«Հին Եգիպտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Egypt.Giza.Sphinx.01.jpg|մինի|աջից|300px|[[Մեծ Սֆինքս]]ն ու [[Հեֆրենի բուրգ]]ը [[Գիզա]]յում։]]
'''Հին Եգիպտոս''' ({{Lang-grc|Αἴγυπτος}} և {{Lang-la|Aegyptus}}), [[Հին աշխարհ]]ի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին (ըստ եգիպտական պայմանական ժամանակագրության)<ref name="Allen 2000 p. 13">Allen (2000) p. 13</ref>, որը քաղաքականապես միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ (հաճախ նույնականացվում էր Նարմերի հետ)<ref name="Loprieno 1995a pp. 10–26">Loprieno (1995a) pp. 10–26</ref>: ՀինժՀին Եգիպտոսի պատմությունը բաժանված է պայմանական ժամանակաշրջաններով. հին թագավորությունը համապատասխանում է [[Վաղ Բրոնզե դար]]ին, Միջին Թագավորությունը՝ [[Միջին Բրոնզե դար]]ին և Նոր թագավորությունը՝ [[Ուշ Բրոնզե դար]]ին:
 
Եգիպտոսը հասավ իր հզորության գագաթնակետին Նոր Թագավորության ժամանակաշրջանում, որը կառավարում էր Նուբիայի մեծ մասը և Մերձավոր Արևելքի զգալի մասը, որից հետո այն դանդաղ անկում է ապրում: Իր պատմության ընթացքում Եգիպտոս ներխուժել կամ նվաճվել է մի շարք օտար ուժերի կողմից, այդ թվում [[հիքսոսներ]]ի, [[լիվիացիներ]]ի, [[նուբիացիներ]]ի, [[ասորեստանցիներ]]ի, [[Աքեմենյան պարսիկներ]]ի կողմից և մակեդոնացիների՝ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդ Մակեդոնացու]] հրամանատարությամբ: Ալեքսանդրի մահից հետո ձևավորվեց [[Հռովմեական Պտղոմեոսյան|Հռովմեական Պտղոմեոսյան Թագավորությունը]], որը ղեկավարեց Եգիպտոսը մինչև մ.թ.ա. 30 թվականը, երբ [[Կլեոպատրա]]ն գերի ընկավ [[Հռոմեական կայսրություն|Հռովմեական Կայսրությանը]] և Եգիպտոսը դարձավ հռոմեական պրովինցիա<ref name="Allen 2000 p. 7">Allen (2000) p. 7</ref>:
Տող 113.
=== Կառավարման համակարգ և առևտուր ===
[[Պատկեր:Pharaoh.svg|մինի|Փարավոնը սովորաբար նկարազարդվում էր թագավորական իշխանության և ուժի խորհրդանիշներ կրող:]]
[[Փարավոն]]ը երկրի բացարձակ միապետն էր և հողի ու նրա ռեսուրսների ամբողջական վերահսկողը: Թագավորը զինվորական գերագույն հրամանատարն էր և իշխանության ղեկավարը, ով իր աշխատաքները իրակացնելու համար ապավինում էր բյորոկրատիային: Վարչակազմի երկրորդ հրամանատարը [[Վեզիր|վեզիրն էր]], որը հանդես էր գալիս, որպես թագավորի ներկայացուցիչ, ով համակարգում էր հողային տարածքների հետազոտությունները, գանձարանը, կառուցապատման նախագծերը, իրավական համակարգը և արխիվները:<ref name="Manuelian358">Manuelian (1998) p. 358</ref> Երկիրը բաժանվում էր 42 վարչական շրջանների, որոնք կոչվում էին [[նոմ]]եր, որոնցից յուրաքանչյուրը կոչվում էր [[նոմարխ]], որը իր իրավասությունների համար անմիջական հաշվետու էր վեզիրին: Տաճարները կազմում էին տնտեսության կորիզը:Դրանք ոչ միայն երկրպագության համար նախատեսված տներ էին, այլև պատասխանատու էին ազգային հարստության հավաքագրմանը և պահպանմանը, որը տեղի էր ունենում ամբարման համակարգով, որտեղ պահվում էին նաև հացահատիկները և դրանք վերահսկվում էին վերակացուի կողմից, ով վերաբաշխում էր հացահաիկը և մնացած բարիքները<ref>Manuelian (1998) p. 363</ref>:
 
Տնտեսության մեծ մասը կենտրոնցված էր և խիստ վերահսկվում էր: Թեև հին եգիպտացիները չեն օգտագործել [[մետաղադրամ]] մինչև [[ուշ ժամանակաշրջան]]ը,<ref>{{cite web|url=http://www.ucl.ac.uk/museums-static/digitalegypt/metal/coins.html|title=Egypt: Coins of the Ptolemies|date=2002|publisher=University College London|accessdate=8 April 2017}}</ref> սակայն նրանք օգտագործել են փոխանակման մի համակարգ<ref>Meskell (2004) p. 23</ref>, որը իրենից ներկայացնում էր հացահատիկով լեցուն ստանդարտ չափի պայուսակ՝ [[դեբեն]], որը մոտավորապես կշռում է 91 գրամ (3 օզ.) և փոխանակում էր մոտավորապես նույն գրամով պղնձի կամ արծաթի հետ <ref name="Manuelian372">Manuelian (1998) p. 372</ref>: Աշխատողներին վճարում էին հացահատիկով և հասարակ աշխատողը մեկ ամսվա ընթացքում կարող էր վաստակել 5½ սեյկս (200 կգ կամ 400 լբ), իսկ վերակացուն կարող էր վաստակել 7½ սեյկ (250 կգ կամ 550 լբ): Ամբողջ երկրում սահմանված գները գրանցվում էին ցուցակներում՝ առևտուրը հեշտացնելու համար, օրինակ, մեկ շապիկը արժեր հինգ պղինձ դեբեն, իսկ մեկ կովը՝ 140 դեբեն<ref name="Manuelian372" />: Ըստ ֆիքսված ցուցակի հացահատիկը կարող էր վաճառվել նաև այլ ապրաքների համար<ref name="Manuelian372" />: Մ.թ.ա 5-րդ դարի ընթացքում եգիպոս փող ներմուծվել է արտերկրից: Սկզբում մետաղադրամները օգտագործում էին որպես թանկարժեք մետաղի ստանդարտացված կտորներ, այլ ոչ թե որպես գումար, բայց հաջորդ դարում միջազգային առևտրականները եկել են և օգտագործել որպես մետաղդրամ ու եգիպտացիներ էլ սովորեցին մետաղդրամի օգտագորխումը<ref>Walbank (1984) p. 125</ref>: