել:
 
Վիստիլիան ամուսնացած է եղել վեց անգամ և տարբեր ամուսիններից ունեցել է յոթ երեխա: Ամուսնություններից մեկից էլ ծնվել է Միլոնիան: Մեկ ու կես տարուց Միլոնիան եղբայր ունեցավ ` հայտնի հռոմեացի զորավար [[Գնեոս Դոմիտիոս Կորբուլոնը]]<ref> Պլինիոս Ավագ «Բնական պատմություն» VII 4</ref>:
 
Մինչև Կալիգուլային հանդիպելը Ցեզոնիան ամուսնացած էր և առաջին ամուսնությունից ուներ 3 դուստր: Նա ոչ խելացի էր, ոչ էլ գեղեցիկ<ref> Սվետոնիսոս «12 կեսարների վարքը», «Կալիգուլա» 25</ref>: Նա դարձավ Կալիգուլայի սիրուհին մոտ 39թ.: Նրանք ամուսնացան 40թ., իր աղջկա ծննդյան օրը<ref>Դիոն Կասսիոս, «Հռոմեական պատմություն», LIX 23, 28</ref>: Կալիգուլան նրան հագցնում էր զինվորական շորեր և ցուցադրում զորի առաջ: <ref >Հովսեփոս Փլավիոս, «Հրեական հնություններ», XIX 2, 4</ref>: Շշուկներ կային այն մասին, որ նա ամուսնուն սիրային դեղ էր խմեցրել, որը նրա մոտ խելագարություն էր առաջացրել<ref >Յուվենալոս, «Սատիրաներ», 616—617</ref>.:
Մահացել է [[41]]թ. [[հունվարի 24]]-ին հաջող հեղաշրջումից հետո: Մահից առաջ քաջություն է դրսևորել և պնդել, որ միշտ զգուշացնում էր Կալիգուլային, բայց նա իրեն չէր լսում: