«Տիգրան Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
'''Տիգրան Դ''' (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 30 ական թթ..–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, [[Արտաշեսյանների թագավորություն|Արտաշեսյան հարստությունից]], [[Տիգրան Գ]]–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ [[Էրատո]]յի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմից]] անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոս]] կայսրը մ.թ.ա. 5 թ. [[Հայաստան]] է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և [[Էրատո|Էրատոյին]], հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ [[Արտավազդ Գ]]–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի [[Հռոմեական կայսրություն|Հռոմում]] ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու [[Էրատո|Էրատոյին]]։ Գահն ամրապնդելու և [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոսին]] և խնդրել իրեն ճանաչել [[Հայաստան|Հայաստանի]] թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել [[Մերձավոր Արևելք|Արևելքում]] և դիրքերը թուլացնել [[Հայաստան|Հայաստանում]]՝ [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոսը]] Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ [[Մերձավոր Արևելք|Արևելքում]] հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։
Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները հատված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է [[Արտաշեսյաններ]]ի ավանդական թագով, անմորուս կիսադեմով, դարձերեսին [[Էրատո]]ն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած<ref>{{Cite web|url=http://www.ankakh.com/article/72677/%E2%80%8Btigran-d-yev-eratvo|title=​ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ|website=www.ankakh.com|language=en|accessdate=2018-12-16}}</ref>։
 
== Գրականություն ==
* Դիոն Կասիոս. Հռոմեական պատմություն, Երևան, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1):
* Հրանդ Արմեն, Անկումն Արտաշեսեան հարստութեան, Բեյրութ, 1967:
* Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երևեր հ. 1, Երևան, 1977:
* Մանասերյան Ռ., Հայաստանը Արտավազդից մինչև Տրդատ Մեծ, Երևան, 1997:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիգրան_Դ» էջից