«Ջոակինո Ռոսսինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Կենսագրություն ==
Ջոակինո Ռոսսինին ծնվել է [[1792]] թվականին իտալական [[Պեզարո]] փոքրիկ քաղաքում։ Ռոսսինիի հայրը շեփորահար էր, մայրը՝ երգչուհի, և տղան մեծացավ երաժշտական միջավայրում։ Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին [[Բոլոնիա]]՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու։ [[1807]] թվականին Ռոսսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար։
Ռոսսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, [[Վենետիկ]]ի «Սան Մոզե» թատրոնում, [[1810]] թ.թվական) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, [[1811]] թ.թվական)։ Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսսինին գործի լծվեց և [[1812]] թվականին արդեն գրեց հինգ օպերա։ Հաջորդ տարի Վենետիկի «[[Լա Ֆենիչե]]» թատրոնի բեմում բեմադրվեց «[[Տանկրեդ]]»-ը, ապա «[[Իտալուհին Ալժիրում]]» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան։
 
Բայց Ռոսսինիին մեծ հաղթանակ բերեց [[Հռոմ]]ի «Արջենտինա» թատրոնում [[1816]] թվականին բեմադրված նրա «[[Սևիլյան սափրիչ (օպերա)|Սևիլյան սափրիչը]]»: Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանի որ մարդիկ համարձակություն համարեցին այն, որ ինչ-որ մեկը հանդգնել է [[Ջովանի Պաիզիելլո]]յից հետո նույն սյուժեով օպերա գրել։ Ռոսսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին։ Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն։ Հասարակությունն այդ առիթով նույնիսկ ջահերով երթ կազմակերպեց։
 
Նույն տարում [[Նեապոլ]]ում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսսինին բոլորովին դուրս մղեց ''recitativo secco'' (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «[[Մոխրոտը (օպերա)|Մոխրոտը]]»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» [[1817]] թվականին Միլանում։ [[1815]] – 18-[[1823|23]] թվականներին Ռոսսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որիորի՝ տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել։ Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև [[Միլան]]ի «[[Լա Սկալա]]» թատրոնը և [[Վիեննա]]յի Իտալական թատրոնները։
 
[[1821]] թվականին Ռոսսինին ամուսնացավ երգչուհի Իզաբելլա Կոլբրանի հետ։ [[1823]] թվականին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերքով կոմպոզիտորը մեկնեց [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]], որտեղ նրան հինգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 [[ֆունտ սթերլինգ]]: [[1824]] թվականին Ռոսսինին [[Փարիզ]]ում ստացավ Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը։