«Վանիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
== Պատմություն==
Արևադարձային անտառներում աճող լիանայի մի տեսակի բարակ ու երկարավուն [[պտուղ]]ն է։ [[Բույս]]ն ունի հաստ, բաց կանաչավուն [[ընձյուղ|ընձյուղներ]]՝ ծածկված հյութալի [[տերև]]ներով։ [[Ծաղիկ]]ները թիթեռնաձև են, կանաչադեղնավուն գեղեցիկ [[ծաղկաթերթ|ծաղկաթերթեր]]ով։ Այդ բույսը աճման ընթացքում փաթաթվում է շրջապատի բարձր ծառերին։
Վանիլ անունն ունի իսպանական ծագում, որ նշանակում է [[պատիճ]]։ Պատիճը մսալի կանաչադեղնավուն 20—3020-30 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ տուփիկ է, որի մեջ հասունանում են մեծ քանակությամբ սև գույնի մանր [[սերմ]]եր։ Հավաքած թարմ պատիճները (պտուղները) հոտ չունեն, այն ձեռք են բերում միայն վերամշակումից հետո։ Վանիլի չորացած պատիճները պարունակում են բուրմունքային [[գլյուկոալկոլոիդ]]՝ վանիլին (1,16—2,75 %), որի կազմի մեջ մտնում է [[բենզալդեհիդ]]։ Վանիլն օգտագործվում է [[հրուշակեղեն]]ի, [[շոկոլադ]]ի և բարձրորոակ [[պաղպաղակ]]ների արտադրության մեջ։
 
Վանիլի հայրենիքն է [[Մեքսիկա]]ն։ 18–րդ դարում վանիլը որպես համեմունք բերվել է [[Լոնդոն]], [[Փարիզ]], [[Անտվերպեն]]։ 1819 թվականին հոլանդացիները, իսկ 1822 թվականին՝ ֆրանսիացիները վանիլի բույսը տեղափոխում և աճեցնում են [[Ճավա]]յում և [[Խաղաղ օվկիանոս]]ի [[ֆրանսիա|ֆրանսիական կղզիներում]]։ 1860 թվականին այդ բույսը բերվում է [[Մադագասկար]]․ այստեղ խոնավ և արևադարձային տաք կլիմայի պայմաններում այն գտնում է իր [[երկրորդ հայրենիք]]ը։ Աշխարհում արտադրվող իսկական վանիլի 70 %–ը տալիս է Մալգաշական Հանրապետությունը (Մադագասկար կղզի), որտեղ այդ բույսի ցանքերը զբաղեցնում են 30000 հա տարածություն։ Վանիլի որակը որոշվում է նրա պարունակության մեջ եղած վանիլի քանակով։ Այժմ քիմիական ճանապարհով արտադրվում է արհեստական վանիլ, որն ունի բյուրեղափոշու տեսք և պարունակում է [[վանիլինի յուղ]]։ Այն լիովին փոխարինում է բնական վանիլինին<ref>Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, Լույս հրատարակչություն, Երևան, 1984</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վանիլ» էջից