«Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
 
Պատերազմների նոր շրջան սկսվեց 1469 թվականին, երբ Անգլիայի ամենահզոր ազնվական [[Ռիչարդ Նևիլ, Վորվիքի 16-րդ կոմս|Վարվիքի կոմս Ռիչարդ Նևիլը]] լքեց Էդուարդին և անցավ լանքեստերների կողմը: Առավելությունը փոխվեց մի քանի անգամ, քանի որ յորքիստները և լանքեստերները փոխանակվեցին մի քանի հաղթանակներով 1469-1470 թվականներին (անգամ Էդուարդը գերի ընկավ 1469 թվականին): Երբ Էդուարդը փախավ Ֆլանդրիա, Հենրի VI-ը նորից դարձավ թագավոր 1470 թվականի հոկտեմբերի 3-ին, սակայն այս անգամ քիչ կառավարեց, քանի որ նրա զորքերը պարտություն կրեցին [[Տյուքսպերիի ճակատամարտ]]ում 1471 թվականի մայիսի 21-ին և Էդուարդը առանց դիմադրության մտավ Լոնդոն և բազմեց գահին և հնարավոր է սպանեց Հենրիին նույն օրը: Քանի որ Լանքեստերների բոլոր առաջնորդները սպանված կամ ձերբակալված էին, Էդուարդը առանց դիմադրության կառավարեց մինչև իր հանկարծակի մահը 1483 թվականին: Նրա 12 ամյա որդին կառավարեց 78 օր որպես [[Էդուարդ V]]-ը: Նրան գահընկեց արեց հորեղբայրը` Էդուարդ IV-ի եղբայր Ռիչարդը, ով դարձավ [[Ռիչարդ III]]-ը:
 
Ռիչարդ III-ի գահակալությունը անցավ մշուշոտ պայմաններում, նրա գահ բարձրանալուց շատ չանցած բռնկվեց [[Բուքինգեմի ապստամբություն]]ը, քանի որ որոշ յորքիստներ անցան լանկեստերների կողմը: Չնայած ապստամբները չունեին կենտրոնական կոորդինատոր, Հների VI-ի խորթ եղբայր [[Ռիչմոնդի կոմս]] Էդմունդի վտարված որդի [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի Թյուդոր]]ը վերադարձավ երկիր և գլխավորեց բրետոնական և անգլիական միավորված բանակը: Ռիչարդը խուսափեց ուղղակի հակամարտել Հենրիի հետ մինչև 1485 թվականի օգոստոսի 22-ի [[Բոսֆորդի դաշտի ճակատամարտ]]ը: Ռիչարդ III-ը սպանվեց և նրա զորքերը պարտություն կրեցին Բոսֆորդի դաշտում, որից հետո Հենրին տիրեց Անգլիայի գահին և ամուսնացավ Էդուարդ IV-ի դուստր [[Եղիսաբեթ Յորքեցի|Եղիսաբեթ Յորքեցու]] հետ` այսպիսով միավորելով երկու ընտանիքները: [[Թյուդորներ]]ը իշխեցին [[Անգլիայի թագավորություն]]ում մինչև 1603 թվականը, երբ մահացավ [[Եղիսաբեթ I]]-ը, Հենրի VII-ի և Եղիսաբեթ Յորքեցու ծոռնուհին:
 
Հենրիի գահին բարձրանալուց շատ չանցած Լինքոլինի կոմսը, ով համակրում էր Յորքիստներին, առաջ քաշեց [[Լամբեր Սիմնել]]ին որպես Ռիչարդ Յորքեցի, Էդուարդ V-ի կրտսեր եղբայր: Լինքոլնի զորքերը պարտություն կրեցին և նա սպանվեց [[Սթոքֆիլդի ճակատամարտ]]ում 1487 թվականի հունիսի 16-ին` ավարտին հասցնելով Վարդերի պատերազմները:
 
==Կենտրոնական կերպարներ==