«Ալեքսանդր Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 181.
[[Մ.թ.ա. 324|Մ․թ․ա․ 324 թվականի]] մարտին Ալեքսանդրը հանգրվանում է [[Իրանական բարձրավանդակ|պարսից երկրի]] հնագույն թագավորանիստ [[Շոշ (քաղաք, Իրան)|Շոշում]] (հայկական աղբյուրներում նաև Շուշան), որտեղ Ալեքսանդրն ու իր բանակը վերջապես հանգստանում են տասնամյա շարունակական և հյուծիչ պատերազմներից։ Ամրացնելով երկրի սահմանները՝ նա սկսում է իր փխրուն կայսրության միավորման գործընթացը։ Նախ և առաջ Ալեքսանդրը երկիրը բաժանում է առանձին վարչական միավորների՝ [[Սատրապություն|սատրապությունների]], և ապա նշանակում տեղական կառավարիչներ (սատրապներ): Ալեքսանդրը փորձում էր մշակութային նման բազմազանությունների մեջ ստեղծել միասնական պետություն։ Այս ամենի վառ ապացույցն է Ալեքսանդրի ամուսնությունները տարբեր ազգություններ ունեցող կանանց հետ։ Այսպիսով՝ նրա կանայք էին [[Բակտրիա|Բակտրիայի]] արքայադուստր Ռոքսանան, [[Դարեհ III|Դարեհի]] դուստր Ստատիրան ու [[Արտաքսերքսես III|Արտաքսերքսեսի]] դուստր Փարիսատը։ Իր ընկերներից և բարեկամներից շատերին ևս Ալեքսանդրն ամուսնացնում էր պարսից [[Ազնվականություն|ազնվականական ընտանիքներից]] սերող աղջիկների հետ։ Այսպիսով՝ [[Արիանոս|Արիանոսի]] հավաստմամբ շուրջ 10 հազար մակեդոնացի տղամարդիկ Ալեքսանդրի հորդորով ամուսնանում են պարսիկ կանանց հետ։ Որպես երախտագիտության նշան՝ արքան բոլոր այդ ընտանիքներին ուղարկում էր զանազան ընծաներ և պարգևներ։ Ալեքսանդր Մակեդոնացին լուրջ բարեփոխումներ է կատարում ռազմական ոլորտում։ Նա վերազինում է երկրի բանակը և [[Փաղանգ|մակեդոնական փաղանգը]] համալրում շուրջ 30 հազար ասիացի ռազմիկներով (այդ զինվորները հավաքագրված էին [[Ասիա|Ասիա աշխարհամասի]] գրավյալ տարածքներից): Տեղական ազնվականները դառնում էին հեծելազորի ուղեկցորդներ։ Այս ամենով Ալեքսանդրը փորձում էր ստեղծել միատարր և համերաշխ տիրակալություն, որը հիմնված կլիներ բոլոր ազգերի հավասարության վրա։ Սակայն այս բարեփոխումներին զուգընթաց բոլոր հելլենները փորձում էին պահպանել իրենց առաջնային դիրքերը [[Հին Մակեդոնիա|աշխարհակալ կայսրությունում]]։ Մակեդոնական արքունիքը Ալեքսանդրին մեղադրում է դավաճանության մեջ՝ նրան անվանելով օտարամոլ։ Իրադրությունն այնքան է սրվում, որ մակեդոնական պահակազորի զինվորները համարձակվում են արքային մեղադրել դավաճանության մեջ։ Մ․թ․ա․ 324 թվականի օգոստոսին տեղի է ունենում հելլենների առաջին ապստամբությունն Ալեքսանդր Մեծի դեմ, որը սակայն հեշտությամբ ճնշվում է։ Մ․թ․ա․ 323 թվականի փետրվարին Ալեքսանդրը հաստատվում է մայրաքաղաք [[Բաբելոն|Բաբելոնում]], որտեղից էլ նա պատրաստվում է նոր նվաճողական պատերազմների։ Նախ և առաջ Ալեքսանդրը նպատակ ուներ գրավել քոչվոր [[Արաբներ|արաբներով]] բնակեցված [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզին]], իսկ մոտ ապագայում ծովային արշավանք կազմակերպել դեպի [[Կարթագեն]] (ժամանակակից [[Թունիս]] պետության տարածք): Նախքան այդ՝ նա կառուցում է նավահանգիստներ և ջրանցքներ, բանակը համալրում նոր ռազմիկներով և ընդունում դեսպանների։
 
=== Ալեքսանդրի մահմահը ===
{{Հիմնական|Ալեքսանդր Մակեդոնացու մահ}}
[[Պատկեր:Alexander of macedon trust's the doctor Philip, Henryk Siemiradzki.jpg|մինի|263x263px|Ալեքսանդր Մակեդոնացու բուժումը վստահված էր հույն բժիշկ Փիլիպոսին<ref>Сюжет картины основан на случае, когда греческий врач Филипп в Сирии спас жизнь Александру Македонскому, заставив того выпить опасное лекарство, хотя Александр имел письмо о том, что Филипп подкуплен персами.</ref> (նկարիչ՝ Հ․Սեմիրադսկի, 1870)]]