«Բալինտ Բալաշի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող}} '''Բալինտ Բալաշի՝ Կեկյոյի և Գյարմատի բարոն''' ({{lang-hu|Gyarmati és kékkői báró Balassi Bálint}}, {{lan...»:
 
Տող 8.
Լույս ընծայած առաջին երկը եղել է լյութերական պաստոր Միխաել Բոկի ''«Բուժիչ բույսերի փոքրիկ պարտեզ՝ ցաված հոգիների համար»'' գերմաներեն գրքի թարգմանությունը: Գրել է հոգևոր, հայրենասիրական, ռազմական, սիրային երգեր, թարգմանություններ կատարել լատիներենից ու գերմաներենից: Քաջածանոթ լինելով զինվորականի աստանդական, վտանգներով լի կյանքին՝ գովերգել է մարտական նժույգի սլացիկ վարգելը, կռիվներում եփված ռազմիկների խիզախությունն ու սխրանքները, տափաստանների լայնարձակ հեռուները, ոսկեշող գինու դառը, բայց և դուրեկան համը... Հայրենիքի ճակատագրի համար տագնապը Բալաշիի հոգում ոչ թե ողբերգական հեծեծանքներ է առաջ բերում, այլ հանուն հայրենյաց կյանքն ուրախությամբ զոհաբերելու պատրաստակամություն: Նրա պոեզիան անչափ մոտ է ու հոգեհարազատ ժողովրդական երգեցիկ ստեղծագործությանը:
 
Բալաշիի հոգևոր բանաստեղծությունները հրատարակվել են [[1631]] կամ [[1632 թվական]]ին, իսկ սիրային երգերը տարածվել են ձեռագիր տեսքով և առաջին անգամ լույս ընծայվել միայն [[1874 թվական]]ին, երբ պատահականորեն հայտնաբերվել են Ռադվանիի գրադարանում: Նրա «''Յուլիային''» խորագիրը կրող բանաստեղծաշարը, որ հասցեագրված է բանաստեղծի անպատասխան սիրո էակին՝ Աննա Լաշոնցիին, իրավամբ համարվում է բոլոր ժամանակների հունգարական պոեզիայի շողարձակող մարգարտաշարը: Թեև Բալաշիի սիրային բանաստեղծությունների վրա զգացվում է իտալացի մեծ պոետներ [[Դանթե]]ի ու [[Պետրարկա]]յի որոշ ազդեցությունը, այդուհանդերձ դրանք չափազանց ինքնատիպ են ու տպավորիչ:
== Հիշատակ և մեծարանք ==
Բալինտ Բալաշիի պատվին գրական մրցանակ է հիմնել Պոլ Մոլնարը: Մրցանակը կոչվում է Բալինտ Բալաշիի հիշատակի թուր:
 
== Գրականություն ==
* ''Голенищев-Кутузов И. Н.'' [http://feb-web.ru/feb/ivl/vl3/vl3-4312.htm Балашши и поэзия на венгерском языке]