«Վաչե Թովմասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
 
== Կենսագրություն եւ Կարիերա ==
Ծնվել է 1986թ. հուլիսի 15-ին, Երևանում: Ամուսնացած է հաղորդավար, լրագրող Գայանե Մանուկյանի հետ։ 2003թ. ավարտել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցը։ Այնուհետեւ ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը եւ 2008 թվականին ավարտել այն։ Որպես խմբագիր 2004թ. աշխատել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կազմակերպած ՈՒՀԱ ուսանողական լիգայում։ [[2005]] թվականին Վաչեն դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ նա անում է իր առաջին սցենարիստի քայլերը։<ref name="av">{{cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=764|title=Վաչե Թովմասյան|publisher=AV Production|language=hy}}</ref> «32 ատամ»-ում դերասան և սցենարիստ հանդես է գալիս մինչեւ 2010թ.: 2006թ. աշխատել է [[Հայաստանի հանրային հեռուստաընկերություն|Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերությունում]]` որպես «2 աստղ» նախագծի օրագրերի սցենարի հեղինակ: 2009-10թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` «3 պատ» նախագծի դերասան և սցենարիստ, «Մեր Բակը» հեռուստասերիալի ստեղծագործական խմբի ղեկավար: 2010-15թթ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես  «Վիտամին ակումբ» նախագծի դերասան և սցենարիստ: Եղել է նաև «Բարի լույս» հաղորդման հաղորդավարը և «Շիլաշփոթ» մանկապատանեկան հաղորդման ստեղծագործական խմբի ղեկավարը: Նկարահանվել է «Կորած և մոլորված Հայաստանում» (2012թ.) ֆիլմում: 2015-17թթ եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քարե դարդ» հունորային նախագծի գլխավոր դերակատարներից ու պրոդյուսերը։<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=764&name=%D5%8E%D5%A1%D5%B9%D5%A5_%D4%B9%D5%B8%D5%BE%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6|title=ՎԱՉԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ|last=|first=|date=|website=AV Production|publisher=AV Production|accessdate=}}</ref> 2017թ-ից նկարահանվել է «Ոսկե դպրոց» հումորային նախագծում, որտեղ հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր: Այժմ հանդես է գալիս «Երգիր թե կարող ես» երաժշտական նախագծում ՝ որպես հաղորդավար եւ «Կուկուրուզ» հումորային նախագծում ՝ որպես պրոդյուսեր։
 
==Ֆիլմագրություն==