«Ատտալոս I Սոտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
No edit summary
Տող 1.
'''Ատտալոս I Սոտեր''',(հին հուն. Άτταλος Α' ο Σωτήρ, մ.թ.ա. 269-197թթ.)-[[Պերգամոն]]ի կառավարիչ [[Ատտալյան դինաստիա]]յից, որը գահը ժառանգել է հորեղբորից մ.թ.ա. 241-ին և ընդունել թագավորի տիտղոս մ.թ.ա. 230-ին:
Ատտալոսը [[Սելևկյաններ]]ից սերած արքայադստեր զավակ էր և [[Ատտալյան դինաստիա|Ատտալյաններ]]ից առաջինն էր, ով հայտարարեց Պերգամոնի գահի նկատմամբ իր ունեցած իրավունքների մասին: Նա հրաժարվեց հարկ վճարել փոքրասիական կելտերին (գալատներ), և ջախջախելով նրանց Պերգամոնի պարիսպների տակ, սկսեց իրեն թագավոր անվանել: Նրա փառասիրությունը կասկած առաջացրեց [[Անտիոքոս Հիերաքս]]ի մեջ, և առաջացած պատերազմի ընթացքում Ատտալոսը [[Սելևկյաններին]] դորս մղեց [[Փոքր Ասիա]]յից դեպի [[Կիլիկիա]]:
Մ.թ.ա. 228-222թթ. [[Սելևկյաններ]]ին հաջողվեց վերադարձնել կորցրած տարածքները Անատոլիայում, մասամբ այն պատճառով, որ Ատտալոսը զբաղված էր պատերազմով Մակեդոնիայի թագավոր [[Փիլիպպոս V]]-ի հետ: Նա հանդես եկավ Հռոմի կողմից I և II [[Մակեդոնյան պատերազմներ]]ի ժամանակ, նաև աջակցել է մակեդոնացիների կողմից ճնշված [[հռոդոս]]ցիներին, բայց մահացել է իր ոխերիմ թշնամու վերջնական պարտությունից քիչ առաջ: