«Վերսալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 73.
'''Վերսալ''', '''Վերսայ''' ({{lang-fr|Versailles}}), [[քաղաք]] [[Ֆրանսիա]]յում, [[Փարիզ]]ի հարավարևմտյան [[արվարձան]]ը։ [[Իվելին (դեպարտամենտ)|Իվելին]] [[Դեպարտամենտ (տարածքային միավոր)|դեպարտամենտի]] վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 85 900 մարդ (ըստ [[2004]] թվականի տվյալների)։ Վերսալը միջազգային ճանաչում է գտել իր ճարտարապետական [[հուշարձան]]ներով, [[կերպարվեստ]]ով և պատմական իրադարձություններով։
 
[[1682]]-[[1789]] թվականներին Վերսալը ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայրն էր։ [[1783]] թվականին Վերսալում կնքվել է հաշտության պայմանագիր, որով ավարտվել է [[1775]]-[[1783]] թվականների [[ԱՄՆ]]-ի անկախության պատերազմը։ [[1870]]-[[1871]] թվականներին, [[ֆրանս-պրուսական պատերազմ]]ի ժամանակ, Վերսալը զավթել են [[Պրուսիայի թագավորություն|պրուսական]] զորքերը։ [[1871]] թվականի [[Հունվար 18|հունվարի 18]]-ին այստեղ թագադրվել է [[Վիլհելմ I]] գերմանական [[կայսր]]ը։ [[1871]] թվականին, Փարիզի [[կոմունա]]յի ժամանակ Վերսալը, որտեղ գտնվում էր Ազգային ժողովը և ''Ա․ Թիերի'' կառավարությունը, դարձել է [[Հակահեղափոխություն|հակահեղափոխության]] կենտրոն։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից ([[1914]]-[[1918]]) հետո Վերսալում ստորագրվել է ''[[Վերսալի պայմանագիր|Վերսալի հաշտության պայմանագիրղ 1919-ը]]''։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Վերսալը [[Օկուպացիա|օկուպացրել]] են ([[1940]] թվականից) գերմանաֆաշիստական զորքերը, ազատագրել են ֆրանսիական պարտիզանները [[1944]]-ի [[օգոստոս]]ին։ [[Լյուդովիկոս XIII|Լյուդովիկոս XIII-ի]] ոչ մեծ որսորդական դղյակից ([[1624]], ճարտարապետ՝ ''Ֆ․ Լերուա'') Վերսալը [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար|1818֊րդ դարերում]] ([[1661]]-[[1668]], ճարտարապետ՝ ''Լ․ Լևո'', [[1670]]-[[1674]], ճարտարապետ՝ ''Ֆ․ դ’ Օրբե'', [[1678]]-[[1689]], ճարտարապետ՝ ''ժ․ Արդուեն Մանսար'') վերաճել է վեհաշուք պալատա-պուրակային անսամբլի՝ մեծածավալ պալատով (ճակատի երկարություն՝ 576,2 [[մետր]]) և կանոնավոր [[պուրակ]]ով (տարածությունը՝ 6 հազար [[հեկտար]]ից ավելի)։ Քաղաքի [[հատակագիծ]]ը պայմանավորվել է պալատից ճառագայթող երեք ճանապարհներով (դեպի ''Փարիզ'', ''Սեն Կլու'' և ''Սո'' թագավորական պալատները), որոնց առանցքների հատման կետում, պալատի հանդիսավոր բակում հեծյալ [[Լյուդովիկոս XIV|Լյուդովիկոս XIV-ի]] արձանն է ([[19-րդ դար]]ի 2-րդ քառորդ, քանդակագործ՝ ''Լ․ Մ․ Լ․ Պտիտո'')։ Միջին՝ փարիզյան ուղու առանցքով, դեպի պալատի մյուս կողմը տարածվում է գլխավոր ծառուղին՝ [[Լատոնայի ավազան|Լատոնայի (Լետոյի)]] և [[Ապոլլոնի ավազան]]ներով և [[Մեծ ջրանցք]]ով (երկարություն՝ 1520 մետր), որը կանոնավոր զբոսայգու ([[1660]]-ական թվականներ, ճարտարապետ՝ ''Ա.Լենոտր''), ծառուղիների երկրաչափորեն հստակ ցանցի սիմետրիայի առանցքն է։ Մեծ ջրանցքից հյուսիս՝ [[Մեծ Տրիանո]]ն ([[1687]], ճարտարապետ՝ ''Ժ․ Արդուեն Սանսար'') և [[Փոքր Տրիանո]]ն ([[1762]]-[[1764]], ճարտարապետ՝ ''Ժ․ Ա․ Գաբրիել'') պալատներն են, բնապատկերային պարտեզը ([[1774]], ճարտարապետ՝ ''Ա․ Ռիշար'')։ Վերսալի անսամբլը, ուր զուգակցվել են [[բարոկկո]]յի տարածական թափն ու [[կլասիցիզմ]]ին հատուկ կառուցման ռացիոնալությունը, որոշակի ազդեցություն է ունեցել եվրոպական շատ երկրների քաղաքաշինության և պարտեզապուրակային արվեստի զարգացման վրա։ [[1830]] թվականին Վերսալի անսամբլները վերածվել են Վերսալի և [[Տրիանոններ]]ի ազգային թանգարանի։
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=418}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վերսալ» էջից