«Գրական լեզու»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 35 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Սահմանում ==
 
Գրական լեզուն ազգային լեզվի ոչ բարբառային ենթահամակարգ է, որին բնորոշվում են նորմատիվությունը, ոճական տարբերակումը, լեզվակիրների շրջանում բարձր սոցիալական դիրքի մասին բնորոշումը։ Գրական լեզուն կիրառվում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում։ Այն հայտնի է նաև որպես գեղարվեստական գրականության լեզու (գրողների լեզու), սակայն որոշ դեպքերում հնարավոր են անհատական մոտեցումներ, որոնք շեղվում են լեզվի նորմերից։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, ինչպես նաև տարբեր ազգերի մոտ գրական և գեղարվեստական գրականության լեզուները միշտ չէ, որ իրար նման են եղել։
 
 
== Գրական լեզուներ ==
 
Սովորաբար հին գրական լեզուներ են կոչվում մինչկապիտալիստական [[դարաշրջան]]ի լեզուները, նոր գրական լեզուներ՝ կապիտալիզմի դարաշրջանում կազմավորվածները։ Առանձին դեպքերում նոր գրական [[լեզու]]ների կազմավորումը տեղի է ունեցել ֆևոդալիզմի դարաշրջանում։ Հին լեզուների համար բնորոշ են գործառնության ոլորտների սահմանափակությունը և մեկուսացումը հիմքից՝ խոսակցական լեզվից։ Ստրկատիրական ու ֆեոդալական հասարակություններում գիրը և գրականությունը մատչելի են միայն արտոնյալ վերնախավին ժողովրադական զանգվածները համարյա անհաղորդ են նրան, որի հետևանքով Էլ ժողովրդի ամենօրյա գործածության մեջ կենդանի լեզվի կրած փոփոխությունները, իբրև գեղջկական, «ռամկական» իրողություններ, չեն արտացոլվում գրական լեզվի մեջ։ Գրական լեզու ստանում է կանոնականացված ու պահածոյացված բնույթ, որը և ճեղքվածք է առաջացնում գրական ու խոսակցական լեզուների միջև։ Կենդանի լեզվի պատմական զարգացումով ու որակական անցումով բոլորովին խզվում է նոր ձևավորված խոսակցական լեզվի ու գրական լեզուի կապը և վերջինս դառնում է մեռած գրական լեզու։ Ֆեոդալական հասարակության պայմաններում որևէ ժողովուրդ իբրև գրական լեզու կարող է օգտագործել նաև օտար լեզու՝ պետական կամ քաղաքակրթական գերիշխանության հետևանքով։ Ազգերի կազմավորման ժամանակ հին, մեռած լեզուներին փոխարինելու են գալիս նոր, ազգային գրական լեզուները, որոնք ձևավորվում են ընդհանուր ժողովրդախոսակցական լեզվի կամ առավել ընդհանրական բնույթ ունեցող [[բարբառ]]ի հիման վրա։ Առանձին դեպքերում, տնտեսական ու քաղաքական պայմանների բերումով, մեկ ազգի տարբեր հատվածների մոտ կարող են ձևավորվել մեկ ազգային լեզվի գրական տարբերակներ (օրինակ՝ [[արևելահայերեն]] ն [[արևմտահայերեն]] )։ Կապիտալիստական հասարակարգում զգալիորեն ընդարձակվում են գրական լեզվի ֆունկցիաները, ձևավորվում են
*[[գեղարվեստ]]ական
|տպաքանակ = 6 950
}}
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=196}}