«Կարապետ Տեր-Սահակյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Կարապետ Մովսեսի Տեր-Սահակյան''' ([[1882]], [[Մուշ]] - [[1915]], [[Մեծ եղեռն]]ի զոհ{{ԱԾ}}), [[հայ]] [[պատմաբան]], բյուզանդագետ, [[բանասեր]], [[բանաստեղծ]], խմբագիր։ [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ։
 
== Կենսագրություն ==
[[1906]]-[[1913]] թվականներին եղել է «[[Բազմավեպ]]»-ի խմբագիրը, [[1914]]-[[1915]] թվականներին՝ [[Տրապիզոն]]ի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ, բանաստեղծություններ, [[դրամա]]ներ։ [[Ղևոնդ Ալիշան]]ի մահից հետո հրատարակել է նրա «[[Հայաստան]], յառաջ քան զլինելն [[Հայաստան]]» ([[1904]]) աշխատությունը, որին կցել է արժեքավոր մեկնաբանություններ ու լրացումներ։ Տեր-Սահակյանի պատմագիտական գործերից առավել արժեքավոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» ([[1905]]) մենագրությունը, որտեղ բյուզանդական, հայկական և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է [[6-րդ դար|6]]-[[12-րդ դար]]երի [[Բյուզանդիա|Բյուզանդիայի կայսրության]] հայազգի [[12]] [[կայսր]]երի։կայսրեր։ Նրանց մեծ մասի ազգության պատկանելության հետ կապված տեղեկությունները Տեր-Սահակյանը քաղել է հունական աղբյուրներից։ Գրքում ներկայացված են նաև բյուզանդական թագի [[6]] հայ հավակնորդներ ([[7-րդ դար|7]]-[[9-րդ դար]]եր), ութ հայ կայսրուհիներ ([[8-րդ դար|8]]-[[13-րդ դար]]եր), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ Տեր-Սահակյանը ուրվագծել է [[հայ]] բյուզանդագիտության ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզանդական մատենագրության մեջ հայերին վերաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը։կարևորությունը<ref name="Արծվի">«Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.</ref>։
 
== Մեծ Եղեռն ==
[[1915]] թվականի [[հունիսի 18]]-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ [[Տրապիզոնի վիլայեթ]]ի [[Թոց]] գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող [[Անիֆա]] գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է<ref>[http://www.irates.am/hy/uGxuH7EHrMqNF2R5H7V3OOrEJY Ծխացող հուշեր]</ref>։
 
== Երկեր ==
* «Հայ կայսերք Բյուզանդիոնի», Վենետիկ, 1905, Հատոր Ա, Բ<ref name="Արծվի" />․
* Բանաստեղծութիւններ (առաջաբանը՝ Մ. Ճանաշյանի), Վնտ.Վենետիկ, 1965:
 
== Ծանոթագրություններ ==
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=685}}
{{ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==
* «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=685}}
{{DEFAULTSORT:Տեր-Սահակյան, Կարապետ}}
[[Կատեգորիա:1882 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Մխիթարյան միաբանության անդամներ]]
 
 
{{Bio-stub}}