«Ջրասամույր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
'''Ջրասամույր''' ({{lang-lat|Lutra lutra}}), կզաքիսազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն կենդանի։ Մարմինը ճկուն է, մկանոտ, երկարությունը մինչև 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, կենդանի զանգվածը՝ 6—10 կգ։ Թաթերը կարճ են, մատները լողաթաղանթով միացած։ Լավ լողում ու սուզվում է։ Մազածածկը մեջքի մասում մուգ գորշ գույնի է, փորի կողմից՝ բաց արծաթավուն։ Սնվում է հիմնականում [[ձկներ]]ով, գորտերով, երբեմն՝ բադերով։ Սեռահասուն է դառնում կյանքի 2—3-րդ տարում։ [[Հղիություն]]ըՀղիությունը 8—10 ամիս է, էգն ունենում է 2, հազվադեպ՝ 4 ձագ։ Տարածված է [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում, [[Աֆրիկա]]յում։ Ջրասամույր հանդիպում է [[Հայաստան]]ի շրջանների մեծ գետերում ու լճերում։ Ջրասամույրի մորթին շատ արժեքավոր է, անխնա ոչնչացման հետևանքով որսը շատ երկրներում արգելված է։
 
{{ՀՍՀ}}