«Շարա Տալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
 
== Կյանքի վաղ տարիներ ==
[[Պատկեր:Ներսիսյան դպրոց.jpg|thumb|mini|250px|ձախից|[[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը]], որտեղ սովորել է Շարա Տալյանը:]]
Շարա Տալյանը ծնվել է 1893 թվականին [[Թիֆլիս]]ում, Տալյանների նշանավոր ընտանիքում: Շարայի հոր պապը եղել է նշանավոր աշուղ Քամալին, հայրը նույնպես աշուղ էր, հայտնի էր աշուղ Ջամալ անունով: Նրա հոր մոտ ազգականներից էր նաև աշուղ [[Շերամ (գուսան)|Շերամը]]՝ Գրիգոր Տալյանը: Մանկուց մշտապես լինելով [[Աշուղական երաժշտություն|աշուղական երգարվեստի]] մեջ, կրթվելով որպես երաժիշտ և հաճախակի ներկա լինելով աշուղական մրցումներին, նրա մոտ վաղ տարիքից ի հայտ են գալիս երաժշտության հանդեպ սերը և ունակություններ: Ութ տարեկանում ընդունվում է [[Թբիլիսի|Թիֆլիսի]] [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան դպրոց]], որտեղ սովորում է մինչև [[1913]] թվականը, միաժամանակ աշակերտելով [[Գրիգոր Սյունի]]ին և Կոմիտասի աշակերտ [[Սպիրիդոն Մելիքյան]]ին: Այդ ընթացքում նա հանդես է գալիս նաև դպրոցի երգչախմբում: 13 տարեկանից որպես մեներգիչ հանդես է եկել դպրոցի երգչախմբում։ [[1908]] թվականին, երբ կոմպոզիտոր [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Արմեն Տիգրանյան]]ը նոր-նոր էր սկսել աշխատել [[Անուշ (օպերա)|«Անուշ» օպերայի]] վրա, դրա արդեն քիչ թե շատ ավարտուն մասերը ներկայացվում են Թիֆլիսում՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով, որոնցից մեկն էլ Շարա Տալյանն էր: Դրանից մի քանի տարի անց՝ [[1911]] թվականին՝ [[Շահումյան (Մառնեուլի շրջան)|Շուլավերում]], [[1912]] թվականին Թիֆլիսում տեղի են ունենում Շարա Տալյանի առաջին մենահամերգները. նա աչքի է ընկնում կատարողական ոճի անհատականությամբ և արժանանում երաժշտագետների ու երաժշտասերների ուշադրությանը:
 
== Մասնակցությունը «Անուշ» օպերային ==
[[Պատկեր:Anoush opera poster, August 4, 1912.tif|thumb|mini|250px200px|ձախից|1912 թվականի օգոստոսի 4-ի Ալեքսանդրապոլի Քաղաքային ժողովրդական տանը կայանալիք Անուշ օպերայի առաջին ներկայացման պաստառը։]]
Շարա Տալյանը դեռ չէր ավարտել դպրոցը, երբ 1912 թվականին [[Թբիլիսի|Թիֆլիսում]] մասնակցեց [[Տիգրան Չուխաճյան]]ի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը՝ ճանաչվելով Հոր-հոր աղայի դերերգով: Նույն տարում կոմպոզիտոր [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Արմեն Տիգրանյան]]ը պատրաստվում էր հանրությանը ներկայացնել [[Հովհաննես Թումանյան]]ի «Անուշ» պոեմի հիման վրա գրած իր համանուն օպերան՝ արդեն ամբողջությամբ: Պրեմիերան կայացավ [[1912]] թվականի օգոստոսի 4-ին կոմպոզիտորի ծննդավայր [[Գյումրի|Ալեքսանդրապոլում]]: Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած: Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին: Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը: Iր խաղով Շարա Տալյանը հայ ժողովրդի հիշողության մեջ մնաց որպես Սարոյի դերի չգերազանցված կատարողը:
Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա: