«Մայիսյան հերոսամարտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Իրավիճակի սրումն ու ռազմական բախումները ==
Հայրենիքի պաշտպանության գործն ստանձնել է [[Արամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)|Արամ Մանուկյան]]ը, որը [[1917|1917 թվական]]<nowiki/>ի վերջից գլխավորում էր Երևանի ազգային խորհուրդը։ Արամն ստացել է դիկտատորի լայն լիազորություններ՝ իր ձեռքում կենտրոնացնելով Երևանի նահանգի ռազմ, և վարչական իշխանությունը։ Կարգ ու կանոն է հաստատել Երևանի նահանգում, սանձել ավազակային խմբերի գործողությունները, կազմակերպել զինվորական ուժեր և ուղարկել ռազմաճակատ։ Թուրքիայի ճնշմամբ Անդրկովկասի Սեյմը 1918 թվականի ապրիլի 9 (22)-ին վրաց [[մենշևիկներ]]ի և ադրբեջանցի մուսավաթականների ջանքերով ընդունել է որոշում՝ երկրամասը Ռուսաստանից անջատելու մասին։ Սեյմի հայ պատվիրակութունը, որ դեմ էր այդ որոշմանը, մնացել է փոքրամասնության մեջ։ Անդրկովկասի Սեյմը հռչակել է [[Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն|Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության]] անկախությունը։ Հաստատվել է նոր կառավարություն՝ Ա. Չխենկելու գլխավոր [[Թովմաս Նազարբեկյան]] (Նազարբեկով, [[1855]]-[[1931|1931 թթ.]]), ռազմ, գործիչ, զեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյան (Սիլիկով, [[1862]]-[[1937|1937 թթ.]]), ռազմական գործիչ, գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյաև (Փիրումով, 1861-[[1921|1921 թթ.]]), Սարդարապատի ջոկատի հրամանատար, գնդապետ 205 Պողոս Բեկ-Փիրումյան (Փիրումով, [[1862]]-[[1921|1921 թթ.]]), Սարդարապատի ճակատամարտի 5-րդ մահապարտների գնդի հրամանատարը Նիկոլայ Ղորդանյան (Կորզանով, 1878-1921 թթ.), գնդապետ Ձեմլյակ (Հարություն Նանամյան, ծ. թ. անհտ 1918 թ.), խմբապետությամբ, որը հրամայել է ողջ ճակատի երկայնքով դադարեցնել ռազմ, գործողությունները։ Որոշվել է Տրապիզոնում ընդհատված բանակցությունները շարունակել [[Բաթում]]ում։ 1918 թվականի գարնանը թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճել է թուրք-հայկականի։ Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից ավելի անկաշկանդ է դարձրել թուրքերի նվաճող, ձեռնարկումները։ Բանակային 3 կորպուսից կազմված 50-հազարանոց թուրք.թուրքական «Կարս» զորամիավորումն առաջադրանք է ստացել նվաճելու ողջ Արևելյան Հայաստանը, հասնելու [[Բաքու]], [[Դաղստան]] և [[Հյուսիսային Իրան]]։ Մայիսի 15-ին, անցնելով [[Ախուրյան գետ]]ը, նրանք ներխուժել են Ալեքսանդրապոլ։ Թուրքական 3-րդ և 4-րդ բանակային զորախմբերը հրաման են ստացել [[Արարատ]]յան դաշտով մտնել [[Երևան]]։ Երևանյան ուղղությունը պաշտպանող մոտ 10-հազարանոց զորախմբի հրամանատար է նշանակվել գեներալ Մովսես Սիլիկյանը, որի սպայակույտը տեղակայված էր Վաղարշապատում՝ Գևորգյան ճեմարանի շենքում։
[[Պատկեր:Garegin Nzhdeh Armenian volunteer detachment 1915.jpg|300px|մինի]]