«Թուրնբերի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ՎԹ1|26.05.2019}}
{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց}}
'''Թուրնբերի ամրոց,''' հատվածային ավերակ Կիրկոսվալդ գյուղի ծայրին, Մեյբոլի մոտ, ԱյրշայրԱյրշայրում, [[Շոտլանդիա|Շոտլանդիայում]]։<ref name="ordnance">''Ordnance of Scotland'', ed. Francis H. Groome, 1892-6. Vol.6, p.454</ref> Գտնվելով ծխական համայնքի տարածքի մեջ մտնող ցածրադիր թերակղզու ծայրամասում, այն հանդիսացել է Քարրիքի կոմսի նստավայրը։ Հարևանությամբ գտնվում է Թունբերիի գոլֆի մարզադաշտը։
 
==Պատմություն==
[[File:Turnberry Castle.jpg|thumb|left|Թուրնբերի ամրոցի ավերակները]]
Թուրնբերի ամրոցի ծագումը վերգրվում է հնագույն ժամանակներին։ Որևէ վավերական գրառում չկա, թե երբ և ում կողմից է այն կառուցվել, սակայն այն սկզբնապես եղել է Գելովեյ լորդերի ամրոցը, հետո 13-րդ դարասկզբին անցել է Քարրիքի կոմսերի տիրապետության տակ։<ref>"The land of the Bruce", ''All the Year Round''. 6:133, (1891:July) p.59</ref> 13-րդ դարի վերջին ամրոցը պատկանում էր Քարրիքի այրիացած կոմսուհի [[Մարջորի, Քարրիքի կոմսուհի|Մարջորիին]]։ Ըստ միջնադարյան լեգենդի, Մարջորին իրեն այցելած ասպետ Ռոբերտ դե Բրյուսին այնքան է գերի պահել, որ նա համաձայնվել է ամուսնանալ իր հետ։ 1271 թվականին նրանց ամուսնությունից հետո և՛ ամրոցը, և՛ կոմսությունը փոխանցվեցինփոխանցվել են Ռոբերտին։ Նրանց առաջին որդին, նույնպես Ռոբերտ անունով, հետագայում դարձավդարձել է Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսը։ Թեև հայտնի չէ, արդյոք Թուրնբերիում է ծնվել նա թե ոչ, այն փաստը, որ նա մանկությունն անց է կացրել ամրոցում, կասկած չի հարուցում։<ref>"Parentage of Robert Bruce", ''Chamber's Edinburgh Journal'', No.14 (1832:May) p.112</ref>
 
Թուրնբերի ամրոցը կապվում է երկու կարևոր պատմական իրադարձության հետ, որոնք երկուսն էլ ուղղակի կապ ունեն Ռոբերտ Բրյուսի հետ։ 1286 թվականի սեպտեմբերի 20-ին մի քանի շոտլանդական բարոններ, որոնք պաշտպանում էին Բրյուսի թեկնածությունը որպես գահի ժառանգորդ, գաղտնի հանդիպել են Թուրնբերի ամրոցում։ Այդ ժամանակ Ռոբերտը դեռ 12 տարեկան էր։<ref>"Turnberry Castle, Ayrshire, North Britain", ''Saturday Magazine'', 3:72 (1833:Aug) p.60</ref> Երկրորդ դեպքը 1307 թվականին Ռոբերտի կողմից արված փորձն էր՝ հետ բերել ամրոցն անգլիացիներց, որոնք այդ ժամանակ տիրում էին դրան։ Փորձը մասամբ է հաջողվել, թեև վերջին հաշվով այն հանգեցրել է անգլիացի զինվորների դուրս մղմանը։ Ամրոցը հետ պահանջելու նրա այս փորձը սկիզբ է դրել մի երկար պայքարի, որն ավարտվել է [[Բանոքբըրն|Բանոքբըրնում]] Ռոբերտի վերջնական հաղթանակով։<ref>"Turnberry Castle, Ayrshire, North Britain", ''Saturday Magazine'', 3:72 (1833:May) p.112</ref> Հենց Ռոբերտ Բրյուսն է հրամայել քանդել ամրոցը 1310 թվականին, որպեսզի կանխի ևս մեկ անգամ այն անգլիացիների ձեռքն ընկնելը։ Ամրոցը համարյա ավերվել է․ մնացորդները, որ այսօր կանգուն են, սկզբնական ամրոցի մասն են, քանի որ ամրոցը նորից չի կառուցվել։<ref>Halliday, James, ''Scotland: a Concise History'', Steve Savage Publishers Ltd, London 1990</ref>