«Կապան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 178.
Կապան քաղաքը ընկած լինելով մերձարևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների սահմանագլխում ունի շատ հստակ արտահայտված տարվա եղանակների հերթափոխ։ Համառոտակի բնութագրենք այդ հերթափոխը.
 
* '''Ձմեռ'''-բնորոշվում է անկայուն եղանակներով։ Տեղումները հիմնականում գալիս են ձյան տեսքով, սակայն կայուն ձնածածկ չի առաջանում և այն ուղեկցվում է հալոցքներով։ Երբեմն ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 25-50սմ50 սմ-ի, իսկ ձնածածկույթը պահպանվել՝ 3-ից 5 օր։ Ձմռանը տեղումները կարող են դիտվել նաև անձրևի տեսքով՝ կապված հարավարևմյան տաք և խոնավ օդային հոսքերի թափանցման հետ։ Սակայն հաճախ թափանցում են նաև արկտիկական չոր և սառնամանիքային օդ հյուսիսից, Սիբիրից, կամ կենտրոնական Ասիայի բարձր ճնշման մարզերից և առաջացնում բավականին ցուրտ և պարզկա եղանակներ։
 
* '''Գարուն'''-սկսվում է վաղ՝ փետրվարի կեսերից։ Բնորոշ են անկայուն եղանակներով։ Հաճախ են ամպամած և մառախլապատ եղանակները։Դիտվումեղանակները։ Դիտվում են ուշ գարնանային ցրտահարություններ, երբ արդեն ծաղկած են լինում ծառերը։ Ձյան տեսքով տեղումներ դիտվել են ապրիլ-մայիս ամիսներինամիսներին։ :Տեղումնաշատ սեզոնն է։ Երբեմն լինում են տեղատարափ անձրևներ և կարկուտ։
 
* '''Ամառ-'''Կապանում ամռանը շոգ է և չոր։ Երբեմն դիտվում են տեղատարափ անձրևներ, որոնք կարող են ուղեկցվել սելավային հոսքերով։ Օրինակ 1961 թվականի հուլիսի 21-ին մեկ օրվա ընթացքում տեղացել է 176մմ176 մմ տեղումներ, կամ ամբողջ տարվա տեղումների քանակի 1/3 մասը։
 
* '''Աշուն'''-երկարատև է՝ սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը։ Բնորոշ են տաք եղանակները։ Երբեմն լինում են մառախուղներ և ցրտահարություններ։ Այս սեզոնին է գալիս տարեկան տեղումների մոտ 1/4-ը։ Կապանի կլիման նպաստավոր է արքայախնձորի/կորոլյոկ/, նռան, թզի, դեղձի, թթի, խաղողի մշակության համար։ Քաղաքի հյուսիսահայաց լանջերն ու գետահովիտները ծածկված են անտառներով և թփերով, որտեղ լավ աճում են ընկուզենին, տխլենին, հոննին, մոշենու թփերը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կապան» էջից