«Ֆեոդոր Դոստոևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 154.
[[1859]] թվականի [[հունիսի 30]]-ին Դոստոևսկուն տվեցին № 2030 տոմսը, որով նա կարող էր մուտք գործել [[Տվեր]], և [[հուլիսի 2]]-ին նա լքեց [[Սեմիպալատինսկ]]ը։ [[1860]] թվականին Դոստոևսկին կնոջ և հոգեզավակի՝ Պավելի հետ, վերադարձավ Պետերբուրգ, սակայն նրա նկատմամբ գաղտնի հսկողությունը շարունակվեց մինչև 1870-ական թվականները։ [[1861]] թվականի սկզբից Ֆեոդոր Միխայլովիչն օգնում էր եղբորը հրատարակել սեփական «Վրեմյա» ամսագիրը, որը փակվելուց հետո, [[1863]] թվականին եղբայրներն սկսեցին լույս ընծայել «Էպոխա» ամսագիրը։ Այդ ամսագրերի էջերին հայտնվեցին Դոստոևսկու այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ստորացվածներն ու վիրավորվածները», «Նոթեր մեռյալ տնից», «Ձմեռային օրագիր ամառային տպավորությունների մասին» և «Ընդհատակյա գրառումները»:
 
Դոստոևսկին արտասահմանյան ուղևորություն նախաձեռնեց երիտասարդ, կախյալ վիճակից ազատագրված մի օրիորդի՝ Ապոլինարիա Սուսլովայի հետ, [[Բադեն-Բադեն]]ում տարվեց սնանկացնող ռուլետկա խաղով, որի պատճառով սկսեց մշտապես նյութական կարիք զգալ և նույն այդ ժամանակ (1864 թվականին) կորցրեց կնոջն ու եղբորը։ Այդ ժամանակաշրջանում սկսեցին կործանվել նրա պատանեկան սոցիալիստական պատրանքները (որոնց հիմքում ընկած էին եվրոպական սոցիալիստական տեսությունները) և ձևավորվել գրողի կողմից լիբերալ-բուրժուական արժեքների քննադատական ընկալումը<ref>[http://dostoevskiy.niv.ru/dostoevskiy/bio/chulkov-dostoevskij-i-sudba-rossii.htm Чулков Г. И. Достоевский и судьба России.] Статья была опубликована под псевдонимом «Борис Кремнев» в литературном альманахе «Огни». М, 1918. С. 133–148</ref>: Հետագայում այդ առթիվ Դոստոևսկու մտքերն իրենց արտացոլումը գտան «[[Գրողի օրագիրը|Գրողի օրագրում]]»:
 
=== Ստեղծագործական վերելք ===