«Վլադիմիր Ռոմաշկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
1975 թվականին Վլադիմիր Ռոմաշկինն ավարտել է Սարանսկի[[Սարանսկ]]ի Լ. Կիրյուկովի անվան երաժշտական ուսումնարանի դիրիժորային-երգչախմբային բաժինը (արվեստագիտության թեկնածու Ն. Բոյարկինի դասարան), 1980 թվականին՝ Կազանի կոնսերվատորիայի դիրիժորային-երգչախմբային ֆակուլտետը (մանկավարժ Ա. Բուլդակովի դասարան), իսկ 1986 թվականին՝ Մորդովայի լեզվի, գրականության, պատմության, տնտեսության գիտա-հետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան (բանահյուսության և արվեստի բաժին)։ 1980-1989 թվականներին եղել է ՄԼԳՊՏԳՀԻ-ի բանահյուսության և արվեստի բաժնի գիտաշխատող։ 1986 թվականին լույս է ընծայվել նրա «Մորդովա-կարատայան ավանդական երգարվեստի որոշ առանձնահատկությունների մասին» մենագրությունը<ref name="Ромашкин В.И.">''Ромашкин В. И.'' О некоторых особенностях традиционного песенного искусства мордвы-каратаев // Фольклор в творчестве мордовских писателей и композиторов / Тр. МНИИЯЛИЭ. Вып. 86. — Саранск, 1986.{{ref-ru}}</ref><ref name="Merja SALO">[http://www.sgr.fi/susa/92/salo.pdf Merja SALO. Katoava mordvalainen identiteetti — karatait ja Saratovin alueen ersäläiset ]{{ref-fi}}</ref>, որտեղ նկարագրել է [[Թաթարական ԻԽՍՀ]] կարատայան գյուղերի բանահյուսությունը։ Ավելի ուշ Վլադիմիր Ռոմաշկինը հանդես է եկել որպես սցենարիստ և կինեմատոգրաֆիստ, նրա մասնակցությամբ ստեղծվել են «Կարատայ»<ref name="Мордовия музыкальная">[http://www.mordov-mus.mrsu.ru/narodnoe-muzyikalnoe-tvorchestvo/vokalnaya-muzyika/ Мордовия музыкальная // Музыкальный фольклор мордвы-каратаев]{{ref-ru}}</ref> և «Ակունքներ» վավերագրական ֆիլմերը։ Նկարահանվել է «Ինչի մասին է երգում «Տորաման» երաժշտական հեռուստաֆիլմում։ 1990 թվականից երաժշտական առարկաներ է դասավանդել է Սարանսկի մշակույթի հանրապետական ուսումնարանում։
 
Վլադիմիր Ռոմաշկինի ամենահայտնի աշխատանքը Տորամա ազգային երաժշտական խմբի ստեղծումն էր<ref name="Эрзянь Мастор"/>, որի երգացանկում կային էրզիական, մոկշանյան, կարատայան երգեր։ Խմբի երգացանկն իրար էր միավորում մորդովական երկրամասի տարբեր ազգագրական խմբերի ավանդույթներ։ Խումբը մասամբ ընտանեկան էր. այնտեղ ակտիվ մասնակցություն ունեին Վլադիմիր Ռոմաշկինի տղաները՝ Վիտալին և Անդրեյը։
Տող 22.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* [http://www.torama.ru/index.php3?pg=news&id=63&page=5 Некролог на Torama.ru]
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Ռոմաշկին, Վլադիմիր}}